Զ. Ֆրոյդը քունը համարում էր մարդու անգիտակցական ոլորտ տանող իրական արքայական ճանապարհ:
Սակայն, երբեմն, մեր երազը վախեցնող պատկերներով և անհանգիստ իրադարձություններով է լցվում, առաջանում են գիշերային մղձավանջներ: Եվ հաճախ մարդը նրանց դեմ անզոր է, չէ որ մեզ ծանոթ ու հասկանալի մեթոդները` փախուստ, զանգ ոստիկանություն, զենք, այստեղ չեն աշխատում: Գիշերային մղձացանջներից հաճախ տառապում են երեխաները`  5-20 %: Պատճառները երկուսն են` ամբողջապես չամրացած հոգեկանն ու դեռևս ամբողջապես չձևավորված ''հոգեբանական իրականությունը''` հստակ գիտակցությունը, թե  ի՞նչն իրականում կա, ինչը ոչ: 
 
Մանկական մղձավանջների դեմ պայքարելու հոգեթերապևտ Ռութ Լամպերտի մեթոդները
 
Բազմամյա փորձն ու գիտական հետազոտությունները թույլ տվեցին մանկական հոգեբաններին մշակել վատ երազների դեմ պայքարի միջոցներ: Հենց սկզբից ասենք, որ միևնույն կպչուն թեմայով կրկնվող մղձավանջը սովորաբար երեխայի կյանքում ինչ որ հոգեբանական կամ ֆիզիկական խնդրի մասին է խոսում, որի սկզբնաղբյուրը գտնելը ծնողների և մասնագետի հիմանական խնդիրը պետք է լինի: 
Ահա ինչպիսի  մեթոդներ էր օգտագործում իր աշխատանքում հայտի ամերիկյան հոգեթերապևտ Ռութ Լամպերտը
 
1. Հեռակառավարման  վահանակ
Կարելի է առաջարկել երեխային երազը պատկերացնել որպես գլխում ցուցադրվող հեռուստատեսային հաղորդում: Այս դեպքում երազը վերածվում է ձանձրալի սարսափ ֆիլմի: Կարևոր է հանսել նրան , որ երեխան ինքը սկսի այդ հաղորդման համար սցենար մտածել, որտեղ կլինեն իրեն հաճելի իրադարձություններ և ամեն անգամ երբ գիշերային մղձավանջ կլինի եթերում, երեխան ''կփոխի'' ալիքը:
 
2. Նկար
Երազը կարելի է նկարել թղթի վրա: Այս դեպքում երեխան կկարողանա հեռանալ ինտենսիվ վախեցնող իրադարձություններից, տեսնել նրա բոլոր փոքր դետալները: Նկարը նաև օգնում է երազը քննարկել մտերիմ մեկի հետ` վստահելի ու բարի մեծահասկի, և նրա հետ միասին մտածել, ինչպես փրկության ճանապարհ, օգնություն կամ հրեշներին հաղթելու եղանակ գտնել երազում :
 
3. Ակտիվ երազ
Երբեմն երեխաներն ընդունակ են արթուն երազելու, վերապրելու երազի իրադարձությունները` ընկղմվելով տրանսին նմանվող մի վիճակի մեջ, միևնույն ժամանակ պահպանելով երկխոսության մեջ մտնելու կարողությունը: Այսպիսի կոնտակտը ճանապարհ է հարթում մղձավանջը կառավարելու համար:
Օրինակ մեծահասկը կարող է օգնել ստեղծել սուպերհերոսի կերպար, ով միշտ կհասնի օգնության:
 
4. Դերային քուն
Երազի քննարկման ժամանակ հոգեթերապևտը խնդրում է երեխային երազը պատմել նրա տարբեր հերոսների տեսանկյունից, օրինակ հրեշի, որը մռնչում էր ու փորձում կուլ տալ իրեն: Հարկավոր չէ սահմանափակվել միայն կենդանի մասնակիցներով, երբեմն անշունչ առարկաները, ինչպես ճամփեզրի խճաքարը , ամենահետաքրքիր պատմություններն են պատմում:
Սա օգնում է երեխային դուրս գալ զոհի դերից և երազի իրադարձություններին այլ անկյունից նայել, նրա մեջ նոր իմաստ գտնել և ինքնավստահություն ձեռք բերել:
 
Եվ վերջում, կարևոր չէ ինչ մեթոդ կընտրեք, մղձավանջներից տառապող երեխայի համար ամենակարևորը ուշադիր ու հուսալի մեծահասկաի առկայությունն է, ով ունակ է անցկացնել նրա տագնապները:
 
 
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Bayushki.ru կայքի