Սուրճը (իր մեջ առկա կոֆեինի շնորհիվ) խթանիչ է, որը բարձրացնում է օրգանիզմի ակտիվությունը: Այն շատ լավ միզամուղ միջոց է և, հակառակ տարածված կարծիքի, ոչ մի կերպ չի ազդում զարկերակային ճնշման վրա:

Մեկ բաժակ սուրճն օգնում է առույգանալ և ավելի արդյունավետ աշխատել: Ուստի այն ամենատարածված ըմպելիքն է բոլոր գրասենյակներում:

Ամերիկացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ սուրճն անհրաժեշտ է կնոջ օրգանիզմի նորմալ ֆունկցիոնալության համար: Նրանք մի քանի տարիների ընթացքում հետևել են 84.000 կնոջ և 42.000 տղամարդու: Եվ բացահայտվել է, որ կանայք, օրական խմելով երկու բաժակ սուրճ, 25%-ով ավելի քիչ էին ենթարկվում սրտանոթային հիվանդությունների առաջացման ռիսկին:

Ի դեպ, "կոֆեմանները" 18%-ով ավելի քիչ են մահանում սրտանոթային հիվանդություններից: Սա բացատրվում է նրանով, որ սուրճը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք ամրացնում են անոթները և լավացնում սրտի աշխատանքը: