Ճարպերի հավելյալ քանակները կարող են բերել ճարպակալման, դիսլիպոպրոտեինեմիայի (որն ընկած է աթերոսկլերոզի զարգացման հիմքում) հիպերլիպեմիայի, դրա հետ կապված արյան մակարդելիության բարձրացման, լեղաքարային հիվանդության, վատանում է սպիտակուցների յուրացումը:

Դիսլիպոպրոտեինեմիան արյան մեջ շրջանառող լիպոպրոտեիդների տարբեր ֆրակցիաների և տրիգլիցերիդների հարաբերության խանգարումն է, որը պատճառ է դառնում ՑԽԼՊ-ների քանակի ավելացմանը և միաժամանակ՝ ԲԽԼՊ-ների քանակի նվազմանը։ Նման երևույթ կարող է զարգանալ նաև ռացիոնում բարձր պարունակության դեպքում։ ճարպաթթուների տրանս իզոմերները բնական ճարպերում համարյա չեն հանդիպում, հիմանակն մասն առաջանում Է ԳՉՃԹ - ների հիդրոգենեզացիայի արդյունքում՝ մարգարինի կամ այսպես կոչված փափուկ կարագների ստացման տեխնոլոգիական արտադրության ժամանակ։

Այս ճարպաթթուները չեն ընդգրկվում կենսաբանականակ ակտիվ նյութերի սինթեզում և օգտագործվում են միայն որպես Էներգետիկ սուբստրատ։ Այսպիսով ՀՃԹ - ների և տրանս ձևերի հավելյալ քանակը ռացիոնում որոշիչ են դիսլիպոպրոտեինեմիայի առավել աթերոգեն տիպի զարգացման համար։

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am

Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: