Վիտամին D-ն (կալցիֆերոլներ) ազդում է հանքային փոխանակության, ոսկրագոյացման գործընթացների վրա: Կարգավորելով կալցիումի և ֆոսֆորի փոխհարաբերությունը` ապահովում են նշված տարրերի ներծծումը բարակ աղիքներում և կալցիումի տեղափոխումն արյունից դեպի ոսկրային հյուսվածք: Առանձնապես անհրաժեշտ են երիտասարդ տարիքում, երբ տեղի է ունենում կմախքի արագ աճ և ոսկրացում:

Կալցիֆերոլները պարունակվում են միայն կենդանական ծագման մթերքներում, առանձնապես շատ` որոշ ձկների լյարդում: Օրգանիզմում վիտամին D-ն սինթեզվում է արևի ճառագայթների ազդեցության տակ` մաշկում պարունակվող նախավիտամինից, որն օրգանիզմում առաջանում է խոլեստերինից: Վիտամինը մաշկից տեղափոխվում է այլ օրգաններ` խտանալով հիմնականում լյարդում և արյան պլազմայում:

Վիտամինային անբավարարության կանխարգելման նպատակով կրծքի և վաղ տարիքի երեխաներին տալիս են վիտամին D-ի պատրադտուկներ` անպայման բժշկի նշանակմամբ, քանի որ բարձր չափաքանակները կարող են հանգեցնել օրգանիզմի ֆունկցիաների ծանր խանգարումների:

Վիտամին D-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Երեխաների մոտ առաջանում է ռախիտ, նկատվում են դյուրագրգռելիություն, ընդհանուր թուլություն, քրտնոտություն, գունատություն, ատամնածկթման ուշացում, ոսկրային համակարգի փոփոխություններ, հակում սուր շնչառական հիվանդությունների հանդեպ: Հասուն մարդկանց մոտ թորշոմածություն, արագ հոգնելիություն, ցավեր կոնքի ոսկրերի շրջանում և մկաններում: Ատամները սևանում և փշրվում են:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: