Ածխաջրերը սննդի էսենցիալ տարրեր չեն և օրգանիզմում կարող են սինթեզվել ճարպերից և ամինաթթուներից։ Սակայն այս պրոցեսը կարող է ուղեկցվել թթվային էկվիվալենտների գեներացիայի ավելացմամբ, որոնք ինդիֆերենտ չեն օրգանիզմի համար, եթե առաջանում են մեծ քանակներով։ Այդ իսկ պատճառով մետաբոլիզմն ունենում է օպտիմալ ընթացք՝ միայն սննդային ածխաջրերի համապատասխան քանակների առկայության դեպքում։

1. Ունեն էներգետիկ նշանակություն. 1 գ ածխաջրի քայքայումից առաջանում է 4 կկալ էներգիա։ Գլիկոգենի ձևով օրգանիզմը պաշարում է որոշակի քանակի էներգիա (500 գ.-ից ոչ պակաս)՝ որպես էներգիայի արագ մոբիլիզացվող պաշար։ Սննդի կալորիական 50%-ը և ավելին բաժին է ընկնում ածխաջրերին։ 1 գ ածխաջրի քայքայումից առաջանում է 4 կկալ էներգիա

2. հաղորդում են սննդին քաղցր համ և տոնուսավորում ԿՆՀ-ն

3. ունեն պաշտպանողական նշանակություն (հատկապես լյարդի համար) ապահովում են նրա դետոքսիկացիոն ֆունկցիան

4. ունեն կենսաբանական ակտիվություն, կառուցվածքային, կարգավորիչ ֆունկցիաներ։

Սննդային ածխաջրերը ըստ քիմիական կառուցվածքի, յուրացման արագության և գլիկոզենաառաջացման, բաժանվում են պարզ և բարդ ածխաջրերի։ Պարզ ածխաջրերի խմբին են դասվում մոնո և դիսախարիդները (գլյուկոզան, ֆրուկտոզան, սախարոզան), իսկ բարդ ածխաջրերի թվին՝ պոլիսախարիդները (օսլան, գլրկոգենը, պեկտինային նյութերը, ցելյուլոզան և այլն)։

Պարզ ածխաջրերը կամ շաքարները շատ արագ են ներծծվում և այրվում՝ տալով էներգիա։ Ածխաջրերի այս հատկությունն օգտագործում են մարզիկների մոտ, երբ պահանջվում է ապահովել բարձր և կարճաժամկետ աշխատունակություն։


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: