"Ոչ մի մարդ չի կարող տանել այս տանջանքները, որը ես եմ տանում այս վերջիս երեք տարիների ընթացքում: Սյլևս ի վիճակի չեմ: Հեռանում եմ...":

"Մայրիկ քո "օգնությանից" հետո ինձ վրա ծիծաղում էր ամբողջ դպրոցի աշակերտությունը: Դրա համար ոչ քեզ, ոչ էչ հայրիկին երբեք չեմ ների...":

"Ես արդեն 44 տարեկան, եմ: Այլևս չեմ կարող շարունակել այդ անիմաստ, ստորացացիչ գոյաթյունս...":

"Հաղորդեք Վիկտորին, որ նա հասավ նրան ինչ ուզում էր, այժմ նա ազատ է, թող ապրի և ուրախանա կյանքով...":

"Տղաս, այլևս ուժ չունեմ: Ես երկար տառապեցի այս հիվանդաթյան ձեռքին և տանջեցի նաև ձեզ: Սյսպես այլևս չեմ կարող: Շատ եմ հոգնել: Մի անհանգստացիր, ինձ համար այսպես լավ կլնի: Համբուրիր թոռնիկիս, հաղորդիր նրան, որ ես հյուր եմ գնացել...":


Սրանք երկտողեր են, որ հայտնաբերվել են ինքնասպանությունից հետո: Այսպիսի երկտողերը հարյուրներով, հազարներով են: Հազարավոր ինքնասպաններ էլ չեն թողել նման երկտողեր: Ինքնասպանության մի շարք հանգամանքներ չեն բացահայտվել կամ էլ վարկածային բովանդակություն են կրում, որովհետև նրանք ովքեր գիտեն երևույթի ճշմարտությունը, այլևս կենդանի չեն: Այնուամենայնիվ, ինքնասպանների որոշակի քանակ՝ մոտավոր հաշվարկներով 12% - 34% - ը ետմահու երկտողեր են թողնում, լույս են սփռում նրանց վարքային դրսևորումների վրա, միանշանակ յուրահատուկ հաշվետվություն հանդիսանալով մահից մի քանի ժամ կամ րոպե առաջ նրանց հոգեբանական վիճակի մասին:

Յուրաքանչյուր երկտող հանդիսանում է անձնական փաստաթուղթ, որը բացահայտում է ինքնասպանի էությունը, նրան ուղեկցող դրդապատճառները, առիթը, պայմանները... :
Որոշ երկտողեր բաղկացած են ընդամենը մեկ նախադասությունից, կան նաև էջեր կազմող խոստովանություններ: Մարդիկ, գրելով այդպիսի երկտողեր, անկասկած ցանկանում են թողնել ազդեցիկ տեղեկատվություն նրանց համար, ում ցանկանում են հրաժեշտ տալ, լինի այն մահվանը նախորդող օգնության մասին ուղերձ կամ էլ վերջին ցանկություն: Երկտողերի մեծամասնությունն ուղղված է որոշակի անձանց:
 
Հարազատների և ընկերների վերաբերմունքն այդպիսի երկտողերի նկատմամբ կախված է կոնկրետ իրավիճակից: Երկտողի բովանդակությունն օգնում է գտնելու մահվան պատճառը, դրանով իսկ ազատելով հարազատներին քրեական պատասխանատվությունից: Ինքնասպանի հարազատները թեթևություն են զգում, երբ երկտողերից իմանում են այդպիսի ծայրահեղ քայլի իսկական պատճառները: Երբեմն դրանք պատճառ են հանդիսանում հարզատների տառապանքի ուժգնացման համար, երբ նշվում են, որ սուիցիդի պատճռականության շղթայում իրենց դերը միակն է կամ դոմինանտողը:
Դա երևում է հետ օրինակից: Որպեսզի իր կինը չհեռանա տանից, 22 - ամյա երիտասարդն ինքնասպան է եղել, կախվելով լոգարանում, թողնելով հետևյալ երկտողը. " Սիրելիս, ես սիրում եմ քեզ, դու ճիշտ ես, ես խելագար եմ, սակայն այսպես չեմ կարող ապրել": Ինքնասպանի կինը երկար ժամանակ մեղադրում էր ամոանու մահվան համար, մինչև անգամ նրան էին տանջել սուիցիդալ մտքերը:

Կլինիկական հոգեբանության բնագավառում աշխատողները երկտողերի միջոցով ցանկանում էին գտնել ինքնասպանության երևույթի բանալին, հաշվի առնելով, երկտողի իսկությունը, այն գրողի սեռը, երկտողի քերականական կառուցվածքը, կոնկրետ բառերի օգտագործման հաճախականությունը, գիտակցական և անգիտակցական բովանդակությունը, իմացական և ղրդապատճառային ոլորտները, ինչպես նաև հեղինակի ձեռագիրը: Երկտողերը կարող են գրվել նախապես կանխորոշված թղթերի վրա, ինչպես նաև առաջին իսկ ձեռքն ընկած պատահական թղթի՝ անձեռնոցիկի վրա: Սա ցույց է տալիս, որ առաջին դեպքում սուիցիդալ հակումը տևական մտքի արդյունք է, իսկ երկրորդ դեպքում՝ առաջացել է պահի ազդեցության տակ: Հիստերիկ նեվրոզով տառապող մանիպուլյատորներից մեկի երկտողի ծավալը կազմում էր 3 թերթ: Պարզվել է, որ այդպիսի երկտողերը գրվում են հիմնականում ձեռագրով, սակայն վերջին տարիներին հայտնաբերվել են նաև մեքենագրված կամ կոմպյուտերով հավաքված տեքստեր:

Ստացված տվյալների հիման վրա կարելի է կատարել կարևոր ընդհանրացում՝ գրված երկտողերի բովանդակության վրա մեծ ազդեցություն է գործում ինքնասպանի տարիքը: Այսպես, օրինակ.

1.    Երիտասարդ տարիքի մարդիկ մինչև մահը կատարած գրառումներում դրսևորում են մեծ թշնամանք հենց իրենց նկատմամբ և հաճախակի են նշում ունեցած պրոբլեմները միջանձնային հարաբերություններում:

2.    40-49 տարեկանները հաճախ են բողոքում, որ չեն կարողանում կողմնորոշվել կյանքի դժվարություններում:

3.    50-59 տարեկանները նախընտրում են ընդհանրապես չհիշատակել ինքնասպանության պատճառների մասին:

4.    60 և ավելի տարիքի դեպքում իրենց հեռացումը կյանքից բացատրում են այնպիսի դրդապատճառներով, ինչպիսիք են ծանր հիվանդությունը, ֆիզիկական անհամապատասխանությունը, միայնությունը:

Ինքնասպանների երկտողերի ոաումնասիրութիւնը ցույց տվեց նաև, որ երկտողերի բովանդակությունը չի փոխվում, եթե համեմատում ենք մոտ տաս տարի առաջ գրված երկտողերի հետ:
Մինչև մահը կատարած գրառումները "չեն հանդիսանում թագավորական ճանապարհ, որը հանգեցնում է հեշտությամբ հասկանալու սուիցիդի ֆենոմենը", սակայն արդյունքների ստացման այլ ձևերի հետ միասին այն հոգեբաններին, հոգեբույժներին կարող է ճիշտ ուղղություն ցույց տալ:

Ինքնասպանությունից առաջ երկտողեր թողնելու մշակույթր բնորոշ է նաև գրական ստեղծագործական կերպարներին: Պարզվում է, որ իրական ինքնասպանները իրենց նկատմամբ չեն առաջացնում այնպիսի լարված և տևական ուշադրություն, ինչպես գեղարվեստական ստեղծագործության արդյունք հանդիսացող սուիցիդենտները: Ելնելով դրանից՝ գրողները ստեղծել են այնպիսի ինքնասպանների կերպարներ, որոնց նախասուիցիդալ երկտողերը հնարավորություն են տվել պատասխանելու այդ բնագավառում մարդուն հուզող որոշակի հարցերի:

Ս. Եսենինը մի ուրախ երեկոյից հետո մոտենում է իր բարեկամ, բանաստեղծ էռլիխին և խնդրում, որ նա ամբողջ գիշեր մնա իր հետ, քանի որ ուներ տագնապի ևվախի զգացում: էռլիխը չի կարողանա մնալ: Հաջորդ օրը նա գալիս է Եսենինի մոտ և նրան գտնում սպանված: Սեղանի վրա գտնվում էր իրեն ուղղված Եսենինի նամակը "Ցտեսություն սիրելի ընկեր, առանց ձեռք սեղմման և առանց հաջողություն ցանկանալու: Սի արտասվիր և մի ափսոսա: Այս աշխարհում մեռնելը նորություն չէ: Սակայն ապրել այսպես, ես անկարող եմ... ": Ինչպես նկատում ենք մի քանի նախադասություններ կազմված այս երկտողը բավականաչափ տեղեկատվություն է պարունակում մեծ գրողի նախասուիցիդալ հոգեվիճակի մասին: 
Ինքնասպանությունից առաջ թողնված երկտողերը ոչ բոլոր դեպքերում են բացահայտում սուիցիդի դրդապատճառները, հնարավոր է, որ սուիցիդենտը ինքն էլ չկարողանա գիտակցել իրական դրդապատճառները:

Այդպիսի օրինակ է Վլադիմիր Մայակովսկու ինքնասպանությունից առաջ թողած նամակը.

"Всем! В том, что умираю, не вините никого и пожалуйста не сплетничайте. Покойник этого ужасно не любил. Мама, сестры и товарищи, простите — это не способ /другим не советую/, но у меня выходов нет.
Лиля — люби меня.
Товарищ правительства, моя семья это Лилия Брик, мама, сестры и Вероника Витольдовна Полонская. Если ты устроишь им сноснуя жизнь — спосибо.
Начатые стихи отдайте Брикам, они разберутся. Как говорят —
"Инцидент исперчен", Любовная лодка разбилась о быт. Я с жизнью расчете,
И не к чему перечень Взаимных болей,беди обид, Счастливо оставаться.
Владимир Маяковский.
12.04. 30 г.


Վ. Մայակովսկին իր նախասուիցիդալ նամակում չի նշում ոչ մի սուիցիդալ դրդապատճառ, հետևաբար նրա ինքնասպանովը կրում է առեղծվածային բնույթ:Յուրահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Մարինա Ցվետաևայի ինքնասպանությունից առաջ իր որդուն ուղղած նամակը.

"Мурлыга! Прости меня, но дальше было бы хуже. Я тяжело больна, это уже не я. Люблю тебя безумно.Пойми, что я больше не могла жить. Передай папе и Але — если увидишь - что люблю их до последней минуты, и объясни, что попала в тупик":


Այս երկտողը երբեք էլ չի հավակնում մեծ գրողի սուիցիդալ վարքին տալու որոշակի ախտորոշում: Մարինա Ցվետաեվան սեփական մահվան շարժառիթներն և հոգեկան ապրումների բնութագիրն իր հետ տարավ հավիտենականություն, սերունդներին թողնելով այդ արարքի դրդապատճառների բացահայտումը:
Երբեմն որոշ սուիցիդենտներ ինքնասպանության երկտողեր են թողնում չափածո տեսքով.

Но даже злейшему я врагу Не стану желать такое: И крест поставить я не могу, И жить не могу с тоскою.

Այսպիսով, նախասուիցիդալ երկտողերն ու նամակներն /ինչ ձև էլ այն գրված լինեն/ ինքնասպանների վերջին ցանկությունները,  ուղերձները, իղձերն են մեզ՝ ապրողներիս և դառնում են ինքնասպնագիտության մեջ որոշակի մշակույթ, որի համալիր գիտական ոամնասիրությունները դեռևս ավարտված չեն:

ճիշտ չէ, որ ինքնասպանության ձգտող մարդիկ չեն ուզում ապրել: Նրանք շատ են ուզում, բայց արդեն չեն կարող: Բոլորն էլ մ վերջին վայրկյանը հույսը չեն կտրում. դուռը թողնում են բաց, են հրաժեշտի երկտողեր, հույս ունենալով, որ ինչ-որ մեկը մի շուտ կկարդա:
Ինքնասպանությունը վերջին հնարավորություն ինչ-որ մեկին ինչ-որ բան հասկացնելու, օրինակ "կմեռնեմ, կտեսնեմ, թե ինչպես կփոշմանեն...": Ոչ ոք իրավունք չունի քննադատելու ինքնասպանին: Փորձել հասկանալ և օգնել սա արդեն առավել օբյեկտիվ քայլ է: 

Մեծերը չեն հասկանում փոքրերին, իսկ փոքրերն էլ մեծերին, տղամարդիկ չեն հասկանում կանանց, իսկ կանայք էլ տղամարդկանց, որ ամենակարևորն է. երբեմն էլ մեզանից յուրաքանչյուրը չի հասկանում հենց ինքն իրեն: Գիտության և տեխնիկայի ոչ մի նվաճում չի կարող օգնել մարդուն հասկանալու սեփական էությունը, չի կարող օգնել ապրել, հետնաբար փնտրելու և գտնելու ներանձնային ճգնաժամերից դուրս գալու ելքեր:

Անհրաժեշտ է վերադառնալ դեպի մարդը: Իսկ, եթե ոչ, ապա նորից կպատի "գիշերը" և հագարավոր մարդիկ չեն ցանկանա և չեն կարողանա ապրել: Հարկավոր է քննադատել ինքնասպանությունը, սակայն փորձել օգնել և կարեկցել ինքնասպանին:

 

 

"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
 Կամո Վարդանյան