Վարսակաձավարը հանդիսանում է ամենաօգտակար շիլաներից մեկը: Պարունակում է ֆոսֆոր, յոդ, կալիում, կալցիում, ցինկ, ինչպես նաև վիտամիններ B, C, A, E, PP: Շիլան նաև հայտնի է որպես հերկուլես, որն այդպես է անվանվել հին հունական հերոսի պատվին: Դա պատահական չէ, քանի որ շիլայում պարունակվող ամինաթթուներն ու բարդ միացությունները մեզ ուժ են պարգևում:

Վարսակաձավարն օգտակար է օգտագործել նաև սթրեսային իրավիճակներից խուսափելու համար: Վիտամին C-ի մեծ պաշարները թույլ են տալիս ամրապնդել  օրգանիզմի իմունային համակարգը: Իսկ վիտամին B1-ը նպաստում է նյարդային համակարգի լավ աշխատանքին: 


Վարսակաձավարի օգուտը հաստատված է դիետոլոգների կողմից: Շիլայով լիցքաթափման օրերն օգնում են պահպանել կազմվածքը, ընդ որում, օրգանիզմը շատ թեթև է տանում նման դիետաները:

Ցելյուլյոզայի բարձր պարունակությունը կարգավորում է աղեստամոքսային համակարգի գործունեությունը, կանխում է փորկապությունն ու ստամոքսի խանգարումը:

Վարսակաձավարի շիլան հիանալի հակաօքսիդանտ է, որը նպաստում է օրգանիզմից տոքսինների ու շլակերի հեռացմանը: Վարսակաձավարն օգտակար է նաև խոլեստերինի անհրաժեշտ մակարդակը պահելու համար:

A և E վիտամինների առկայությունը վարսակաձավարի շիլան  անհրաժեշտ է դարձնում նաև մաշկի  խնդիրներ ունեցող մարդկանց համար: