Վիտամինները սնուցման անհրաժեշտ և անփոխարինելի գործոն են։ Դրանց անբավարարությունը նվազեցնում Է օրգանիզմի պաշտպանական, ուժերը, խախտում նյութափոխանակությունը և պատճառ դառնում ծանր հիվանդությունների: Սակայն դա չի նշանակում, որ վիտամինները կարելի Է օգտագործել անսահմանափակ քանակությամբ։ Դրանց ընդունումը պետք Է խստորեն համապատասխանի օրգանիզմի ֆիզիոլոգիական, պահանջներին: Վիտամինների ավելցուկային օգտագործումը կարոդ Է առաջացնել ծանր հիվանդություններ՝ գերվիտամինոզներ։
Տարբերում են սուր և քրոնիկական գերվիտամինություն: Սուր ձևն առաջանում է վիտամինի բարձր չափաքանակի (սովորաբար՝ պատրաստուկի ձևով) միանվագ, իսկ քրոնիկ, ձևը՝ օրգանիզմի ֆիզիոլոգիական, պահանջները գերազանցող չափաքանակի տևական ընդունումից: Որպես կանոն՝ հիվանդանում են վաղ տարիքի երեխաները, երբ ծնողներն առանց նախապես բժշկի հետ խորհրդակցելու երեխային տալիս են վիտամինային պատրաստուկներ կամ մեծացնում են բժշկի նշանակած դեղաչափը: Մեծահասակների գերվիտամինությունը սովորաբար պայմանավորված Է որևէ վիտամինով հարուստ, մեծ քանակությամբ սննդամթերքի օգտագործումով։ Հնարավոր է և անհատական, գերզգայնություն վիտամինների նկատմամբ, երբ գերվիտամինությունն առաջանում Է նաև դրանց պատրաստուկների ոչ մեծ չափաքանակներից։ Ավելի հաճախ նկատվում Է D և A գերվիտամինություն։
D գերվիտամինության սուր ձևով մեծահասակներն ավելի հաճախ հիվանդանում են նշված վիտամինի սպիրտային լուծույթի մեծ չափաքանակի ընդունումից։ Գանգատներն ի հայտ են գալիս նույն օրը կամ 1-2 շաբաթվա ընթացքում։ Նկատվում են խիստ թուլություն, ախորժակի անկում, սրտխառնոց, փսխում, փորկապություն, գլխացավ, մկանային ցավեր, ջերմաստիճանի և զարկերակային արյան ճնշման բարձրացում։ Իսկ երեխաները սկզբում դառնում են անհանգիստ, քմահաճ, այնուհետև՝ դանդաղաշարժ, թույլ։ Մաշկը գունատ Է, նկատվում Է ախորժակի անկում, լյարդը մեծանում Է, առաջանում Է կայուն փորկապություն, հազվադեպ՝ լուծ։ Երեխան սկսում Է շատ խմել և միզել։ Հիվանդությունը խորանալիս առաջանում են հաճախակի փսխումներ, զարգացման կասեցում, մարմնի քաշի կորուստ, երբեմն զարկերակային արյան ճնշման բարձրացում։ Ծանր դեպքերում շնչառությունը դժվարանում Է, անոթազարկը թույլ Է և դանդաղ, առաջանում են ջղաձգություններ, շրջապատի նկատմամբ հակազդեցությունը թուլանում Է։
Քրոնիկական D գերվիտամինության դեպքում բոլոր փոփոխություններն առաջանում են աստիճանաբար և ի հայտ են գալիս վիտամինի ընդունումից 1 ամիս անց։ Վաղ և բնորոշ ախտանշան են ախորժակի անկումը, նիհարումը (երեխաների աճումը դանդաղում է)։ Առաջանում են սրտխառնոց, փսխում, փորկապություն, դյուրագրգռություն, ծարավի զգացում, հաճախակի միզարձակում, գունատություն, ջերմաստիճանի բարձրացում։ Հիվանդի վիճակն աստիճանաբար վատանում Է, կարող է նկատվել գրգռվածություն կամ թորշոմածություն, փորկապություն կամ լուծ, ախորժակի կտրուկ անկում, անհագ ծարավի զգացում։
A գերվիտամինություը հիմնականում առաջանում Է մեծ քանակությամբ ռետինոլ (վիտամին A) պարունակող սննդամթերք (լյարդ, խավիար, ձվի դեղնուց ևն) կամ մեծ չափաքանակի վիտամին A-ի պատրաստուկ օգտագործելիս։ Սուր ձևի դեպքում 1-ին իսկ ժամերին առաջանում են ուժեղ գլխացավեր, գլխապտույտ, սրտխառնոց, փսխում։ Կարող են նկատվել գիտակցության մթագնում կամ կորուստ, ջղաձգություններ։ Հաջորդ օրն ի հայտ է գալիս ցան, ապա մաշկի թեփոտում (սկսվում է դեմքից)։ Հաճախ նկատվում են ոսկրային և մկանային ցավեր։ Ոչ ծանր դեպքերում, մի քանի օրից հետո, բոլոր նշված երևույթներն անհետանում են։ Երեխաների օրգանիզմում A գերվիտամինության սուր ձևն առաջանում է վիտամինի պատրաստուկի մեծ չափաքանակների ընդունումից։ Երեխան դառնում Է անհանգիստ, դյուրագրգիռ, հազվադեպ՝ թորշոմած, քնկոտ, դանդաղաշարժ, զգալիորեն խանգարվում Է քունը։ Կարոդ են առաջանալ սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 39° C։ Շնչառությունը դժվարանում Է, մաշկի վրա հայտնվում են կարմիր բծեր, փոքր արյունազեղումներ։ Բնորոշ են կրծքի երեխաների մեծ գաղտունի (աղբյուրակի) ուռածությունը, միզարտադրության նվազումը։ Թեթև դեպքերում, 1-2 օր հետո, բոլոր ախտանշաններն անհետանում են։
Քրոնիկական A գերվիտամինությունն առաջանում Է աստիճանաբար, վիտամինի ընդունումից հետո 1-12 ամիսների ընթացքում։ Ընդ որում՝ մեծահասակների մոտ նկատվում են անհանգիստ վիճակ, դյուրագրգռելիություն, աշխատունակության նվազում, ախորժակի անկում, քնի խանգարում, աչքերի երկտեսություն, ոսկրերում ջարդվածության զգացում, հաճախակի միզարձակում, մազերի չորություն և մազաթափում, բերանաբորբ, քրտնոտություն, քթային արյունահոսություն։ Երեխաներն առավել հաճախ են հիվանդանում A գերվիտամինությամբ։ Նրանց մարմնի քաշը չի ավելանում, վատանում Է ախորժակը, դառնում են դյուրագրգիռ, վատ են քնում։ Մաշկային ծածկույթները չորանում են և թեփոտվում, առաջանում է քոր։ Սազերը դառնում են բարակ, բեկուն, չոր, սկսում են թափվել։ Լնդերի և շրթունքների լորձաթաղանթները բորբոքվում են, ճաքճքում և արյունահոսում։ Նկատվում են ոտքերի ցավեր, ապա՝ այտուցներ, խանգարվում Է քայլվածքը, երբեմն գանգի ոսկրերը փափկում են:
Բուժում
Բուժումը նշանակում Է բժիշկը։ Գերվիտամինության 1-ին իսկ ախտանշանների դեպքում պետք է դադարեցնել վիտամինային պատրաստուկի ընդունումը, ինչպես նաև համապատասխան վիտամիններ պարունակող սննդամթերքի օգտագործումը:
Կանխարգելում
Գերվիտամինության կանխարգելման համար անհրաժեշտ Է զգուշորեն օգտագործել անծանոթ սննդամթերքները, վիտամինների սպիրտային լուծույթները։ Երեխային վիտամինային պատրաստուկներ տալիս խստորեն պահպանել բժշկի հանձնարարականները։ Հեղուկ վիտամինային պատրաստուկների չափաքանակը ստույգ հաշվելու համար օգտագործել «աչքիե հատուկ կաթոցիկ։ Առանց բժշկի հետ խորհրդակցելու երեխային չտալ շատ վիտամիններ պարունակող պատրաստուկներ, և դրանք պահել երեխաներին ոչ մատչելի տեղերում։
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: