Հագեցած ճաոաաթթուները` ՀՃԹ (կարագաթթու, կապրոնաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու և այլն) ավելի շատ հանդիպում են կենդանական ճարպերում՝ կազմելով ոչխարի և տավարի ճարպաթթուների մինչև 50%-ը ունեն հալման բարձր ջերմաստիճան և դժվար են յուրացվում (որքան բարձր է մոլկշիռը, այնքան բարձր է հալման ջերմաստիճանը):

Կարճ շղթայով (2-4 ածխածնի ատոմներով) ճարպաթթուները չեն դեպոյավորվում օրգանիզմում և չեն ընդգրկվում լիպոպրոտեինների կազմում, նրանք ընդունակ են արագ օքսիդանալու՝ էներգիայի և կետոնային մարմինների անջատմամբ (այդ պատճառով հավելյալ քանակները կարող են նպաստել մետաբոլիկ ացիդոզի զարգացմանը): Հայտնի է, որ դրանց բացակայության պայմաններում խանգարվում է հաստ աղու ֆունկցիան։ Սրանք հանդես են գալիս լորձաթաղանթի համար որպես էներգիայի հիմնական աղբյուր, խթանում են էպիթելային բջիջների պրոլիֆերացիան և դրական են ազդում աղու էպիթելում արյան շրջանառության վրա։

Երկար շղթայով հագեցած ճարպաթթուները մտնում են լիպոպրոտեինների կազմի մեջ, կուտակվում են ճարպային դեպոներում և կարող են օգտագործվել օրինակ խոլեստերինի սինթեզի համար։ Նրանցից լաուրինաթքուն ինակտիվացնում է մի շարք միկրոօրգանիզմներին, հատկապես Helicobacter pylor-ին (նրանց կենսաթաղանթների լիպիդային շերտի ճեղքման ճանապարհով): Հագեցած ճարպաթթուներից, ընդհակառակը, ստեարինաթթվի`արյան մեջ խոլիստերինի մակարդակը չբարձրացնելու հատկության բացահայտումը թույլ տվեց ենթադրել, որ այն կարելի է օգտագործել սննդաարդյունաբերության մեջ որպես չհագեցած ճարպաթթուների փոխարինող։
 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: