Մարդու համար գործնական նշանակություն ունեն հետևյալ վիտամինները`B1 (թիամին), B2 (ռիբոֆլավին) B3 կամ PP (նիկոտինաթթու), B5 (պանտոտենաթթու), B6 (պիրիդոքսին), B9 (ֆոլաթթու), B12 (ցիանակոբլամին):

Վիտամին B12-ը (ցիանակոբլամին) ունի մեծ կենսաբանական ակտիվություն: Մասնակցում է մեթիոնինի, նուկլեինաթթուների սինթեզին, արյունաստեղծմանը և այլն:

Վիտամին B12-ը օրգանիզմը ստանում է սննդի հետ, որոշ չափով սինթեզում են աղիքների միկրոօրգանիզմները: Այն հիմնականում պարունակվում է կենդանական ծագման մթերքներում, հատկապես տավարի լյարդում:

Ցիանակոբալամինը կիրառվում է բժշկության, անասնաբուծության և թռչնաբուծության բնագավառներում: Արդյունաբերության մեջ ստանում են մանրէակենսաբանական սինթեզի եղանակով:

Վիտամին B12-ի անբավարարության կանխարգելման համար կարևոր նշանակություն ունեն լիարժեք` կենդանական ծագման մթերքներով հարուստ սնունդը, ճիճվային հիվանդությունների կանխումը և բուժումը, քանզի օրգանիզմում մակաբուծող որդերն օգտագործում են մեծ քանակությամբ ցիանակոբալամին, որի պատճառով էլ ճիճվային հիվանդությունները հաճախ ուղեկցվում են սակավարյունությամբ:


Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: