Շաֆրանի հյութամզվածքը կարող է ավելացնել տեսողության սրությունը, հավաստում են ավստրալիացի հետազոտողները Սիդնեյի համալսրանից:

Գիտնականները հետազոտություններ են իրականացրել, որի մասնակիցների մի մասը ստացել են շաֆրանի պարունակությամբ հաբեր, իսկ մյուս մասը երեք ամսվա ընթացքում պլացեբո են ընդունել: Փորձի ավարտին բոլոր փորձարկվողների մոտ ստուգել են տեսողության սրությունը: Բացահայտվել է, որ փորձի այն մասնակիցների մոտ, ովքեր շաֆրանով հաբեր էին ընդունել, գրանցվել է էական լավացում: Որոշները կարողացել են կարդալ իրենց սովորական տեսողությունից երկու-երեք տող ներքև, իսկ որոշների մոտ էլ վերադարձել է 100%-անոց տեսողությունը:

Հետազոտողները ավելի հեռուն են գնացել և ուսումնասիրել են շաֆրանի ազդեցությունն աչքերի գենետիկ հիվանդությունների բուժման գործում: Ներկա պահին անցկացվում են լրացուցիչ փորձեր:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: