Պահքի մասին խոսելիս նախ պետք է ասել, որ այն ոչ թե ընդհանրապես սննդից հրաժարվել է, ինչպես կարող են կարծել, այլ միայն անցում է բուսական ծագում ունեցող սննդամթերքի: Բուսակերությունը զարգացած երկրներում տարածված երևույթ է: Այն բացառում է կենդանու մսից պատրաստված որևէ սնունդ: Բայց կա նաև դրա մի ուղղություն, որի հետևորդներն իրենց վեգան են անվանում: Նրանք բացի մսից չեն ուտում նաև կաթնամթերք, ձվամթերք, և այն ամենը ինչ կենդանական ծագում ունի:

Կարճ ասած դուք, պահք պահելով, մի որոշ ժամանակ ուտելիքի հարցով դառնում եք վեգան:
Պահքը նաև որոշ առումով դիետա է, որի օգտակարության մասին էլ կխոսենք հիմա:
Եվ բուսակեր, և մսակեր ավելի քան 76000 մարդկանց համար անցկացված ստաստիկական համեմատությունը ցույց է տվել, որ բուսակերների մոտ 24%-ով քիչ են սրտային հիվանդություններից մահացության աստիճանը: Նաև նրանց մոտ հազվադեպ է հանդիպում հիպերտոնիա հիվանդությունը և ընդհանրապես արյան ճնշումը բուսակերների մոտ ավելի ցածր է, քան ոչ բուսակերների մոտ:

Բուսակերությունը կրճատում է դիաբետով հիվանդանալու ռիսկը մոտ 2 անգամ: Հետաքրքիր փաստ. Մեքսիկայում ապրող Տեպեխուանոս հնդկացիական ցեղը մինչ 21-րդ դարը եղել է խիստ բուսակեր, հետո աստիճանաբար անցել են մսակերության: Հետազոտությունները ցույց են տվել, որ նրանց մոտ բուսակերության ընթացքում ընդհանրապես չի եղել դիաբետիկ և շատ ցածր է եղել սրտանոթային հիվանդությունների մակարդակը, ինչպես նաև ճարպակալումը:

Այս ամենի հետ նաև ոչ բուսակերների մոտ քաղցկեղի բոլոր տեսակները հանդիպում են զգալիորեն ավելի շատ քան բուսակերների մոտ: Նաև շատ այլ հիվանդություններ կան որոնք ավելի քիչ տոկոս են կազմում բուսակերների մոտ: Ահա դրանցից մի քանիսը` կատարակտ(աչքի հիվանդություն) 40% ով պակաս, ռևմատոիդ արտրիտ(հոդերի հիվանդություն), դիվերտիկուլյոզ (աղիքային հիվանդություն) 31%-ով, ինչպես նաև երիկամային հիվանդություններ:

Բուսակերությունը լավ է անդրադառնում ինչպես սրտանոթային, այնպես էլ էնդոկրին, նյարդային և այլ համակարդերի վրա, քչացնում է խոլեստերինի մակարդակը:
Այսքանը բուսակերության մասին: Եթե դեռ չեք որոշել դառնալ բուսակեր ամբողջ կյանքում, ապա վատ չի լինի տարվա մեջ գոնե որոշ ժամանակով հրաժարվել կենդանական սնսդից և մաքրել ձեր օրգանիզմը ավելորդ ու վնասակար նյութերից: Իսկ բույսերի, օրգանիզմը մաքրելու հատկության մասին կարդալ հետևյալ հոդվածում:



pahq.info