Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B2-ը (ռիբոֆլավին) մասնակցում է աճման, աշխաջրերի, ճարպերի, սպիտակուցների փոխանակությանը: Կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը, ներգործում աչքում տեղի ունեցող փոխանակության վրա, ապահովում է լուսային և գունային տեսողությունը: Օրգանիզմը վիտամին B2 ստանում է սննդի հետ: Անբավարարության դեպքում առաջանում են շրթունքների չորություն, ճաքեր, բերանի նկյուններում ուտիչ, մազերը թափվում են, կարող է առաջանալ շաղկապենաբորբ և կոպաբորբ:

Վիտամին B2 պարունակում են ձուն, պանիրը, կաթը, միսը, ոսպը, սոյան, կանաչ ոլոռը, խմորասնկերը, ինչպես նաև տանձը, դեղձը, գազարը, լոլիկը, ճակնդեղը, ծաղկակաղամբը և այլն:Կաթնաթթվային բակտերիաները սինթեզում են վիտամին B2: Ռիբոֆլավինը շատ զգայուն է անդրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, ուստի դրա պատրաստուկները և սննդամթերքը պետք է պահել արևի ճառագայթներից պաշտպանված տեղում: Խոհարարական մշակման հետևանքով B2-ի փոքր քանակություն է կորչում: Մթերքները չորացնելիս, մանրէազերծելիս, բանջարեղենը և միսը եփելիս կորչում է վիտամինի մոտ 20 %-ը:

Վիտամին B2-ի ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ կլինիկական դրսևորումները

Ախորժակի վատացում, քաշի անկում, մկանային թուլություն:

Շրթունքների լորձաթաղանթի վրա առաջանում է դեղին կեղևով պատված ճաքերի մանր ցանց, մաշկը թեփոտում է մանր թեփուկներով:

Բերանի անկյուններում առաջանում են ցավոտ խոցեր:

Լինում են աչքերի այրոց, արցունքահոսություն:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: