Վիտամին D-ի կայուն թերֆոսֆատարյունային ռախիտ

Նկարագրություն

Ռախիտն իրենից ներկայացնում է մի հիվանդություն է, որը բնորոշվում է օրգանիզմում վիտամին D-ի անբավարարությամբ: Սովորաբար ռախիտն առաջանում է նորածնային կամ վաղ մանկական տարիքում: Ավելի հաճախ հիվանդանում են 2-3 ամսականից մինչև 2-3 տարեկան առավելապես թույլ, անհաս և արհեստական կերակրվող երեխաները։ Այն հակում ունի զարգանալու արագ աճի ժամանակահատվածում, երբ օրգանիզմը մեծ քանակությամբ կալցիում և ֆոսֆոր է պահանջում:

 

Պատճառներ

Հիվանդությունն առաջանում Է երեխայի ոչ ճիշտ խնամքի, մաքուր օդում քիչ լինելու, կերակրման խանգարումների ժամանակ, որի հետ կապված՝ օրգանիզմ է ներմուծվում քիչ քանակությամբ վիտամին D, կամ խանգարվում մաշկում նրա առաջացումը (անդրամանուշակագույն ճառագայթների անբավարարության պատճառով)։ Բացի այդ, ռախիտի առաջացմանը նպաստում են երեխայի հաճախակի հիվանդանալը, հղիության ժամանակ մոր ոչ ճիշտ սնուցումը։

 

Պաթոգենեզ

Ռախիտը հանգեցնում Է նյութափոխանակության, ինչպես նաև օրգանիզմի տարբեր օրգանների ու համակարգերի ֆունկցիաների, առավելապես հանքային աղերի՝ ֆոսֆորի, կալցիումի փոխանակության խանգարումների։ Փոխվում են աղիքներում կալցիումի ներծծման և ոսկրերում նրա կուտակման գործընթացները, որի հետևանքով բարակում և փափկում են ոսկրային հյուսվածքները, խախտվում նյարդային համակարգի, ներքին օրգանների ֆունկցիաները։

Ռախիտի ժամանակ ամենից առաջ փոխվում Է երեխայի վարքագիծը նա դառնում է վախկոտ, դյուրագրգիռ, քմահաճ կամ թորշոմած։ Նկատվում Է քրտնոտություն, որն արտահայտվում է հատկապես դեմքի (կերակրվելիս) կամ ծոծրակի վրա (քնելիս)։ Երեխայի բարձը խոնավանում Է, նրան անհանգստացնում է քորը, գլուխն անընդհատ քսում է բարձին, որի հետևանքով ծոծրակը մազաթափվում Է։ Հիվանդության խորացման շրջանում նկատվում են մկանային թուլություն, դրանց շարժողության նվազում, շարժողական հմտությունները ձևավորվում են սովորական ժամկետից ուշ։

Երեխայի որովայնը մեծանում Է, հաճախ առաջանում Է փորկապություն կամ լուծ։ Ավելի ուշ տեղի են ունենում ոսկրային համակարգի փոփոխություններ, ծոծրակը տափակում է, գլուխը՝ մեծանում, ի հայտ են գալիս ճակատային և ծոծրակային թմբիկներ, ճակատը դառնում Է ուռուցիկ, քունքային և ծոծրակային շրջաններում կարող են լինել փափկացումներ։ Մեծ աղբյուրակը (գաղտուն) ժամանակին չի փակվում։ Հաճախ կողոսկրերի՝ կրծոսկրին մոտ հատվածների վրա առաջանում են հաստացումներ (այսպես կոչված՝ համրիչներ)։ Երբ երեխան սկսում է քայլել, ի հայտ է գալիս ոտքերի X-шձև կամ Օ-աձև ծռում։ Փոխվում Է նաև կրծքավանդակի ձևը. այն կողքերից սեղմված տեսք ունի։ Ռախիտով տառապող երեխաները հաճախ են հիվանդանում վարակիչ հիվանդություններով, հատկապես թոքաբորբով, կարող են նկատվել նաև ցնցումներ։ Ռախիտ ի հայտ գալիս ծնողները երբեմն ուշադրություն չեն դարձնում կամ կանոնավոր չեն կատարում բժշկի խորհուրդները և նշանակումները, որն առանձին դեպքերում հանգեցնում Է ողնաշարի, ոտքերի ծռումների, տափակաթաթության։ Երբեմն խանգարվում է կոնքի ոսկրերի ճիշտ ձևավորումը, որը հետագայում կանանց մոտ բարդացնում Է ծննդաբերությունների ընթացքը։

Ռախիտի ամենափոքր կասկածի դեպքում ծնողները պետք Է դիմեն բժշկի։ Ռախիտի բուժումն ընդգրկում է, կալցիումով և ֆոսֆորով հարուստ սննդի ընդունում և հավելյալ վիտամին D -ի նշանակում: Հարկավոր է խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները՝ վիտամին D-ի լուծույթն ընդունելիս։ Ոչ մի դեպքում չի կարելի տալ վիտամին D առանց բժշկի հետ խորհրդակցելու։ Վիտամին D-ի մեծ քանակ օիգանիզմ ներմուծելիս կալցիումի աղերը կուտակվում են արյան մեջ և արտազատվում մեզով։ Առաջանում է օրգանիզմի թունավորում, որի դեպքում հատկապես տուժում են սիրտանոթային համակարգը, լյարդը, երիկամները և ստամոքսաղիքային համակարգը։ Ռախիտով հիվանդներին բժիշկը վիտամին D նշանակում է անհատականորեն՝ մյուս պատրաստուկների համալիրում և ճիշտ կերակրման ֆոնի վրա։ Անհրաժեշտության դեպքում բժշկի հանձնարարականով կատարում են բուժական մարմնամարզություն, մերսում, քվարցային լամպով ճառագայթահարում։

 

Կանխարգելում

Ռախիտի կանխարգելումն սկսվում Է դեռևս հղիության շրջանում։ Ապագա մայրը պետք է հնարավորին չափ շատ լինի մաքուր օդում, խստորեն պահպանի սննդի ռեժիմը։ Երեխայի ծնվելուց հետո անհրաժեշտ Է պահպանել նրա խնամքի բոլոր կանոնները և աշխատել հնարավորության դեպքում կրծքով կերակրել։ Անհրաժեշտ է կանոնավոր այցելել պոլիկլինիկա։ Ամռանը և ձմռանը կարելի Է անցկացնել քվարցային ճառագայթման բուժընթաց։