Գերչհագեցած ճարաաթթուներ (ԳՉՃԹ) - ունեն մի քանի կրկնակի կապեր և դասվում են էսենցյալ սննդանյութերի թվին։

Այս ճարպաթթուներից ավելի մեծ նշանակություն ունեն լինոլաթթուն, լինոլենաթթուն և արախիդոնաթթուն, որոնք հայտնի են որպես վիտամինանման նյութեր կամ "F" վիտամին։ Այս ճարպաթթուներով է պայմանավորված ճարպերի կենսաբանական նշանակությունը։ ԳՉՃԹ-ները`

1. բջիջների թաղանթների կառուցվածքային տարրեր են,
2. մտնում են շարակցական հյոավածքի և նյարդային թելերի միելինային թաղանթներում,
3. մասնակցում են խոլեստերինի փոխանակությանը, խթանում նրա օքսիդացումը և օրգանիզմից հեռացումը,
4. բարերար ազդեցություն ունեն արյունատար անոթների պատերի վրա, բարձրացնելով էլաստիկությունը և ամրությունը,
5. խթանում են օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները,
6. ունեն լիպոտրոպ ազդեցություն՝ կանխում են լյարդի ճարպային ինֆիլտրացիան,
7. մեծ նշանակություն ունեն ՍԱՀ հիվանդությունների բուժման և կանխարգելման հարցերում։

ԳՉՃԹ-ները կազմված են 2 հիմնական ընտանիքներից՝ w-3 (լինոլենաթթվի ածանցիալները) և w-6 (լինոլաթթվի ածանցիալները): Այսօր բազմաթիվ կլինիկական, էպիդեմիոլոգիական և էքսպերիմենտալ հետազոտությունները վկայում են, որ ԳՉՃԹ–ների w--3 ընտանիքի ճարպաթթուներն ունեն առավելություններ w--6 ընտանիքի ճարպաթթուների հանդեպ, նվազեցնում են կրծքագեղձի ոռուցքների առաջացման հաճախականությունը, լավացնում են ենթաստամոքսային գեղձի, հաստ աղու քաղցկեղի կլինիկական ընթացքը: Կան դրական արդյունքներ ռևմատոիդ արթրիտի, խոցային կոլիտի, սկլերոզի, բրոնխիալ ասթմայի ժամանակ w-3-ով հարուստ սննդային դիետաների պահպանման ժամանակ։ Նման դիետաները դրական են ազդում նաև՝

1. լիպիդային փոխանակության

2. իմունիտետի (հանդես են գալիս որպես սննդային իմունոմոդուլյատորներ)

3. արյան ճնշման կարգավորման հարցերում (հիպոտենզիվ ազդեցություն) սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ։

w -3 և w -6 ընտանիքի ճարպաթթուները էյկոզանոիդների սինթեզի նախանյութ են, սրանք կենսաբանորեն ակտիվ միացություններ են և ունեն կենսաբանական ազդեցության լայն սպեկտոր։ w-3 ընտանիքի ճարպաթթուների բարձր կոնցենտրաիցները առկա են ուղեղում և նյարդային հյուսվածքներում:

Բջջաթաղանթների ճարպաթթուների կազմը, ինչպես նաև ենթաբջջայրն թաղանթների կազմը, ավելի հաստատուն է, քան մյոա լիպիդներինը, բայց սննդում w-3 և w-6 ճարպաթթուների փոխհարաբերության փոփոխությունը բերում է թաղանթների կազմի արտահայտված փոփոխության։ Այնպիսի ճարպաթթուներ, ինչպիսիք են լինոլաթթուն, որը լայնորեն ներկայացված է բուսական յուղերում, և արախիդոնաթթուն (w-6 ընտանիքի ճարպաթթուներ), կազմում են տնտեսապես զարգացած երկրներում բնակիչների սննդի ճարպաթթուների մեծ մասը։ Ձկան յուղը, հատկապես այնպիսի խորջրյա ձկների ինչպիսիք են ծովատառեխը, սաղմոնը, սկումբրիան և սարդինան համարվում են w-3 ճարպաթթուների (լինոլենաթթու, էյկոզապենտաէնաթթու և այլն) հիմնական աղբյուր։ Այս Ճարպաթթուներով հարուստ են նաև սոյան, կանեփի յուղը, ընկույզը։

Ընդհանրապես, ըստ ԳՉՃԹ-երի պարունակության, սննդային ճարպերը բաժանվում են 3 խմբի, առաջին խմբի մեջ մտնում են ձկան յուղը և բոաական յուղերը, որոնք համարվում են հարոատ ԳՉՃԹ-րի աղբյուր, երկրորդ խմբի մեջ մտնող ճարպաթթուների բավարար քանակ է առկա խոզի և հավի ճարպում, երրորդ խմբի մեջ մտնում են (ոչխարի, տավարի և մարգարինի մի քանի տեսակներ, որտեղ քիչ է այդ ԳՉՃԹ-րի քանակը։

Նշելով ԳՉՃԹ-երի դրական հատկությունները, ավելացնենք, որ սրանք ունեն մի քանի կրկնակի կապեր, ձգտում են ինքնաօքսիդացման, ինչպես մթերքում, այնպես էլ օրգանիզմում։ Այնպես որ բարենպաստ էֆեկտների հետ միասին անհանգստություն է պատճառում նրանց պերօքսիդացումը ազատ ռադիկալների գրոհման ժամանակ։ Այս հատկություններից զերծ են հագեցած և մոնոչհագեցած ճարպաթթուները:

Վերջին հաշվով ռացիոնում այս ճարպաթթուների ավելացման, ինչպես նաև բուժական սննդի կազմակերպման ժամանակ, կարող ենք ազդել թաղանթների կառուցվածքա-ֆունկցիոնալ հատկությունների վրա, լիպիդային փոխանակության վրա և որոշակիորեն նաև իմուն համակարգի ֆունկցիաների վրա։

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am