Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B5-ը (պանտոտենաթթու) կարևոր նշանակություն ունի նյութափոխանակության գործընթացներում: Կանոնավորում է նյարդային համակարգի գործունեությունը, մակերիկամների և վահանագեղձի ֆունկցիաները: Լայնորեն տարածված է բնության մեջ, բուսական և կենդանական հյուսվածքներում (որտեղից էլ անվանումը` պանտոտենային, հունարեն` ամենատարած):

Օրգանիզմում վիտամին B5-ի անբավարարության կլինիկական ախտանշաններ չեն հաստատվել: Սովորական սնուցման դեպքում պահանջը բավարարվում է:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: