Քանի որ ածխաջրերը օրգանիզմում էներգիայի հիմնական աղբյուր են, նրանց քանակը նորմավորվում է ելնելով օրգանիզմի ընդհանուր էներգոծախսից։ Ինչքան ինտենսիվ է ֆիզիկական բեռնվածությունը, այնքան բարձր է պահանջը ածխաջրերի նկատմամբ։ Ֆիզիկական աշխատանքով չզբաղվողների և մեծահասակների մոտ պետք է սահմանափակել ածխաջրերի ընդունումը։ Ընդունված է, որ մեծահասակների մոտ բալանսավորված սննդի դեպքում 1000 կկալ-ին բաժին է ընկնում 124 գ ածխաջուր, ընդ որում այդ քանակից պարզ շաքարները պետք է լինեն 25%-ից ոչ ավելի։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: