Հեշտ յուրացվող պարզ շաքարների հավելյալ քանակները ռիսկի գործոն են ճարպակալման և աթերոսկլերոզի համար։ Կարող են բերել ինսուլյար ապարատի գերծանրաբեռնվածության, նպաստել օրգանիզմի ալլերգիկ ֆոնի բարձրացմանը։ Հատկապես սախարոզայի բարձր քանակները ռիսկի գործոն են կարիեսի համար։ Եթե ռացիոնում գերակշռում են պարզ շաքարները, որը ժամանակակից մարդու դիետայում ոչ հազվադեպ երևույթ է, (կապված այսպես կեչված "սթրեսի հանդեպ սննդային ռեակցիայի" հետ) կարող է զարգանալ B1, B2, PP վիտամինների, լիպոյաթթվի հարաբերական անբավարարություն։ Վերջիններս ինտենսիվ ծախսվում են ածխաջրերի ուտիլիզացիայի ժամանակ։ Մեծանում է նաև օրգանիզմի պահանջը սպիտակուցների և մի շարք միկրոտարրերի՝ Mn, Mg, Mo և Fe-ի հանդեպ։