Թրեյնինգի նպատակն է սովորեցնել ժամանակակից հոգեբանական մեթոդներ ու հնարքներ, որոնք թույլ կտան կառուցել արդյունավետ խմբային հաղորդակցում:
Թրեյնինգի արդյունքում ձեռքբերված ունակությունները հնարավորություն կտան հեշտությամբ և արագորեն ստեղծել հարաբերություններ խմբի հետ, ձեռք բերել վստահություն և արդյունավետ դարձնել ղեկավարման գործընթացը:


Թրեյնինգը բաղկացած է 3 մասից.


Ուշադրություն


Խմբի ուշադությունը գրավելու ու պահպանելու համար անհրաժեշտ է խմբի լսելու և տեսնելու գործողությունները դարձնել ինքնակարգավորվող (ենթագիտակցական), և սեփական վարքն անընդհատ համպատասխանեցնել խմբի վիճակին:



Վստահություն


Վստահություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է սեփական վարքը, խոսքը դարձնել կոհերենտ, այսինքն` դասն անցկացնողի ոչ վերբալ վարքը պետք է ամբողջովին համապատասխանի հաղորդվող նյութի բովանդակությանը. այն, ինչ տեսնում, լսում են ունկնդիրները (դեմքի արտահայտությունը, ժեստերը, ձայնի տոնայնությունը, շարժումները և այլն), պետք է համապատասխանի մատուցվող նյութի բովանդակությանը:



Ղեկավարում


Ցանկացած պահի խումբը գտնվում է որոշակի վիճակում` ուշադիր, ցրված, կենտրոնացած, աշխույժ, պասիվ և այլն: Խումբը ղեկավարելու համար անհրաժեշտ է ֆիքսել, խարսխել (համապատասխան ժեստով, դիրքերով, ձայնի տոնայնությամբ և այլն) դասավանդման համար անհրաժեշտ խմբային վիճակներ և համապատասխան պահի համապատասխան խարիսխներով խմբում առաջացնել ցանկալի վիճակը:



Թրենինգային խմբերի աշխատանքը։


Թրենինգային խմբերի կամ 1-խմբերի ստեղծման պատմությունը կապված Է Կ. Լեինի անվան հետ։
 Աշխատելով նախ լաբորատորիայում, ապա՝ դաշտային պայմաններում՝ նա եկավ այն եզրակացության, որ մարդիկ խմբերում մշտապես ազդում են միմյանց վրա։ Խմբերը շատ արագ հռչակ ձեռք բերեցին, որպես ուսուցման նոր մեթոդ և թրեյնինգային խմբերի ամենագլխավոր խնդիրն էր միջանձնային շփման և դժվար իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու ե դրանք կառավարելու հմտությունների ուսուցումը։ Խումբը իրական աշխարհի մոդելն է։ Նրանում առկա են իրական կյանքում հանդիպող միջանձնային հարաբերությունների, վարքի, որոշումների կայացման ե այլաբնույթ պրոբլեմներ։
Թրենինգային խմբերը գտնվում են մի կողմից հոգեթերապիայի և հոգեկարգավորման, իսկ մյուս կողմից՝ ուսուցման սահմանագծին:


Այն դեպքերում, երբ թրենինգային խմբում աշխատանքը սահմանավակված է ժամանակով, խախտվում է նաև ղեկավարի դերը։ Նման կարճաժամկետ խմբերի ղեկավարը պետք է ավելի ակտիվ լինի, ավելի հաճախ բախվի, հակադրվի մասնակիցներին՝ ապահովելով հետադարձ կապը։
Կարճաժամկետ խմբերը հաճախ ստրուկտուրավորված են լինում. ղեկավարը տալիս է կոնկրետ հանձնարարություններ, ձևավորում է իրավիճակներ, իսկ խումբը մշակում է լուծման իր տարբերակը։ Գործողությունների պլանավորվւսծությունը լավ երաշխավորել է իրեն տարաբնույթ կոնֆլիկտային իրավիճակների լուծման ժամանակ։


Որքան ավելի մոտ են թրեյնինգային խմբերի խնդիրները անձնային աճի խնդիրներին, այնքան ավելի թրեյնինգային խմբերը մոտ են հանդիպման խմբերին։
 Թրեյնինգային խմբերը սովորեցնում են, թե ինչպես սովորել։ Քանի որ խմբի բոլոր անդամները ներգրավվում են   գործընթացի մեջ, ապա նրանք ավելի շատ են հենվում ղեկավարի վրա։   Ինչպես սովորելու սովորեցնելը ներառում է առանձին փուլեր՝ ինքն իրեն ներկայացում, հետադարձ կապ, գիտափորձ։


Թրեյնինգային խմբի վերջնական նպատակը նրա անդամներին պարապմունքների ընթացքում ստացված գիտելիքները և հմտությունները իրական կյանքում կիրառել սովորեցնելն է։
Լավ ղեկավարը նա է, ով հավատում է խմբային իմաստությանը և անդամների ընդունակությանը դուրս գալու դժվար իրավիճակից, որոնք իրենք են ստեղծում։
Ղեկավարի դերը նրանում է, որ մասնակիցներին ներգրավի  համատեղ աշխատանի մեջ, ղեկավարի, կազմակերպի խմբային գործընթացը, այնուհետև աննկատ հեռանա ։ Բոլոր թրեյնինգային խմբերի ընդհանուր սխալը խմբային գործընթացի մեջ ակտիվ ներգրավվելու և խմբին փակուղուց դուսր բերելու ձգտումն է։ 


Բառի լայն իմաստով սոցիալ-հոգեբանական թրեյնինգ (ՍՀԹ) ասելով հասկանում են հոգեբանական ներգործությունների պրակտիկա, որը հիմնված է խմբային աշխատանքի ակտիվ մեթոդների վրա։ Ընդ որում ենթադրվում է շփման, գործունեության, ինքնազարգացման և կարգավորման գիտելիքների, հմտությունների, տեխնիկաների ուսուցման յուրահատուկ եղանակի գործածում։
 ՍՀԹ -ն անց է կացվում ինչպես հատուկ այդ նպատակով ընտրված խմբերի, այնպես էլ իրական խմբերի և ընտանիքների հետ։ Եթե առաջին դեպքում անհատական հոգեշտկողական, կանխարգելիչ և հոգեհիգիենիկ նպատակներ են հետապնդվում, ապա երկրորդում խնդիրը կոլեկտիվի սոցիալ-հոգեբանական մթնոլորտի բարելավումն Է։


ՍՀԹ-ը իրականացվում է 8-12 հոգանոց խմբերում հոգեբանի ղեկավարությամբ Պարապմունքների սովորական ցիկլը բաղկացած է 30-50 ժամից, սակայն դա կարող է տարբեր լինել՝ կախված առանձին խնդիրներից։  
ՍՀԹ-ների արդյունավետությունը կախված է հատկապես խմբային նորմերի կամ սկզբունքների պահպանումից։