Հարկադրական հրաժարում- «Ֆրուստրացիա» տերմինի գերմաներեն տարբերակը, մղումների բավարարումից հարկադրված հրաժարման ապրումը։ Հարկադրված հրաժարումը կարող է առաջանալ անբարենպաստ արտաքին պայմաններից (բանտում լինելը, շփման համար համապատասխան խմբի բացակայություն և այլն) և ներքին պայմաններից (մղումները մի կողմ են դրվում որպես անընդունելի Ես-ի և Գեր-Եսի ուժերի համար)։


 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի  էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին