ԳԱԶԱՐ - Հարուստ է վիտամիններով, կալցիումով, երկաթով, յոդով, ֆոսֆորով, մագնեզիումով ու պղնձով Պարունակում է 70 տեսակի կենսաբանական ակտիվ նյութեր, մի շարք անօրգանական թթուներ, ինչպես նաև մեծ քանակությամբ բետակարոտին, ինչն անհրաժեշտ է հատկապես 40 տարեկանից բարձր անձանց և տեսողական համակարգի խնդիրներ ունեցողներին: Գազարի միջուկը պարունակում է ապիգենիս, որն օգնում է ամրապնդել սրտամկանը: Գազարը բնական հակաբորբոքային միջոց է, բարձրացնում է պոտենցիան, կարտրակտի ֆունկցիաները և որ ամենակարևորն է՝ իր օգտակար հատկությունները չի կորցնում անգամ եփվելուց հետո, ավելին. Եփված գազարն ավելի շատ հակաօքսիդանտներ է պարունակում, քան հումը, իսկ հակաօքսիդանտերը, ինչպես հայտնի է, քաղցկեղի կանխարգելման հիմնական երաշխիքն Են:
ՆՈՒՌ - Կարմիր կամ սպիտակ հատիկներով այս պտուղը հրաշալի միջոց է ավիտամինոզով և սակավարյունությամբ տառապող մարդկանց համար: Մեկ նուռը պարունակում է մեր օրգանիզմին մեկ օրում անհրաժեշտ վիտամին C-ի ողջ չափաբաժինը: Հիանալի հակաօքսիդանտ է. ըստ որոշ հետազոտողների՝ օրվա ընթացքում մեկ բաժակ նռան հյութ օգտագործողներն իրենց ապահովագրում են ուռուցքային հիվանդություններից կամ զգալիորեն դանդաղեցնում դրանց զարգացումը Շատ օգտակար է բարձր ջերմության ժամանակ, ինչպես նաև պոտենցիայի թուլացման դեպքում, ընդ որում, նռան հատիկները պետք է ուտել փոքրիկ կորիզների հետ միասին:
ԽԱՂՈՂ - Խաղողն իր վիտամինային կազմով նույնպես «աղքատ» մրգերից չէ, ավելին, այն իր քիմիական կազմով շատ մոտ է մայրական կաթի բաղադրությանը: Սպիտակ, սև, վարդագույն կամ դեղին ողկույզներում կուտակված են վիտամիններ՝ B1, B2, B6, պրովիտամին A, մի շարք շաքարներ, հատկապես՝ գլյուկոզա, ուստի սակավարյունության ժամանակ շատ տեղին է այս համեղ, հյութալի պտուղներով սնվելը: Ի դեպ. խաղողի սև և կարմիր տեսակներում արյունատար համակարգին անհրաժեշտ միկիուոարրերն ավելի շատ են: Խաղողում առկա ֆիտոցիդներն ունեն մանրէասպան ուժեղ հատկություն, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ թուլացած օրգանիզմի համար: Խաղողը կարող է օգնել կարգավորելու սրտի զարկերը. արյան ճնշման տատանումները, լավացնելու ախորժակը և հանգստացնելու լարված նյարդային համակարգը: Իր մեջ պարունակվող նյութերի շնորհիվ խաղողն օրգանիզմից դուիս է մղում միզաթթուն՝ դղանով կանխելով քարերի առաջացումն օրգանիզմում: Խաղողի շատ կիրառումը հակացուցված է շաքարային դիաբետի, հիպերտոնիայի, փորլուծության. արտահայտված ճարպակալման և աղիների բորբոքման դեպքում:
ՀՈՆ - Հոնի բուժական հատկությունները նույնպես չեն կորչում, և ձմռան ամիսներին հոնի մուրաբա վայելելով՝ կարելի է խուսափել իմունիտետի անկումից, տեսողության թուլացումից և հարբուխով հիվանդանալու վտանգից: Բանն այն է, որ հոնը պարունակում է մեծ քանակությամբ օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու, պեկտինային նյութեր և ֆիտոցիդներ, դաբաղանյութեր և 30-60 տոկոս վիտամին Շ: հր քիմիական բաղադրության շնորհիվ ախորժաբեր, հակատենդային. արյան ճնշումը կարգավորող և անոթային աթերոսկլերոզը կանխող բնական դեղամիջոց է:
![](/sites/default/files/imce/persimmon_01.jpg)
Սկզբնաղբյուր՝ Doctors.am