Ճարպերը գլիցերոլի և ճարպաթթունների եթերներ են։ Այս ճարպերը (տրիգլիցերիդները) և ճարպանման օրգանական բնույթի այլ նյութեր խմբավորվում են ''լիպիդներ'' ընդհանուր անվամբ, որոնց համար ընդհանուրը ջրում անլուծելի լինելն է։ Լիպիդները բաժանվում են 2 խմբի՝

1. պարզ՝ ճարպաթթուներ, տրիգլեցերիդներ (չեզոք ճարպեր), լիպոսպիրտներ (խոլեստերոլ, ռետինոլ, կալցիֆերոլ)

2. բարդ՝ ֆոսֆոլիպիդներ և գլիկոլիպիդներ։

Ճարպերը, ի տարբերություն սպիտակուցների, հստակ չեն բաժանվում լիարժեք և ոչ լիարժեք խմբերի, որովհետև և՛ կենդանական և՛ բոաական ծագման ճարպերը չեն բավարարում այն բոլոր պայմանները, որ առաջարկվում է լիարժեք ճարպին, այսպես, կենդանական ճարպերը պարունակում են վիտամին A և վիտամին D, բայց չհագեցած ճարպաթթուներն այստեղ շատ քիչ են, նույնիսկ կաթնային ճարպը շատ աղքատ է ԳՉՃԹ-ով, չնայած պարունակում է արախիդոնաթթու։ Բուսական ճարպերը, ընդհակառակը, չեն պարունակում վիտամին A և վիտամին D, խոլեստերին և արախիդոնաթթու, բայց հագեցած են ֆոսֆոլիպիդներով, լինոլաթթվով, տոկոֆերոլով։

- Ճարպերն ունեն էնեոգետիկ նշանակություն, 1 գ ճարպի քայքայումից անջատվում է 9 կկալ էներգիա։ Նրանց ֆունկցիան հիմնականում պայմանավորված է չեզոք ճարպերով, որոնց քանակն առողջ չափահաս մարդու մոտ կազմում է մարմնի զանգվածի 16-23%-ը։ Ճարպերի ընդհանուր քանակի 10-12 կգ-ից միայն 2 կգ-ն է կազմում կոնստիտուցիոնալ ճարպը, իսկ մյոաը կուտակված է ադիպոցիտներում։ Այն կարող է տալ մոտ 9000 կկալ էներգիա և քաղցի դեպքում ապահովել մարդու կենսունակությունը 40 օրվա ընթացքում (օրը 2200 կկալ)։

- Ունեն կարևոր կառուցվածքային նշանակություն, համարվում են կենսաբանական թաղանթների կառուցվածքային տարր։ Այս ֆունկցիան առաջին հերթին իրականացնում են ֆոսֆոլիպիդներ, որոնք գլիցերոլի և ֊ ճարպաթթուների բարդ եթերներ են։ Դրանք ուժեղ ամֆիֆիլներ են և կարող են առաջացնել բջջային թաղանթների երկշերտը: Բջջային թաղանթները, ինչպես ասում են, իրենցից ներկայացնում են դինամիկ ֆոսֆոլիպիդային "լճեր", "սպիտակուցային կղզիներով", որոնք տեղաշարժվում են այս լճերում։ Ֆոսֆոլիպիդները հարևան բջիջների կամ լիպոպրոտեինային մասնիկների հետ կարող են ենթարկվել լատերալ դիֆուզիայի անցնելով մի մեմբրանից մյոաը: Բոլոր թաղանթներում ֆոսֆոլիպիդներին ուղեկցում է խոլեստերինը՝ հանդես գյպով որպես ստաբիլիզատոր։ Այսպիսով ֆոսֆոլիպիդները խոլեստերինի և մեմբրանային սպիտակուցների հետ կատարում են կարևոր բարիերային ֆունկցիա և կարգավորում են զանազան նյութերի ակտիվ տեղափոխումը։ Թաղանթային ֆոսֆոլիպիդները պետք է անպայման և մշտապես նորացվեն՝ օգտագործելով ցածր և շատ ցածր լիպոպրոտեինների կազմում տրանսպորտացվող տարրերը։

- Ճարպերը համարվում են ճարպալուծ վիտամինների և կենսաբանական ակտիվ մի շարք նյութերի՝ ֆոսֆոլիպիդների և ստերինների աղբյուր։

- Ճարպերը լավացնում են սննդի համային հատկությունները։

Ստամոքս-աղիքային տրակտում ճարպերի նորմալ քանակի ներմուծման դեպքում օրգանիզմում ներծծվում է նրա մոտ 95%-ը:

Սննդային ճարպերը կազմված են գլիցերինի եթերներից և բարձրագույն ճարպաթթուներից։ Գլիցերինի քանակը ճարպում չի գերազանցում 10%-ը, ուստի ճարպերի հատկություններն առաջին հերթին պայմանավորված են ճարպաթթուներով, որոնք բաժանվում են հագեցածների և չհագեցածների։

 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am