Սուիցիդի փորձերը դարձել են շեղվող վարքի այն տարատեսակներից մեկը, որին  մարդը դիմում է ճգնաժամային կամ ծայրահեղ վիճակում, այլ կերպ ասած՝ սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի  դեպքում:

Երևույթը վերածվում է սոցիալական համաճարակի,այն ընդունակ է կլանելու նորանոր զոհեր, հետևաբար կանխարգելիչ  աշխատանքների  անհրաժեշտությունն ամբողջ աշխարհում ձեռք է բերում մեծ հրատապություն:

Պատկերացումն այն մասին, որ սուիցիդալ վարք ցուցաբերողներին  հնարավոր չէ հետ պահել իրենց որոշումից, հիմնված է այն սխալ տեսակետի վրա, որ սուիցիդի որոշումն անհաղթահարելի է: Սակայն, ինչպես նշում է Բեխտերևը,-"Ինքնաոչնչացման պահանջմունքը, որն արտահայտվում է մարդկանց մեծ մասի մոտ, միայն ժամանակավոր երևույթ է: Հաճախ սուիցիդի անհաջող փորձը ստիպում է մարդուն վերանայել  ապրելու ցանկությունը": Ամերիկացի սուիցիդոլոգներ Ն. Ֆարբերոուի և է. Շնեյդմանի աշխատություններում սուիցիդը դիտարկվում է՝ որպես շրջապատողներին  յուրատիպ օգնության կանչ: Եվ սուիցիդենտի հիմնախնդրի լուծմանը շրջապատողների մասնակցության, օգնությունն ընդունելու պատրաստակամության միջոցով կարելի է կազմակերպել սուիցիդի կանխարգելումը: Բացի այդ, շատ կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ հաճախ անձի գգացմունքներն ամբիվալենտ են(միանշանակ չեն). նա և՛ ցանկանում է ապրել, և՛ չի ցանկանում. անձը հուսալքված է, բայց միաժամանակ փրկության հույս է փնտրում:

Հաճախ սուիցիդն իրականացնելու  կողմ և դեմ ցանկություններն այնքան հավասարակշռված են լինում, որ ճիշտ կազմակերպված  կանխարգելիչ աշխատանքները կարող են կշեռքի նժարն ուղղել դեպի կյանքի ընտրության կողմը:

Գոյություն ունեն մի շարք նշաններ, որոնց հիման վրա կարելի է բացահայտել պոտենցիալ սուիցիդենտին, և կանխել ողբերգությունը:

Ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ գրեթե յուրաքանչյուր ոք, ով մտածում է ինքնաոչնչացման մասին, շրջապատողներին իր որոշման մասին ինչ-որ կերպ  հայտնում է, նրանց 70-75%-ը բացահայտում է իր ձգտումները, արտահայտվելու հնարավորություն է փնտրում, ցանկանում, որ իրեն լսեն: Նրանք այդ ձգտումները կարող են տարբեր ձևերով արտահայտել, ինչպես օրինակ՝ "ավելի լավ է մահանալ, քան շարունակել այսպես ապրել","ես հոգնել եմ կյանքից","ես այլևս չեմ կարող դիմանալ" և այլն:

Հաճախ դատողությունները լինում են ոչ թե ուղղակի, այլ դիմակավորված և խճճված, ինչպես օրինակ՝ "դուք չպետք է անհանգստանաք ինձ համար, ես չեմ ցանկանում խնդիրներ  ստեղծել","ես ուզում եմ քնել և երբեք չարթնանալ","շուտով, շատ շուտով այս ցավն ինձ կլքի" և այլն:Սկզբում այս սպառնալիքները կարող են լինել օգնության, պաշտպանության, միջամտության  չգիտակցված կանչ: Ավելի ուշ, եթե չի հայտնվում մեկն, ով կարող է օգնել տվյալ անձին, սպառնալիքները կարող են վերածվել որոշման, իսկ վերջինս էլ՝ գործողության:

Այդ իսկ պատճառով էլ, անկախ նրանից՝ արտահայտություններն իրական հիմք ունեն, թե ոչ, չպետք է հեգնանքի արժանանան: Երբեմն սուիցիդալ նախանշանները կարող են կրել ոչ վերբալ բնույթ:

Որպես կանոն՝ ինքնասպանության նախապատրաստվելն առաջին հերթին իրենից ներկայացնում է "գործերի կարգավորում". մեկի համար դա ձևակերպում է, մյոաի համար՝ խնդիրների լուծում, կարող են մտերիմներին թողնել իրենց համար արժեքավոր անձնական իրեր, գրել հրաժեշտի նամակներ: Սուիցիդի նախապատրաստումը կարող է շատ արագ կատարվել, որին անմիջապես հաջորդում է գործողությունը, հետևաբար վերոնշյալ երևույթները չպետք է անուշադրության մատնվեն:

Կարևոր նախանշաններ են նաև դեպրեսիվ և տագնապային վիճակները, քանզի դրանց արդյունքում առաջանում է անձի ֆիզիկական և հոգեկան հյուծվածություն, գիտակցական դաշտի նեղացում, հետաքրքրությունների, արժեքների կորոատ, դժբախտության զգացում, հոաահատություն, սոցիալական մեկոսացում, օտարում: Հատկապես շատ կարևորվում է տագնապային դեպրեսիան. Անձն այս դեպքում գիտակցում է ճնշող զգացումներին, գաղափարներին դիմակայելու իր անզորությունը:

Հնարավոր սուիցիդի ամենավառ նշանն անցյալում կատարած սուիցիդալ փորձը:Հաճախ սուիցիդալ փորձերը լրջորեն չեն ընկալվում, օրինակ, երբ մարդը խմում է թմրացուցիչ հաբեր կամ անվտանգ կտրվածքներ է անում ձեռքերի վրա: Նման դեպքերը սովորաբար ընկալվում են՝ որպես ուշադրություն գրավելու միջոց, և անտեսվում են: Սակայն յուրաքանչյուր սուիցիդալ փորձի, որքան էլ որ այն անվտանգ լինի, պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել:Քանի որ վիճակագրական տվյալների համաձայն՝ սուիցիդալ փորձ կատարածների 12%-ը հետագա երկու տարիների ընթացքում կրկնում են այն և հասնում իրենց նպատակին: Նրանցից շատերն անհաջող փորձից հետո եզրակացություններ են անում և հաջորդ անգամ ավելի մտածված կազմակերպում ամեն ինչ:

Ինքնասպանության դեմ պայքարն առաջին հերթին պայքար է անհոաալիության դեմ, պայքար է կյանքի իմաստի համար: Հետևաբար կանխարգելիչ աշխատանքների բովանդակությունը պետք է լինի կյանքի վերարժեվորումը, կյանքի նկատմամբ ադեկվատ դիրքորոշումների ձևավորումը, հոգեծին ազդեցությունների նկատմամբ տոլերանտության բարձրացումը, հոգեախտաբանական արդյունքների լիկվիդացումը:

Այս աշխատանքները կարևոր են հատկապես անչափահասության շրջանում, քանի որ այս տարիքային փուլում են ձևավորվում աշխարհայացքը, կայուն արժեքներն ու հետաքրքրությունները, բարոյագիտակցությունն ու իրավագիտակցությունը: Անբարենպաստ պայմանների արդյունքում անձի ձևավորումը կարող է սխալ ուղղությամբ ընթանալ, իսկ դա  կարող է  տարբեր հետևանքների բերել՝ սկսած հանցավոր վարքից մինչև ինքնասպանություն:

Ընդհանուր առմամբ կանխարգելիչ աշխատանքները պետք է ընթանան երեք փուլով.

1. սուիցիդի պատճառների և մոտիվների բացահայտում, դրանց ուսումնասիրում,
2.պոտենցյալ սուիցիդենտների անհատական հոգեբանական առանձնահատկությունների ոաումնասիրում,
3.համապատասխան կանխարգելիչ միջոցների, ուղիների մշակում և իրականացում:

Այս աշխատանքների համար անհրաժեշտ է հոգեբանների, մանկավարժների, իրավաբանների, բժիշկների, սոցիալական աշխատակիցների, հասարակական կազմակերպությունների, պետական ծառայությունների համատեղ գործունեությունը, ինչպես նաև գանգվածային լրատվամիջոցների ակտիվ մասնակցությունը:

Վերջիններիս քայլերը պետք է ուղղված լինի հետևյալին.

-ստեղծել շուրջօրյա անհետաձգելի օգնություն՝ հեռախոսակապի միջոցով,
-մշակել ոաումնական ծրագրեր բնակչության համար, որոնք գիտելիքներ կհաղորդեն ճգնաժամային իրավիճակների հնարավոր սուիցիդալ նշանների մասին,
-կազմել կրթական ծրագրեր՝ մանկավարժների, սոցիալական աշխատակիցների, իրավաբանների, քրեակատարողական հիմնարկներում աշխատող դաստիարակների, պետական ծառայողների համար, որոնց միջոցով վերջիններս կկարողանան ճանաչել սուիցիդալ վտանգ պարունակող իրադրությունները (թաքնված կամ դիմակավորված դեպրեսիաներ, հետտրավմատիկ, սթրեսային խանգարումներ, թմրամոլություն, մեկոսացվածություն),
-պոտենցյալ սուիցիդենտների ակտիվ բացահայտում և վերահսկում, հատկապես նրանց, ովքեր նախկինում կատարել են սուիցիդալ փորձեր,
-ապահովել բնակչությանը հոգեբանական ծառայություններով, ստեղծել ճգնաժամային ստացիոնարներ, որոնք  կիրականացնեն հոգեթերապևտիկ և վերականգնողական աշխատանքներ,
-ծավալել տոքսիկոլոգիական կենտրոնների, ճգնաժամային ստացիոնարների և ամբուլատոր ծառայությունների հետ համատեղ ծրագրեր,
-հասարակական կազմակերպություններում, հիվանդանոցներում, դպրոցներում, քրեակատարողական հիմնարկներում ստեղծել  հոգեբանական խորհրդատվության կայուն համակարգ, որը կապահովի շուրջօրյա հոգեբանական ծառայություն:

Հաստատող գիտափորձերը ցույց են տվել, որ մասսայական լրատվամիջոցներով հաղորդված սենսացիոն և անպատասխանատու տեղեկատվությունը նույնպես կարող է պատճառ հանդիսանալ ընդօրինակվող սուիցիդալ գործողությունների համար:

Հետևաբար ճիշտ ձևով կագմակերպված տեղեկատվության հաղորդումը նույնպես կարող է կանխարգելել կլաստերային ինքնասպանությունները: ԱՀԿ-ն  մշակել է հատուկ ցուցումներ՝  ինքնսապանության դեպքերի լոաաբանման  վերաբերյալ.

-անհրաժեշտ է խոաափել ինքնասպանության փաստը ցնցող ձևով մեկնաբանելուց.դա կարող է զոհին  որպես հերոս և առաջնորդ ներկայացնել,

-չի՛ կարելի ցուցադրել ինքնասպանի լոաանկարը, մանրամասն շարադրել ինքնասպանության ձևը, նրա ռոմանտիկ և խորհրդավոր դրդապատճառները,

-շատ կարևոր է լոաաբանել հոգեսոցիալական հանգամանքներն ու նրանց դերը մահվան որոշման իրականացման մեջ,

-անհրաժեշտ է պարզաբանել հոգեկան հիվանդության, դեպրեսիայի, ալկոհոլամոլության ու թմրամոլության դերը սուիցիդների հարցում և ընդգծել այն փաստը, որ այդ մարդկանց կարելի էր բուժել և փրկել:Դրա հետ մեկտեղ պետք է ապահովել տեղեկատվություն՝ օգնության հասանելի միջոցների մասին,

-շատ կարևոր է խոաափել սոփցիդենտին տառապյալի կարգավիճակով ներկայացնելուց, ինքնասպանության փաստը փառաբանելուց,

-տեղեկատվության հաղորդումները պետք է իրականացվեն միայն արհեստավարժ և վարձառու մասնագետների կամ հոգեբանների կողմից:

Հոգեբաններն առաջարկում են սուիցիդենտների հետ աշխատանքի ընթացքում բազմաթիվ միջոցառումներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալները.

1. Ընտրեք սուիցիդի բացահայտման համար համապատասխան բանալի:
2. Սուիցիդենտին ընդունեք որպես անձնավորություն:
3. Դրսևորեք հոգատար փոխհարաբերություններ:
4. Եղեք ուշադիր ունկնդրի նկատմամբ:
5. Մի վիճեք նրանց հետ:
6. Տվեք բազմաթիվ հարցեր:
7. Մի առաջարկեք չարդարացված հանգստություն:
8. Առաջարկեցեք կառուցողական մոտեցումներ:
9. Աշխատեք հուսադրել:
10. Գնահատեք ինքնասպանության  հավանականությունը:
11. Բարձր սուիցիդալ ռիսկով անձանց մի թողեք միայնակ:
12. Դիմեք օգնության համապատասխան մասնագետներին:
13. Գիտակցեք հոգատարության և օգնության պահպանման կարևորությունը:

Յուրաքանչյուր մարդու հետ մահանում  է մի ամբողջ անհատականություն՝  լի անկրկնելի գաղափարներով, զգացմունքներով:Բնական մահվան դեպքում սա համարվում է օրինաչափություն, իսկ սուիցիդի դեպքում՝ սոցիալական ողբերգություն, որն, ըստ էության, կործանարար է, հոաալքող, տազնապահարույց, վարակիչ:

Որքան էլ փորձենք պարզել"շեղվող" վարքի այս տարատեսակի պատճառները, ձևավորման մեխանիզմները, դրսևորման առանձնահատկությունները, վարքին ուղեկցող հոգեվիճակները, այնուամենայնիվ, պետք է ընդունել այն փաստը, որ երևույթն ինքնին առեղծվածային է, և վերջին խոսքը պատկանում է կյանքի ու մահվան ընտրության շեմին կանգնած անձնավորորությանը, ում և պետք է ուղղված լինի բոլորիս ուշադրությունը: Սա համամարդկային  խնդիր է, որը հնարավոր չէ վերացնել, բայց հնարավոր է կանխել:

 
Աղբյուրը՝ Doctors.am
"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
 Կամո Վարդանյան