Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B9-ը (ֆոլաթթու) մասնակցում է որոշ ամինաթթուների, նուկլեինաթթուների սինթեզին, խթանում է ոսկրածուծի արյունաստեղծման ֆունկցիան, նպաստում վիտամին B12-ի յուրացմանը:

Ֆոլացինի խմբի կարևոր ներկայացուցիչը ֆոլաթթուն է, որը տարածված է բուսական և կենդանական աշխարհում:

Առավել շատ պարունակվում է լյարդում, երիկամներում, բույսերի կանաչ տերևներում: Սինթեզվում է բույսերի, շատ բակտերիաների և սնկերի կողմից: Մարդու աղիքների միկրոօրգանիզմները սինթեզում են մեծ քանակությամբ ֆոլաթթու, որը բավարարում է օրգանիզմի պահանջը: Խոհարարական մշակման և պահածոյացման հետևանքով ֆոլաթթուն քայքայվում է:

Վիտամին B9-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Օրգանիզմում վիտամին B9-ի անբավարարության դեպքում առաջանում են ծանր սակավարյունություն, ինչպես նաև ստամոքսաղիքային (աղաթթվի բացակայություն, փորկապություն, լուծ) և զգայնության խանգարումներ:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: