Վիտամին E-ն (տոկոֆերոլներ) 7 վիտամիններից կազմված խումբ է` յուրաքանչյուրը տարբեր կենսաբանական ազդեցությամբ: Այն խթանում է մկանային գործունեությունը և սեռական գեղձերի ֆունկցիաները, նպաստում ճարպալուլծ վիտամինների` հատկապես ռետինոլի կուտակմանը ներքին օրգաններում:

Տոկոֆերոլները պարունակվում են բուսական յուղերում և բույսերի կանաչ մասերում: Առանձնապես արժեքավոր է արևածաղկի ձեթը, որտեղ տոկոֆերոլները գտնվում են առավել ակտիվ ձևով:

Վիտամինները օժտված են բարձր կայունությամբ, չեն քայքայվում մինչև 170°C տաքացնելիս, անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից: Տոկոֆերոլների պատրաստուկները կիրառվում են տարբեր հիվանդությունների դեպքերում, բայց պարտադիր բժշկի հսկողությամբ (բարձր չափաքանակներն առաջացնում են գերվիտամինություն):


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: