«Հոգեբանական առողջություն» տերմինը ներմուծվել է վերջերս և համարվում է հոգեկան առողջության տարատեսակ, որը ենթադրում է անձի բարձրագույն հոգևոր ոլորտի գործունեություն և դիտարկվում է որպես անձի նորմալ կենսագործունեության անհրաժեշտ պայման:

Այն մի կողմից ենթադրում է մարդու կողմից իր դերերի կատարում, իսկ մյուս կողմից ապահովում է նրա ներդաշնակ և անընդհատ զարգացումը։

 

Հոգեբանորեն առողջ մարդը աոաջին հերթին ինքնաբերական, ստեղծագործ, կենսուրախ, բաց և ինքն իրեն ու շրջապատող աշխարհը ակտիվ ճանաչող անձնավորությունն է։ Որպես հոգեբանական առողջության կարևորագույն չափանիշներ հանդես են գափս սուբյեկտիվ պատկերացումների և արտացոլվող իրականության օբյեկտիվ իրականության համարժեք, տարիքին համապատասխան հուզական, կամային, իմացական ոլորտների մակարդակը, հարմարվողակւսնությունը. սեփական վարքի կառավարման ընդունակությունը, կենսական նպատակների խելամիտ պլանավորումը, իրատեսությունը, ինչպես նաև համարժեք ակտիվությունը դրանց ձեռքբերման ընթացքում։

 

Հոգեբանական առողջությունը հոգեկան բարվոքության վիճակ է, որը բնութագրվում է հիվանդագին հոգեկան դրսևորումների բացակայությամբ և ապահովում է արտացոլվող շրջապատող իրականության պայմաններին համարժեք վարքի և գործունեության կարգավորումը:

 

Ներկայումս ավելի ու ավելի է հստակեցվում անձի հոգեբանական առողջության խաթարման պատճառականությունը և, համապատասխանաբար, հոգեբանական պրոբլեմների շրջանակը։

 

Հոգեկան անբարվոքությունները բաժանվում են երեք հիմնական տեսակների՝ նևրոզներ, սահմանային վիճակներ և փսիխոզներ։

Ըստ առաջացման պատճառների դրանք լինում են օրգանական և ֆունկցիոնալ։

 

Հոգեբանական առողջության կարևորագույն չափանիշը հոգեբանական կայունությունն է, որը սերտորեն կապված է ներդաշնակության հետ։ Այս տեսանկյունից հոգեբանորոեն առողջ մարդու կարոևրագույն բնութագիրը ինքնակարգավորման կարողությունն է։ 

 

Հոգեբանական առողջության մյուս չավանիշը հոգեբանական հասունությունն է, որը հաճախ դիտարկվում է որպես նրա հոմանիշ, եթե մարդու զարգացումը դիտենք իբրև հասունության մշտական ձգտում:

 

Հոգեբանական օգնության ամենակարևոր խնդիրներից մեկը դժվար իրավիճակներում մարդկանց հոգեբանական աջակցության կազմակերպումն է։ Ամենևին ոչ բոլոր մարդիկ ունեն դժվար իրավիճակների հաղթահարման համարժեք ռեսուրսներ։

Վիճակագրական տվյալները վկայում են, որ դժվար իրավիճակներին հակազդելու ամենաբնորոշ եղանակը դեպրեսիան է, և եթե վարակիչ հիվանդությունների քանակը նվազում է, ապա աննախադեպ տեմպերով աճում է դժվար իրավիճակների շարժընթացը։ Դա մեծամասամբ պայմանավորված է հասարակության մեջ սթրեսածին իրավիճակների աննախադեպ աճով։ Անկասկած, սոցիալտնտեսական անկայունությունը, զանգվածային համաղետների, տարբեր հիվանդությունների, պատերազմների և այլ արտակարգ իրավիճակների սպասումները պայմանավորում են նյարդա– հոգեկան լարվածության մշտական աճը։ Այս շարքում հարկ է նշել նաև մեր աշխարհաքաղաքական իրողությունը՝ կապված հասարակության անցումային շրջանի, հասարակական փոխակերպումների հետ։ Փոխակերպվող հասարակության մեջ արտակարգ ու աննախադեպ իրավիճակները, սոցիալական գործընթացների հարափոփոխ բովանդակությունը, մարդկանց կյանքում արմատական փոփոխությունները անմիջականորեն ներազդում են հասարակության բարոյահոզեբանական մթնոլորտի, մարդկանց տրամադրության, ինքնազգացողության, հոգեվիճակի, համոզմունքների, գնահատականների, դիրքորոշումների, արժեքային կողմնորոշումների ու վարքի վրա։

 

Անձը, ձևավորվելով որոշակի պայմաններում, յուրացնելով տվյալ հասարակության նորմերր, ավանդույթներն ու արժեքները, հայտնվելով մեկ այլ սոցիալ-մշակութային աշխարհում՝ չի կարող չապրել հոգեկան խռովք, չունենալ տարրեր բնույթի կոնֆլիկտներ, ֆրուստրացիաներ, սթրեսներ, չի կարող չտագնապել իր ներկայի ու ապագայի համար։

 

«Արտակարգ իրավիճակներ» ասելով՝ հասկանում ենք մարդածին, բնածին և տեխնածին աղետների, դժվար կենսական իրավիճակների և դրանց հետևանքների ամբողջությանը, որոնք հանգեցրել են (կամ կարող են հանգեցնել) մարդկային զոհերի կամ մարդկանց ֆիզիկական և հոգեկան առողջության խաթարման և չեն համապատասխանում մարդու բնականոն կենսագործունեության պահանջներին։

 

Ըստ ծագման աղբյուրի տարբերում են հետևյալ արտակարգ իրավիճակները.

 

1) բնական (հրդեհներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր, փոթորիկներ և այլն),

 

2) Տեխնածին (վթարներ),

 

3) համաճարակային,

 

4) հասարակական (սոցիալական կոնֆլիկտներ, պատերազմներ և այլն)։

 

Արտակարգ իրավիճակներում գտնվող մարդկանց վրա, ոչնչացնող գործոնների հետ մեկտեղ ազդում են նաև հոգետրավմային (հոգեցնցող) պայմանները, այսինքն՝ այն գերուժեղ գրգռիչների համալիրը, որն առաջ է բերում հոգեկան գործունեության խաթարումներ։ Հոգեցնցող իրավիճակ ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ, համեմատաբար կարճատև անբարենպաստ արտաքին ներգործություն, որը կարող է առաջ բերել ուժեղ հուզական ապրումներ (վիշտ, տխրություն, կորստի զգացում, միայնակություն կամ հիասթափություն, վախ, տագնապ և այլ հոգեկան խաթարումներ, ինչպես նաև հոգեմարմնական խանգարումներ)։

 

Մարդու հոգեկանի վրա արտակարգ իրավիճակներին բնորոշ անբարենպաստ գործոնների ազդեցության գնահատման համար անհրաժեշտ է տարբերել ոչ հիվանդագին հոգեհուզական և հիվանդագին հակազդումները։

 

Ռազմական գործողություններն ըստ էության ընդգրկում են արտակարգ իրավիճակներին բնորոշ գրեթե բոլոր հոգետրավմային գործոնները։ Ռազմական գործողությունները հանգեցնում են մարդկային և նյութական կորուստների: Ռազմական գործողությունների հետևանքով առաջացող հոգեբանական խնդիրները բազմազան են, իսկ դրանց մասին տվյալները հաճախ նույնիսկ իրարամերժ են յինում։ Սակայն ռազմական գործողությունների բացասական հոգեբանական հետևանքներն իրենց քանակական և որակական բնութագրերով ամենևին չեն զիջում տարերային աղետների արդյունքում ի հայտ եկող նմանօրինակ դրսևորումներին։

 

Կորուստը անձի համար գերուժեղ սթրեսորների շարքն է դասվում։ Այն կարող է լինել ժամանակավոր (բաժանում) կամ մշտական (մահ), իրական կամ երևակայական, ֆիզիկական կամ հոգեբանական և այլն։ Կորստի ապրումների, վշտի ժամանակ հոգեբանական աջակցությունը լուրջ փորձություն Է հոգեբանների համար։ Կորուստը ոչ միայն հիվանդագին է, այն նաև անձնային աճի պոտենցիալ է պարունակում, և հոգեբանը պետք Է կարողանա նպաստել, զարգացնել այդ պոտենցիալը։

 

Մահացածի համար մահը նրա կյանքի վերջն է, սակայն նա շարունակում է գոյություն ունենալ իր հարազատների, մտերիմների ապրումներում։ Կորստի հետ հաշտվելը հիվանդագին գործընթաց է, և կարիք չկա ավելորդ լավատեսություն հադորդել կորուստ ապրած մարդուն, նրան փորձել զվարճացնել, քանզի հոգեբաններից շատերի կարծիքով մարդն իրավունք ունի վշտալու։ Կորստի և վշտի ապրումների ժամանակ մարդը կողմնակի աջակցության կարիք է զգում :

Ավելի շատ գտնվեք մարդու կողքին։ Պարտադիր չէ երկար գտնվել նրա կողքին և խոսակցության թեմա գտնել ե խոսել, կարևոր է ներկայությունր։ Որոշակի պահերի տեղին կարող է լինել այն վշտի մասին պատմելը, որն ապրել եք դուք, այն պայմանով, որ այն չպետք է պակաս ողբերգական լինի։ Փորձեք թույլ չտալ գործողությունների իսպառ բացակայություն, ֆիզիկական գերծանրաբեռնվածություն։ Հեռու մի պահեք առօրյա հոգսերից, սովորական պարտականություններից։ Փորձեք մղում արթնացնել որևէ գործունեություն կատարելու հանդեպ, որին մարդը տվյալ պահին ընդունակ է՝ անկախ անհրաժեշտությունից։ Կարիք չկա ընդհատելու հիշողություններն ու պատմությունները մահացածի մասին, նույնիսկ եթե դրանք դառն արցունքներ են առաջ բերում, քանզի դրանք որոշ չափով թեթևացնում են մարդու վիճակր։

 

Սովորաբար կորստից հետո 6-8 շաբաթների ընթացքում մարդը վերադառնում է իր տնային և աշխատանքային պարտականություններին և եթե դա տեղի չի ունենում, ապա պետք է համառորեն փորձել նրան մղել դրանց կատարմանը։

 

Հոգեբանական օգնությունը վշտի ապրումների ժամանակ վերաբերում է հետևյալ թեմաներին. «Թույլ տվեք ինձ խոսել, զրուցել», «Հարցրեք ինձ նրա մասին», «Աջակցեք ինծ ե թույլ տվեք լաց լինել», «Մի վախեցեք իմ լռությունից»։

 

Բռնությունը կարելի է սահմանել որպես որևէ մեկի նկատմամբ հարկադրանքի կիրառում։ Առավել տարածված է բռնությունների դասակարգումը ըստ բռնի գործողությունների բնույթի։ Այն ներառում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնությունները։ Որպես բռնության հատուկ տեսակ հաճախ առանձնացվում է ընտանեկան բռնությունը։ Վերջինս ներառում է ֆիզիկական, հոգեկան, հուզական կամ սեռական վիրավորանքները։

 

Արտակարգ իրավիճակների շարքում հարկ է դիտարկել նաև սոցիալական լարվածաթյունը։ Այս երևույթի էությունը հաճախ փորձում են բացատրել սոցիալական սթրեսի, ֆրուստրացիայի, կոնֆլիկտի հիմնադրույթների տեսանկյունից։

Սոցիալական լարվածությունը ընդհանուր հարմաբվողական համախտանիշ է, որն արտացոլում է բնակչության տարբեր կատեգորիաների սոցիալ-հոգեբանական հարմարման գործընթացը տևական ֆրուստրացիաների և դժվար իրավիճակներում։

Արտակարգ իրավիճակների ներգործության հետևանքով հասարակության մեջ կարող են առաջ գալ սոցիալական լարվածության տարբեր դրսևորումներ, որոնց պերմանենտ (շարունակական) ներգործությունը կարող է բացասաբար անդրադառնալ արտակարգ իրավիճակների հետևանքների հաղթահարման վրա:

 

Անձի համար արտակարգ իրավիճակր հանդես է գալիս որպես մի հանգույց, որում առկա բոլոր հարաբերություններրը, կապերը մասնակցում են նրա կայացմանը։ Օրինակ դժվար թե հնարավոր լինի այցելուներին համոզել կառուցողական որևէ տարր տեսնել հարազատի մահվան, ավերիչ երկրաշարժի հետևանքների կամ պատերազմի մեջ, այնինչ դրանց ինտեգրումը մարդու փորձում և օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերի տարանջատումը, տարբերակումը կարող են նպաստել անձնային աճին։ Իսկ սուբյեկտիվ ապրումները հարկ է դիտարկել ոչ թե արտակարգ, այլ դժվար իրավիճակների շարքում՝ չնայած այս տարանջատումը նույնպես խիստ պայմանական բնույթ է կրում։

 

Դժվար իրավիճակների բնորոշ առանձնահատկությունը հոգեկան լարվածությունն է։

Սովորաբար ասում են, որ լարվածությունն առաջ է գալիս արտաքին պայմանների ազդեցության հետևանքով, սակայն միայն այն դեպքում, երբ նշանակություն են ձեռք բերում անձի համար։ Դժվար իրավիճակների մյուս առանձնահատկությունը անձի վարքի և գործունեության առաջնային չափանիշների փոփոխությունն ու սովորականի շրջանակներից դուրս գալն է։

Հուզական բնութագրերի շարքր կարելի է դասել ինչպես բարենպաստ, այնպես էլ անբարենպաստ վիճակները։ Սա հաճախ անվանում են վիճակի նշան։

Բարենպաստ վիճակները բնութագրվում են լարվածության թուլացմամբ, ակտիվացիոն վիճակի բարելավմամբ, իսկ անբարենպաստ վիճակներին բնորոշ է լարվածության ուժեղացումը, ակտիվացիայի թուլացումը, բացասական հույզերի գերակայությունը։ Դրանց առաջացմանը նպաստում են տրամադրության անկումը, անբավարարությունը կենսական իրավիճակով և այլն։ Թենզիոն ռիսկային վիճակներն են հոգեկան լարվածությունը, սթրեսը, հետտրավմային սթրեսները, ֆրուստրացիան և այլն։

Հուզական ռիսկային վիճակների շարքն են դասվում էյֆորիան, տագնապը, վախը, խուճապը։ Ակտիվացիռն ռիսկային վիճակներ են համարվում գրգռվածությունը, սիրային «խելագարվածաթյունը» կամ սիրահարվածությունը, ապատիան, դեպրեսիան։

Թոնասային ռիսկի վիճակներն են գերհոգնածությունը, անքնությունը, ասթենիկ վիճակները։

 

Դժվար իրավիճակներում անձի հոգեբանական հարմարման գործընթացը վեր է ածվում առավելապես ֆրուստրացիա, կոնֆլիկտ, սթրես, տրավմա, ճգնաժամ, դեպրեսիա և աֆեկտ հասկացությունների միջոցով։