PP (նիկատինաթթու) վիտամինի անբավարարություն։ Արտահայտվում է հայտնի տրիադայով (3 դ)՝ 1. դերմա-տիտ (մաշկաբորբ) 2. դիառեա (փորլուծություն) 3. դեմենցիա (թուլամտություն)։ Նկատվում է ախորժակի կորուստ, բերանի չորություն և այրոցքի զգացում, լուծ, որը փոխարինվում է փորկապությամբ։ Լեզուն վառ կարմիր է, այտուցված, ցավոտ խոցերով։ Ատրոֆիկ և էռոզիվ փոփոխություններ են հայտնաբերվում մարսողական համակարգի այլ բաժիններում։ Ձեոքերի ափերում և պարանոցի վրա գոյանում են ժամաչափ էրիթեմաներ (պելագրիկ ձեռնոցներ, գուլպաներ, օձիք)։ Հիպերկեռատոզի հետևանքով մաշկը թեփոտում է։ Այտերին և ճակատի վրա նկատվում է գորշաշագանակագույն պիգմենտացիա: Ծանր դեպքերում լինում են պոլինևրիտի ախտանիշներ, ատաքսիա։ Խանգարվում է ներզատական համակարգի գործառությունը, զարգանում է թուլամտություն։ Վաղ տարիքի երեխաների մոտ զարգանում է «պելագրա առանց պելագրայի»։ Վերջինս արտահայտվում է աֆթոզ և խոցային ստոմատիտով։ Լեզուն «լաքածածկ» է, հարթված պտկիկներով։ Նկատ-ում է ստամոքսի և աղիքների ատոնիկ վիճակների հակում, մարսողության խանգարման երևույթներ։ Ախտորոշումը հաստատվում է կենսաքիմիական հետազոտություններով, որոնք հայտնաբերում են մեթիլնիկոտինամիդի պարունակության նվազում օրվա մեզում և նիկոտինաթթվի նվազում արյան մեջ։ Տրվում է լիարժեք սնունդ, խմորասնկեր, լյարդ, ձվի դեղնուց, ընկույզ։ Նշանակվում է նիկոտինաթթու կամ նիկոտինամիդ՝ 0,003-0,01 գ, օրը 2 անգամ, իսկ արտահայտված հիպովիտամինոզի դեպքում՝ օրվա մեջ մինչև 100 մգ, զուգակցելով այլ վիտամինների հետ: