Ավելի շատ մրգեր և բանջարեղեն 

Աշնանը բուսական սնունդը պետք է պարբերաբար հայտնվի ձեր սննդակարգում: Մրգերն ու բանջարեղենը վիտամինային ''ռումբեր'' են` լիցքավորված օգտակար նյութերով և միկրոէլեմենտներով: Բանջարեղենային աղցաններ պատրաստելիս հիշեք, որ դրանց համար լավագույն լցոնը չռաֆինացված բուսայուղն է: Կարելի է շաբաթը եևկու անգամ բանջարեղենամրգային օրեր կազմակերպել: Բժիշկները խորհուրդ են տալիս մրգեր ուտել մինչև ժամը 18-ը, ստամոքսի խանգարումներից և փքվածությունից խուսափելու համար: Խմեք թարմ քամած հյութեր, ձեր աշնանային սննդակարգում ավելացրեք հատապտուղներ և անպայման նրանց պաշարներ հավաքեք ձմռան համար: 

Մի՛ հրաժարվեք ճարպերից

Ցուրտ եղանակին օրգանիզմը պահանջում է ճարպով հագեցած սնունդ: Չէ՞ որ ճարպերը ջերմային էներգիայի հիմնական աղբյուրն են: Բայց այստեղ էլ, ինչպես ամենուր, կարևոր է չափի զգացումը: Որպեսզի ճարպերի պատճառով չվնասեք կազմվածքին, վարվեք հետևյալ կերպ. Կենդանական ճարպերից ընտրեք ձուկը, բուսականներից` բուսայուղը: Եվ անպայման ուշադրություն դարձրեք բուսական յուղեր պարունակող ընկույզին ու արևածաղկին, չէ՞ որ դրանք նաև կարող են երկար ժամանակով քաղցը հագեցնել: Նախաճաշին կարագով բուտերբրոդ ուտելը հրաշալի եղանակ է միանգամից ճարպեր, A, B, D վիտամիններ և ֆոսֆոր ստանալու: 

Մի՛ մոռացեք կարտոֆիլի մասին 

Ավանդական "երկրորդ հացն" այսօր շատ ակտուալ է:Կարտոֆիլը պարունակում է վիտամիններ, զանազան միկրո և մակրոէլեմենտներ, նիկոտինա և պանտոտենաթթու, ինչպես նաև ճարպերի և խոլեսթերինի փոխանակության հատուկ կարգավորիչներ: էներգետիկ բարձր արժեքի շնորհիվ կարտոֆիլից պատրաստված ճաշատեսակները շատ հագեցնող են: Սակայն կարտոֆիլ պատրաստելիս զգույշ եղեք, բացառեք զանազան սոուսների, մայոնեզի, կետչուպի ավելացումը: Կեղևով , առանց կարագի և բուսայուղի ավելացման կարտոֆիլը ձեզ հավելյալ կիլոգրամներ չի ավելացնի, սակայն հրաշալի կբարելավի աղիների աշխատանքին՝ պեկտինի և բջջանյութի պարունակության շնորհիվ: 

Քաղցրը՝ չափավոր

Աշնանը հիմնական խնդիրը սերոտոնինի անբավարարությունն է (աշնանը դրա պարունակությունը օրգանիզմում զգալի ընկնում է): Այսպիսով, արևից զրկված մարդը կարող է ընկճվել:Իդեպ տրամադրությունը կարող են բարձրացնել ոչ միայն շոկոլադն ու խմորեղենը, որոնց հանդեպ ձգողությունը այս եղանակին մեծանում է, այլ նաև մրգերն ու չրերը: Նույն հաճույքը կստանաք, սակայն վտանգավոր շաքարի փոխարեն՝ վիտամիններ ու այլ օգտակար նյութեր: Շոկոլադ կարելի է, սակայն միայն սև դառը: Իսկ առավոտը տաք շոկոլադով սկսելը կապահովի Ձեր լավ տրամադրությունը: Ավելին, շատ տաք սնունդ Ցրտից պաշտպանվել օգնում է ոչ միայն տաք հագուստը այլ նաև տաք սնունդը: Պատրաստեք սուպեր, արգանակներ: Եվ մի մտահոգվեք կազմվածքի մասին, եթե պատրաստելիս օգտագործեք ոչ յուղոտ միս, քիչ աղ, ցածր յուղայնությամբ թթվասեր մայոնեզի փոխարեն: Օրվա ընթացքում տաք ըմպելիքներ օգտագործեք՝ խոտաբույսերով թեյեր, տաքացված խնձորի հյութ ու կոմպոտներ:

 

Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am

Սկզբնաղբնյուր՝ Healthinfo.ua