Անձնային գործոնները տարատեսակ են: Դրանց թվին կարելի է դասել թերարժեքության բարդույթը, օտարվածությունը, հուսալքությունը, բնավորության շիզոիդ շեշտվածությունը, հուզական խանգարումները, որոնց մեջ առաջնային դերը պատկանում է դեպրեսիային: Ապացուցված է, որ պոտենցիալ ինքնասպանների մեծամասնությունը տառապում է ընկճվածությամբ: Այն սկսվում է աստիճանաբար առաջացնելով տագնապ և տրտմություն:
Մարդու կողմից այդ սկիզբը կարող է չգիտակցվել և նա նկատում է, որ վերջին ժամանակներում դարձել է ընկճված, թախծոտ. դոմինանտում է մելանխոլիկ տրամադրությունը: Այսպիսի դեպքերում մարդիկ դժգոհում են թուլությունից, հոգնածությունից, քնկոտությունից, կենսական էներգիայի պակասից: Դեպրեսիայի և դրանով պայմանավորված սուիցիդալ մտքերի նշան կարող է հանդիսանալ նաև սեռական ակտիվության նվազումը, անպտղությունը, իմպոտեցիան:
 
Երբեմն ինքնասպանության պատճառ կարող է լինել անձի սեռական ինքնագիտակցության խախտումը: Նման խախտման ձև է տրանսսեքսուալիզմը, ինչը ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է, երբ անձն ի ծնե պատկանում է մի սեռի, բայց իրեն վերագրում է այդ սեռին հակադիր դերերի բարդույթ: Թեև տրանսսեքսուալիզմը բնական անոմալիա է, բայց նրա առաջացմանը կարող են նպաստել ներզատիչ համակարգի խախտումները, հղիության ժամանակ կնոջ կողմից հորմոնային դեղամիջոցների չարաշահումը: Տրանսսեքսուալիզմը դիտվում է նաև շիզոֆրենիայի շրջանակներում:

Գոյություն ունեն նաև հուզական վիճակներ, որոնք նպաստող պայմանների դեպքում կարող են նախադրյալ հանդիսանալ սուիցիդալ մտքերի առաջացման և սուիցիդալ վարքի իրագործման համար: Դրանք են սթրեսը, աֆեկտը, ֆրուստրացիան .

Սթրեսր հոգեկան լարվածության վիճակ է, առաջանում է այն ժամանակ, երբ մարդն ստիպված է լինում հարմարվել բարդ, անընդհատ փոփոխվող կենսական պայմաններին կամ լուծել իր համար մեծ նշանակություն ունեցող, խորը իմաստ պարունակող անձնային բարդ խնդիրներ : Սթրեսը կարող է անձի վրա ունենալ ինչպես մոբիլիզացնող, այնպես էլ դեստրուկտիվ ազդեցություն: Սթրեսի դինամիկայում Հ.Սելյեն տարբերել է երեք հիմնական փուլ՝ տագնապայնության, դիմադրությւսն, հյուծման:
Սուիցիդալ առումով հատկապես կարևորվում է վերջին փուլը, որը Սելյեի խոսքերով բնութագրվում է "ադապտացիոն էներգիայի" սպառմամբ, հանգեցնում է գործունեության խաթարմանը, նյարդահուզական պոռթկմանը և կարող է ունենալ լետալ ավարտ :

Ֆրուստրացիան. ինչպես գրում է Ն.Դ.Լևիտովը, հոգեկան վիճակ է, որն առաջանում է մարդու կենսական նպատակների իրագործման ճանապարհին հանդիպող անհաղթահարելի խոչընդոտների արդյունքում: Ֆրանսիացի հոգեբան Պ.Ֆրեսը նշում է, որ ֆրուստրացիան առաջանում է ամեն անգամ, երբ ֆիզիկական, սոցիալական և, նույնիսկ երևակայական որևէ արգելք խոչընդոտում է նպատակի իրագործմանը կամ որոշման իրականացմանը: Ֆրուստրացիան ևս անձի վրա կարող է ունենալ կոնստրուկտիվ և դեստրուկտիվ ազդեցություն, որի դեպքում ֆրուստրատորի նկատմամբ մարդու հուզական հակազդումները կարող են ունենալ կամ ագրեսիվ կամ դեպրեսիվ բնույթ: Դեպրեսիվ հակազդումներն ուղեկցվում են անհիմն ինքնամեղադրանքով, որը հիպերբոլիզացվելով կարող է հանգեցնել աուտոագրեսիվ վարքի, ընդհուպ՝ ինքնասպանության :

Յուրահատուկ վիճակ է իրենից ներկայացնում նաև աֆեկտը, այն բուռն ընթացող և կարճատև հուզական վիճակ է, որ ամբողջությամբ համակամ է մարդուն, բնութագրվում է գիտւսկցության նշանակալի փոփոխություններով, հուզակամային վերահսկողության նվազեցմամբ, հոգեկան, իմացական պրոցեսների խաթարմամբ և այլն: Աֆեկտի վիճակում սուիցիդալ ռիսկը մեծանում է, որը որպես կանոն, ընկած է իմպուլսիվ ինքնասպանությունների հիմքում: Ընդհանուր առմամբ հուզական խաթարումների նշաններ են ախորժակի բացակայությունը կամ շատակերությունը, անքնությունը կամ բարձր քնկոտությունը, հաճախակի սոմատիկ բողոքները, անտարբեր վերաբերմունքն արտաքին տեսքի նկատմւսմբ, միայնակության, անօգտակարության, մեղքի կամ տխրության մշտական զգացումները, հուզական շփումներից, ընտանիքից և մտերիմներից խուսափումը, իմացական պրոցեսների խանգարումը, կյանքի նկատմամբ հոռետեսական հայացքները և այլն :

Սուիցիդալ վարքի անձնային գործոնների շարքում իր հատուկ տեղն է զբաղեցնում անձնային իմաստը, որը բաժանվում է հետևյալ տիպերի.

1.    բողոք. վրեժ-սուիցիդալ վարքի "բողոքական" ձևերն առաջանում են այնպիսի կոնֆլիկտային իրավիճակներում, երբ վերջինիս օբյեկտիվ օղակները թշնամական կամ ագրեսիվ են սուբյեկտի նկատմամբ: Այստեղ սուիցիդի իմաստն օբյեկտիվ օղակին տրվող բացասական ռեակցիան է: Վրեժը բողոքի կոնկրետ ձևն է, որի նպատակը վնաս հասցնելն է շրջապատող միջավայրին: Վարքի այս ձևերը ենթադրում են բարձր ինքնագնահատականի, ինքնարժեքի առկայություն, անձի ակտիվ, ագրեսիվ դիրքորոշում, որը գործում է հետերոագրեսիան աուտոագրեսիայի վերափոխման մեխանիզմով:

2.    կանչ. աղերսանք-"կանչ" տիպի սուիցիդալ վարքի իմաստը կայանում է դրսից տրվող օգնության ակտիվացման մեջ, որը նպատակ ունի փոխել ստեղծված իրադրությունը, այստեղ անձի ակտիվությունն ավելի քիչ է:

3.    փախուստ (պատժից. տառապանքից)-կոնֆլիկտի էությունն անձ¬նային կամ կենսաբանական գոյությանը սպառնացող վտանգի մեջ է, որին հակադրվել է "բարձր ինքնարժեքը": Սուիցիդի իմաստն այստեղ կայանում է նրանում, որ մարդը փախչում է սպառնալիքից ինքնաոչնչացման ճանապարհով:

4.    ինքնապատիժ-կարելի է սահմանել որպես "բողոք անձի ներքին պլանում": Սա ներքին կոնֆլիկտ է, որին բնորոշ է "ես"-ի յուրահատուկ երկատումը երկու դերի "ես դատավոր"-ի և "ես մեղադրյալ"-ի ներքնայնացումն ու իրականացումը:
Այս տիպի սուիցիդը ունի երկու իմաստ "իր մեջ թշնամու ոչնչացում և մեղքերի քավում":

5.    մերժում, հրաժարում-այս տիպի ժամանակ սուիցիդի նպատակը և գործունեության մոտիվը համընկնում են, որտեղ որպես մոտիվ հանդես է գալիս գոյության մերժումը, իսկ որպես նպատակ ինքնաոչնչացումը: Սուիցիդալ վարքի այս տարբերակված տիպերն իրենցից ներկայացնում են կոնֆլիկտային իրավիճակներ, ընդհանուր վարքային ձևերի նման օրինակներ:

Սուիցիդենտների նախորդ տարիների անհատական վարքի վերլուծության ժամանակ բացահայտվում է նախապատվությունը այս կամ այն տիպի նկատմամբ: Համընկնում են կոնֆլիկտների ժամանակ ցուցաբերվող և սուիցիդալ վարքային հակազդումների անձնային իմաստները:
Սա հաստատում է սուիցիդի կոնցեպցիայի հիմնական տեսական դրույթները, մասնավորապես անձնային օղակի դերը սուիցիդալ վարքի ծսւգման մեջ: Առաջին տիպից հինգերորդին անցման շղթան դիտելով տեսնում ենք, որ սուիցիդալ նպատակն ու գործունեության մոտիվը աստիճանաբար մոտենում են, որոնց ընթացքում ամրապնդվում են ձգտումները, մեծանում է մեռնելու ցանկությունը, հետևաբար նաև փորձերի լրջությունը: Գոյություն ունի հստակ կապ կոնֆլիկտների բնութագրիչների և նախասուիցիդալ շրջանների միջև: Վերջինիս որոշ չափանիշներ փոփոխության են ենթարկվում օրինաչափորեն:
Օրինակ, որքան մեծանում է տևականությունը, այնքան նվագում է աֆեկտիվ երանգավորումը և սրությունը:

 

"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
Կամո Վարդանյան