Բաոբաբի պտուղներն ունեն յուրահատեսակ հատկություն: Նրանք կարգավորում են նատրիումի և կալիումի հավասարակշռության խախտումն օրգանիզմում, ինչը պատճառ է հանդիսանում սրտանոթային հիվանդությունների, այդ թվում նաև ինսուլտի առաջացման համար:

Այս կապակցությամբ մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ընդգրկել բաոբաբի պտուղներ: Նրանց խոսքերով`բաոբաբի  պտուղները կարող են չեզոքացնել աղի օգտագործման հետևանքները:

Բացի կալիումից պտուղը պարունակում է նաև 6 անգամ ավելի շատ վիտամին C, քան նարինջը, 2 անգամ ավելի շատ կալցիում, քան կաթը, մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, մագնիում, երկաթ, ֆոսֆոր ու տարատեսակ հակաօքսիդանտներ: Այս ամենն օգնում է պահպանել առողջությունը: Մասնավորապես պտուղները թույլ են տալիս նվազեցնել անոթների պատերի հաստացումն ու պաշտպանում են այն վնասվածքներից, որոնք առաջացել են նատրիումի շատ օգտագործումից: