Հացահատիկային մթերքներից, լոբազգիներից և մակարոնեղենից օրգանիզմ են անցնում նաև սննդային թելիկները` թաղանթանյութը, հեմիցելյուրոզան և պեկտինսյյին նյութերը։ Հեմիցելյուլոզան բարձր մոլեկուլային պոլիսախարիդների խումբ է, որը ցելյուլոզայի հետ կազմում են բույսերի կառուցվածքային հիմքը:

Պեկտինը բույսերի բջջային հյութի մասն է, այն լինում է 2 տեսակ՝ պեկտին և պրոպեկտին։ Պրոտոպեկտինը անլուծելի է և շատ կա չհասած պտուղներում։ Հասունացման ժամանակ պրոտոպեկտինը անցնում է պեկտինի, որն արդեն լուծելի է։

Թաղանթանյութն օրգանիզմում շատ ֆունկցիաներ է վերահսկում, այն անցնում է մարսողական համակարգով առանց ներծծվելու։ Օժտված է ջուրը ներծծելու եզակի ունակությամբ (իր ծավալից 4-6 անգամ ավել), արդյունքում ստամոքսում և աղիներում ձևավորվում է փափուկ սպունգանման զանգված։ Հենց այդ պատճառով էլ մեծ քանակությամբ բջջանք պարունակող սննդամթերքն անհամեմատ ավելի արագ է առաջացնում ստամոքսի լցվածության և հագեցվածության զգացողություն, ինչն էլ իր հերթին կանխում է շատակերությունը։ Բջջանքը ջրից ուռչում է, լցնում աղիների լուսանցքը, ինչը և խթանում է աղիների ակտիվությունը, պերիստալտիկան։ Սնունդն այս դեպքում աղիներով ավելի արագ է անցնում և քիչ է ենթարկվում նեխային քայքայման։

Բջջանքը նպաստում է սննդանյութերի ավելի դանդաղ և հավասարաչափ անցմանն արյան մեջ, ածխաջրերը դարձնում է պաշտպանված` կանխելով հիպերգլիկեմիայի զարգացումը։

Այս նյութերը կարևոր դեր ունեն աղու միկրոֆլորայի նորմալացման և կարգավորման հարցերում, հայտնի է որ հաստ աղու միկրոօրգանիզմները օգտագործում են այդ սննդային թելիկները իրենց կենսագործունեության ընթացքում:

Բքջանքը համարվում է նաև լավ ադսորբենտ՝ խոլեստերինի, որոշ թույների և ծանր մետաղների համար։ (Կան տվյալներ, որ պեկտինն ունի էֆեկտիվ պրոֆիլակտիկ ազդեցության կապարային արտադրությունում, ինֆեկցված վերքերի բուժման ժամանակ, ստամոքս-աղիքային հիվանդությունների ժամանակ):

Սննդի ռացիոնում սննդային թելիկների անբավարար քանակը նպաստում է ճարպակալմանը, լեղաքարային հիվանդությունների և ՍԱՀ հիվանդությունների զարգացմանը, փորկապությանը և հաստ աղու քաղցկեղի զարգացմանը։

Բանջարեղենի մեջ սննդային թելիկների պարունակության առումով առանձնանում են բազուկը, կաղամբը, դդումը, պտուղների մեջ՝ չիչխանը, լոռամրգին և այլն։ Պեկտինի պարունակությունը բարձր է բազուկում, գազարում կաղամբում, խնձորռում, սալորում, ծիրանում, դեղձում և նարինջում։ Հացահատիկները նույնպես պարունակում են բջջաթելեր (օրինակ, հնդկաձավարում մոտ 13%), բայց մշակման ժամանակ նրանց պարունակությունը խիստ իջնում է (օրինակ, մշակված հնդկաձավարում՝ 2%):