Սախարոզան հիմնական դիսախարիդն է։ Հրուշակեղենի, կոնֆետների, պաղպաղակի և զովացուցիչ ըմպելիքների շաքարն է, և համաձայն գրականության տվյալների` ցուցաբերում է արտահայտված կարիեսոգեն ազդեցություն։ Նշված մթերքների հավելյալ քանակների օգտագործմամբ է պայմանավորված պարզ շաքարների բարձր տոկոսային պարունակությունը ռացիոնում (մինչև - 50%) զարգացած երկրներում։ Այն ավելի շատ պարունակվում է ճակնդեղի մեջ (14-20%):

Շաքարում այն կազմում է 99,8%։ Սախարոզան բացակայում է խաղողում, ազնվամորու մեջ և հաղարջում։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: