Մարդու մոտ արտակարգ իրավիճակներում կարող են առաջանալ հետևյալ անբարենպաստ հոգեբանական դրսևորումները` զառանցանք, պատրանք, ապատիա, ընդարմացում, շարժողական գրգռվածություն, ագրեսիա, վախ, հիստերիա, նյարդային դող, լաց:


Հոգեբանի աշխատանքը նման իրավիճակում առաջին հերթին ուղղվւսծ է նյարդային "լիցքաթափման" համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն։


Զառանցանք և պատրանքներ։ ճգնաժամային իրավիճակը մարդու մոտ առաջացնում է ուժեղ սթրես, բերում է նյարդային լարվածության, խախտում է օր¬գանիզմի հավասարակշռությունը, բացասաբար է անդրադառնում ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեկան առողջության վրա։ Դա կարող է բարդացնել արդեն գոյություն ունեցող հոգեկան հիվանդությունը, կամ հանգեցնել դրան։
Զառանցանքի հիմնական հատկանիշների թվին են դասվում սխալ պատկերացումները կամ եզրակացությունները, որոնց անճշտության մեջ տուժածին անհնար է համոզել։
Պատրանքը բնութագրվում է նրանով, որ տուժածը զգում է երևակայական օբյեկտների ներկայությունը, որոնք տվյալ պահին չեն ազդում համապատասխան զգայարանի վրա (տեսնում է մարդկանց, լսում է ձայներ, զգում է հոտեր և այլն)։


Այս իրավիճակում.


1.    Դիմեք բուժաշխատողներին, կանչեք շտապ հոգեբուժական օգնության անձնակազմ։


2.    Մինչև մասնագետների գալը, հսկեք, որ տուժածը չվնասի իրեն և շրջապատողներին:


3.    Հեռացրեք նրանից առարկաները, որոնք իրենցից պոտենցիալ վտանգ են ներկայացնում։


4.    Մեկուսացրեք տուժածին և մի թողեք նրան մենակ։


5.    Խոսեք տուժածի հետ հանգիստ ձայնով։ Համաձայնվեք նրա հետ և մի փորձեք տարհամոզել նրան։ 


Ապատիա։ Մա կարող է առաջանալ երկար, լարված, բայց անհաջող աշխատանքից հետո կամ մի իրավիճակում, երբ մարդը կրում է լուրջ անհաջողություն, դադարում է տեսնել սեփական գործունեության իմաստը, կամ, երբ չի հաջողվել փրկել մեկին, որը վտանգի մեջ էր, և վերջինս մահացել է։
 
Հոգում դատարկություն է. անտարբերություն, ուժ չկա նույնիսկ զգացմունքներն արտահայտելու համար։ Եթե մարդը այս իրավիճակում մնա առանց աջակցության և օգնության, ապա ապատիան կարող է վերածվել դեպրեսիայի (ծանր և տանջալից հույգեր, պասիվություն, մեղքի զգացում, կենսական իրավիճակների նկատմամբ անօգնականության զգացում, հեռանկարների բացակայություն և այլն)։ Ապատիայի մեջ մարդը կարող Է մնալ մի քանի ժամից մինչև մի քանի շաբաթ։ 


Ընդարմացում։ Սա օրգանիզմի ամենաուժեղ պաշտպանական ռեակցիաներից մեկն է։ Այն առաջանում է նյարդային ուժեղ ցնցումներից հետո (պայթյուն, հարձակում, դաժան բռնություն), երբ մարդը իր գոյատևման համար այնքան էներգիա է ծախսել, որ շրջապատի հետ շփման ուժ այլևս չկա։
Ընդարմացումը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ։ Այդ պատճառով, եթե օգնություն ցույց չտանք, և տուժածը այդ վիճակում բավական երկար մնա, դա կբերի ֆիզիկական հյուծվածության։ Քանի որ շրջապատի հետ շփում չկա, տուժածը չի նկատի վտանգը և ոչինչ չի անի դրանից խուսափելու համար։ 


Շարժողական գրգովածություն։ Երբեմն արտակարգ իրավիճակի (պայթյուններ, բնական աղետ և այլն) ներգործությամբ պայմանավորված ցնցումն այնքան ուժեղ է լինում, որ մարդը դադարում է հասկանալ թե ինչ է կատարվում շուրջը։ Նա ի վիճակի չէ հասկանալ, թե որտեղ են թշնամիները, որտեղ՝ օգնողները, որտեղ է վտանգը, որտեղ՝ փրկությունը։ Մարդը կորցնում է տրամաբանական մտածողության և որոշումներ րնդունելու կարողությունը, նմանվում է վանդակում տառապող կենդանու։ 


Ագրեսիա։ Ագրեսիվ վարքը այն ոչ կամածին միջոցներից է, որի միջոցով մարդու օրգանիզմը "փորձում է" ցածրացնել ներքին ուժեղ լարվածությունը։ Զայրույթի կամ ագրեսիայի դրսևորումը կարող է պահպանվել բավական երկար ժամանակ և խանգարել հենց տուժածին և շրջապաաողներին։ 


Վախ։ Երեխան գիշերը արթնանում է նրանից, որ մղձավանջ է տեսել։ Նա վախենում է հրեշներից, որոնք ապրում են անկողնու տակ։ Սեկ անգամ վթարի ենթարկվելով՝ տղամարդը հաճախ այլևս չի կարողանում ղեկին նստել։ Մարդը, ապրելով երկրաշարժի արհավիրքները, հրաժարվում է վերադառնալ իր անվնաս բնակարանը։ Իսկ նա, ով ենթարկվել է բռնության, դժվարությամբ է իրեն ստիպում մտնել շենքի մուտքը։ Այս ամենի պատճառը վախն է։ Վախի հիմնական հատկանիշների թվին են դասվում. մկանների լարվածությունը (հատկապես դիմային),ուժեղ սրտխփոցը, հաճախացած արտաքին շնչառությունը, սեփական արարքների վերահսկման ունակության ցածրացումը։ Խուճապային վախը, սարսափը կարող են բերել փախուստի, առաջացնել անշարժություն կամ, ընդհակառակը, գրգովածություն, ագրեսիվ վարք։ Դրա հետ մեկտեղ, մարդը դժվարությամբ է վերահսկում իրեն, չի գիտակցում, թե ինչ է անում և ինչ է կատարվում շրջապատում։ 


Նյարդային դող։ Արտակարգ իրավիճակից հետո առաջանում է անկառավարելի նյարդային դող (մարդը չի կարող սեփական ցանկությամբ դադարեցնել այդ ռեակցիան)։ Այդպես օրգանիզմը "դուրս է թափում" լարվածությունը։
Եթե այդ ռեակցիան դադարեցնենք, ապա լարումը կմնա ներսում՝ մարմնի մեջ, և կառաջացնի մկանային ցավեր, իսկ հետագայում կարող է բերել այնպիսի լուրջ հիվանդությունների, ինչպիսիք են հիպերտոնիան և խոցը։   Դողը սկսվում է հանկարծակի՝ հենց միջադեպից հետո կամ մի որոշ ժամանակ անց: Առաջանում է ամբողջ մարմնի կամ առանձին մասերի ուժեղ ցնցում ։ Ռեակցիան շարունակվում է բավական երկար (մինչև մի քանի ժամ)։ Հետո մարդը ուժեղ հոգնածություն է զգում և հանգստի կարիք է ունենում։

 
Լաց։ երբ մարդը լացում է, նրա ներսում առաջանում են նյութեր, որոնք ունեն հանգստացնող հատկություն։ Լավ է, երբ կողքին ինչ-որ մեկը կա, որի հետ հնարավոր է կիսել դժբախտությունը։


Հիստերիա։ Հիստերիկ նոպաները տևում են մի քանի րոպե կամ մի քանի ժամ։

Հիմնական հատկանիշներն են.

. Պահպանվում է գիտակցությունը։

. Չափազանց գրգռվածությունը, բազմաթիվ շարժումները, թատերական դիրքերը։

. Հուզականորեն հագեցած արագ խոսք, ճիչեր, հեկեկոցներ։ 



Բռնություն։ Նման իրավիճակների թվին են դասվում ահաբեկիչների կողմից զավթումը, կողոպուտը, ավազակային հարձակումը և այլն։
Կարճ ժամանակում մարդը բախվում է մահվան սպառնալիքի հետ (առօրյա կյանքում հոգեկանը ստեղծում է պաշտպանություն, որը թույլ է տալիս մահն ընդունել որպես հեռավոր և անիրական ինչ-որ բան)։ Փոխվում է աշխարհի պատկերը, իրականությունը պատկերվում է ճակատագրական պատահականություններով լի։ Մարդբ սկսում է սեփական կյանքը կիսել երկու մասի՝ մինչև միջադեպը և հետո։ Առաջանում է մի զգացում, որ շրջապատողները չեն կարող հասկանալ նրա զգացմունքները և տառապանքները։ Անհրաժեշտ է հիշել, որ եթե նույնիսկ մարդը չի ենթարկվել ֆիզիկական բռնության, նա միևնույն է ստացել է ուժեղ հոգեկան ցնցում։
 

Երեխան, իր կամ իր ընտանիքի անդամների կողմից բռնության ենթարկվելով, դառնալով այլ մարդկանց վնաս հասցնելու ականատեսը, նույն տիպի ուժեղ զգացմունքներ է ունենում, ինչպես մեծահասակը (վախ, որ կկրկնվի միջադեպը, խախտվում է աշխարհի արդարության վերաբերյալ պատրանքը, առաջանում է անօգ¬նականության)։ Երեխայի նկատմամբ ուղղակի բռնությունը կարող է հոգեբանորեն չափազանց դժվար լինել, նրա համար անտանելի, որը կարող է արտահայտվել լռության և անշարժության ձևով։
Երեխայի մոտ հնարավոր է հիշողության մեջ դրոշմվի միջադեպի պատկերը։ Նա անընդհատ կվերհիշի ամենաահավոր պահերը (օրինակ՝ այլանդակված, վիրավոր մարդկանց կամ իր վրա հարձակված մարդկանց)։
Երեխան կարող է ունենալ մեղքի զգացում (համարի, որ կատարվածի պատճառը իր վարքն է)։ Երեխան, որը տեսել է հոգետրավմատիկ իրադարձություններ, չի տեսնում այլևս կենսական հեռանկարներ (չգիտի, թե ինչ է լինելու իր հետ մի օրից, ամսից, տարուց, կորցնում է հետաքրքրությունը նախկինում իրեն հետաքրքրող զբաղմունքների նկատմամբ)։
 

Աղետների և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում բնակչության շրջանում նյարդա-հոգեկան խաթարումները դրսևորվում են դեզադապաացիայի և նևրոտիկ կամ նևրոզատիպ վիճակներից մինչև ռեակտիվ փսիխոզների միջակայքում։ Հետևաբար հոգեբանական շտկման նպատակներն են սուր խուճապային հակազդումների, հոգեծին (փսիխոգեն), նյարդա-հոգեկան խաթարումների կանխարգելումը, անձի հարմարվողական հնարավորությունների բարձրացումը, առաջացած նյարդահոգեկան խաթարումների հոգեթերապիան։


Կատարվող աշխատանքները անհրաժեշտ է իրականացնել երկու հիմնական ուղղություններով։ Առաջինը առողջ մարդկանց հետ աշխատանքն է։
Երկրորդ ուղդությունր զարգացող նյարդա-հոգեկան խա¬թարումներով անձանց հետ աշխատանքն է, որի առանձնահատկություններից մեկն այն է, որ այն հաճախ իրականացվում է արտակարգ պայմաններում՝ դեպքի վայրում, հարմարեցված շենքերում, վրաններում և այլն, ինչն առաջացնում է լրացուցիչ դժվարություններ։  


Հոգեթերապևտիկ և հոգեշտկողական օգնության ամենաարդյունավետ ձևը տեղեկատվական հոգեթերապիան է։ Նրա նպատակը այն մարդկանց կենսակայունության ամրապնդումն է, որոնք ապրում են, սակայն ամբողջովին մեկուսացված են շրջապատող աշխարհից (երկրաշւսրժ, կացարանների կործանում աղետների հետևանքով և այլն)։ Այս աշխատանքներն իրականացվում են հոգեթերապևտները, արտակարգ իրավիճակներում աշխատելու համար նախապատրաստված հոգեբանների, հոգեբույժների  կողմից։   Տեղեկատվական հոգեթերապիայի նպատակը վախի զգացման թուլացումն է, քանզի հայտնի է, որ նման դեպքերում վախից ավելի շատ մարդ է մահանում, քան իրական կործանարար գործոններից։


Այդ րնթացքում հանձնարարելի է հետևյալ տեղեկատվության մատուցումը։


1.    Տեղեկատվություն այն մասին, որ շրջապատող աշխարհը ձգտում է նրանց օգնության և անում է ամեն ինչ արագ օգնության հասնելու համար։


2.    Մեկուսացման պայմաններում գտնվողները պետք է լիակատար հանգստություն պահպանեն, քանի որ դա նրանց փրկության գլխավոր միջոցներից է։


3.    Իրենք իրենց անհրաժեշտության դեպքում պետք է օգնեն։


4.    Տուժածները չպետք է որևէ ֆիզիկական ջանք գործադրեն ինքնաէվակուացիայի ուղղությամբ, ինչը կարող է վնաս պատճաոել իրենց։


5.    Հարկ է առավելագույնս խնայել ուժերը։


6.    Հարկ է աչքերը փակ պահել, ինչը կօգնի թեթև ննջելու: 


7.    Հարկ է շնչել դանդաղ, ոչ խորը և քթով, ինչը հնարավորություն կտա խնայեյել խոնավությունը և թթվածինը օրգանիզմում և շրջապատի թթվածինը։


8.    Անհրաժեշտ է դանդաղ մտքում կրկնել "Ես լրիվ հանգիստ եմ" 5-6 անգամ 15-20 հաշվի դադարներով, դա հնարավորություն կտա հանել ներքին լարվածությունը և հասնել պուլսի, ճնշման նորմալացմանը։


9.    "Գերությունից" ազատումը կարող է ավելի շատ ժամանակ խլել, քան ցանկանում են տուժածները։
Եղեք արի և համբերատար։ Օգնությունը գալիս է։