Վիտամին K-ն (ֆիլոքինոններ) արյան մակարդման կարևորագույն գործոնն է: Անբավարարությունն առաջացնում է արյունահոսություն` քթից, լնդերից և ստամոքսաղիքային համակարգի օրգաններից: Պարունակվում են կաղամբի, սպանախի, եղինջի կանաչ տերևներում: Բնական վիտամին K-ն ջրում վատ լուծվելու պատճառով բժշկության մեջ քիչ է օգտագործվում: Հիմնականում կիրառվում են սինթետիկ պատրաստուկները` վիկասոլը և սինկավիտը:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: