Սուիցիդալ ռիսկը մեծ է հետևյալ դեպքերում.


-եթե նախկինում կատարել է սուիցիդալ փորձ

-դիմակավորված կամ ուղղակի սուիցիդալ սպառնալիքի առկայություն

-եթե ընտանիքում կատարվել է սուիցիդ հատկապես ծնողների կողմից

-եթե անձը տառապում է հարբեցողությամբ

-եթե թմրանյութերի օգտագործումը կրում է խրոնիկական բնույթ

-տառապում է անբուժելի կամ խրոնիկական հիվանդությամբ

-եթե եղել են ծանր կորուստներ

-ընտանեկան հիմնախնդիրները հատկապես ծնողների բաժանումը


ֆինանսական հիմնախնդիրներ սուիցիդի համաճարակաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ անձի մի շարք սոմատիկ հիվանդություններ մեծացնում են ինքնասպանության ռիսկը:

Այդպիսի մարմնական հիվանդություններից են.


-օնկոլոգիական հիվանդությունները

-ձեռք բերովի իմունային անբավարարության համախտանիշը

-կաթվածը

-պատանեկան շաքարախտը

-դելիրիումը

-էպիլեպսիան

-պարկինսոնի հիվանդությունը

-ուղեղի վնասվածքները

-ողնուղեղի վնասվածքները

-ցրված սկլերոզը

-գանտինգտոնի խորեան

-կողքային ամիոտրոֆիկ սկլերոզը:


Հատկապես ինքնասպանությունների քանակը մեծանում է, երբ սոմատիկ հիվանդությունները ձեռք են բերում քրոնիկական բնույթ :

Հեղինակների մեծ մասն առանձնացնում է սուիցիդալ ռիսկի հետևյալ վարքային ցուցանիշները.


1.Ալկոհոլի և հոգեակտիվ նյութերի չարաշահում:

2.էսկեյպ հակազդում / փախուստ տանից... /:

3.Ինքնամեկուսացում շրջապատող միջավայրից:

4.Առօրյա ակտիվության կտրուկ անկում:

5.Սովորությունների փոփոխություն / անձնական հիգիենայի կանոնները չպահպանելը, սեփական արտաքինին չհետևելը... /:

6.Մահվան և ինքնասպանության թեմայով գրականության և հաղորդումների նկատմամբ հետաքրքրության դրսևորում:

7.Ողբերգական և տխուր երաժշտության հաճախակի ունկնդրում:

8."Սեփական գործերը կարգի բերել" / նախասուիցիդալ երկտողների կազմում, կտակի հետ կապված հարցերի վճռում ... :


Գոյություն ունի սուիցիդալ ռիսկի հինգ մակարդակներ.


1.Նվագագույն-Ըստ էության այս մակարդակում անձը գտնվում է սուիցիդալ ակտիվության զոնայից դուրս: Սակայն հնարավոր է այս կամ այն սուիցիդոգեն գործոնի առկայություն, ինչպես նաև առանձին հարաբերականորեն կարճատև անտիվիտալ ապրումներ ( Այս ինչ կյանք է, ոչ մի հեռանկար չեմ տեսնում):

2.Միջին մակարդակից ցածր - Սուիցիդոգեն գործոնների ըստ հանգամանքների դրսևորումը ու բաշխումը հանգեցնում է անձի տրամադրության անկմանը և անձի ապրումներում անտիվիտալ մտքերը, կյանքից անբավարարվածության զգացումը դառնում են գերակշռող: Պարբերաբար ծագում են սարսափազդու բնույթի երազներ, այդ թվում նաև մահվան տեսարաններով:

3.Սիջին - Այս մակարդակում սարսափազդու երազների հետ գիտակցության մեջ ծագում են պոտենցիալ սուիցիդենտին հայտնի որոշակի մարդկանց ինքնասպանության և սպանության տեսարաններ: Այդ կերպարները կրում են յուրահւստուկ "հեռացված" բնույթ: Տվյալ դեպքում անձն իր սեփական "ես"-ը դեռևս չի ընդգրկում մահվան և ինքնասպանության հետ կապված ապրումներում:

4.Միջինից բարձր - Այս դեպքում սկսվում է ավելի հստակ գիտակցվել ստեղծված իրավիճակի անելանելիությունը, անձի գիտակցության մեջ հաճախակի ծագում են մահվան և ինքնասպանության մտքեր: Անտիվիտալ ձգտումները վերածվում են մահվան ցանկության, որը սակայն կրում է պասիվ բնույթ ("Քնել և չզարթնել"): Այս մակարդակում առաջանում են նաև անտիսուիցիդալ մտքեր("Եթե մեռնեմ, ապա երեխաներիս ով պետք է խնամի", "Այդ սրիկային, ես իմ մահվամբ հաճույք չեմ պատճառի"):

5.Առավելագույն - Սեփական մահվան հստակ ձգտմանը միանում է ինքնասպանության կատարման ձևի մասին մտքերը: Անհետանում է հակասուիցիդալ տենդենցները: Անձի վարքում ինքնասպանության հակումը դառնում է գերակշռող, նկատվում է գիտակցության հստակ նեղացում:


"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
Կամո Վարդանյան