Միսն ունի արտահայտված թթվային կողմնորոշում` Ca:P հարաբերությունը կազմում է 1:19: Միսը հեշտ յուրացվող ֆոսֆորի, երկաթի և ցինկի աղբյուր է:

Կենդանիների միսը հարուստ է մի շարք էքստրակտիվ նյութերով` պուրինային միացություններով, կրիատինով, անսերինով և այլն, սրանք խթանում են մարսողական գեղձերի ֆունկցիան, լավացնում ախորժակը, դրդում ԿՆՀ-ն:

Թռչունների միսն ավելի շատ է սպիտակուց պարունակում (18-20%, հնդկահավի միսը` մինչև 25%), այստեղ որոշ քանակությամբ բարձր է էքստրակտիվ նյութերի պարունակությունը, նշանակալի քիչ է շարակցական հյուսվածքը, լիպիդներում բարձր է ԳՉՃԹ-երի պարունակությունը: Սպիտակ միսը հարուստ է ֆոսֆորով, երկաթով, ծծմբով: Այստեղ երկաթն ավելի շատ է, քան տավարի մսում և այդ պատճառով հավի միսն անփոխարինելի է երեխաների սննդում:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: