Սթրեսի հիմնադրույթն առաջ է քաշվել Հ. Սելյեի կողմից 1936թ-ին։ Նրա կարծիքով հոգեկանի գլխավոր ֆունկցիան օրգանիզմի հավասարակշռված գործունեության ապահովումն է միջավայրի փոփոխվող պայմաններում։ Սթրեսը այդ պայմաններին արված հոգեկանի յուրօրինակ հակազդում է։
Ըստ ներգործության տիպերի՝ Սելյեն առանձնացնում էր սթրեսների հետևյալ տեսակները.
1)    համակարգային սթրեսներ, որոնք արտացոլում են առավելապես կենսաբանական համակարգի լարվածությունը (թունավորման, վնասվածքի հետևանքով)։

2)    հոգեկան սթրեսներ, որոնք առաջ են գալիս անձի հուզական  հոգեկան ազդեցությունների հետևանքով:

Փաստորեն սթրեսը դիտարկվում է որպես օրգանիզմի լարվածություն, որը հանդես է գալիս որպես անձի կենսագործունեության անբաժանելի մաս։ 

Տարբերում են հոգեկան սթրեսների երկու հիմնական տեսակ՝ ինֆորմացիոն և հուզակական: Ինֆորմացիոն սթրեսն առաջանում է տեղեկատվական գերծանրաբեռնված իրավիճակներում, երբ մարդը չի կարողանում լուծել խնդիրը որոշումների ընդունել իր  համար բարձր պատասխանատվության և տեմպի պայմաններում։
Հուզական սթրեսները դրսևորվում են վտանգի իրավիճակներում, երբ առաջ է գալիս հոգեկանը ցնցող իրավիճակների (պատերազմ, բռնություն և այլն):  
Վտանգի իրավիճակը ցնցում է մարդու հոգեկանը՝ առաջ բերելով հուզական ապրումներ: Դա է պատճառը, որ հոգեկան սթրեսները հիմնականում վերաբերում են հոգեկան  ոլորտին։ Սթրեսորների ընկալման սկզբնական պահին առաջանում է վախ տագնապ, որոնք նեղացնում են մարդու գիտակցությունը :
 
Հոգեկան սթրեսների   դրսևորման երեք փուլ գոյություն ունի

. տագնապի փուլ

. դիմադրության փուլ

. հյուծման փուլ :

 Սթրեսի հաղթահարման համար անհրաժեշտ պայմանների բացակայության դեպքում առաջանում է լարվածության վիճակ, որը հանգեցնում է հավասարակշռության խանգարման։ Որոշ հանգամանքներում օրգանիզմի ռեսուրսների մոբիլիզացման փոխարեն սթրեսը կարող է լուրջ խանգարումների պատճառ դառնալ։

Հետտրավմային սթրեսային խանգարումները ոչ փսիխոտիկ հետձգված հակազդումներն են արտակարգ իրավիճակներին, որոնք ընդունակ են հոգեկան խանգարումներ առաջացնել գործնականում յուրաքանչյուր մարդու մոտ։ 
Տրավմատիկ սթրեսները հոգեկան լարվածության յուրահատուկ դրսևորումներ են, որոնք առաջ են գալիս արտակարգ իրավիճակների հոգետրավմային ազդեցության պայմաններում։ 

"Հեատրավմային սթրես" հասկացության ներմուծումը պայմանավորված Էր մի կողմից սթրես գործոնների ինտենսիվության, իսկ մյուս կողմից դրանց ազդեցության հետևանքով հոգեկանի տրավմատիզացիայի ենթարկվելու պոտենցիալ հնարավորությունն ընդգծելու անհրաժեշտությամբ։

"Ճգնաժամ" հասկացությունը համեմատաբար վերջերս Է հանդես գալիս որպես առանձին ուսումնասիրության առարկա։  Կենսական իրադարձությունները համարվում են ճգնաժամի հանգեցնող, եթե դրանք հիմնական պահանջմունքների բավարարման համար վտանգ են ստեղծում, որի ժամանակ անհատը բախվում է այնպիսի պրոբլեմի հետ, որից նա կարող է հեռանալ և որը չի կարող լուծել սովորական եղանակով։

Ինչպես հանել սթրեսը

Եթե դուք ապրել եք սթրես կամ գերհոգնածություն և ձեզ մոտ առաջ են եկել տհաճ զգացողություններ՝ բարձր նյարդային լարվածություն, կաշկանդվածություն, անհանգստություն, վախ, գլխացավեր, մտավոր և ֆիզիկական ուժերի անկում։

Եթե դուք ցանկանում եք թուլանալ և քնել և չեք կարող դրան հասնել   ապա.

1.    Ձեոքի թեթև շարժումներով, ձեզ ցավ չպատճառհլով, նստած կամ քայլելով սենյակում՝ մերսեք պարանոցի աոավել լարված և ցավող մասերը մոտավորապես 5 րոպեի ընթացքում։

2.    Կանգնեք ձեռքերը պարզեք առաջ, պահեք դրանք դաստակներում թուլացած վիճակում և կատարեք առաջին հնարքը, պատկերացրեք, թե ձեր ձեռքերը սկսում են սահուն առանձնանալ առանց մկանային ջանքերի։ Եթե ձեռքերը սկսեցին առանձնանալ ուրեմն սկսվել է սթրեսի նվազումը։ Սպասեք, երբ ձեռքերը ամբողջովին առանձնանան, և կրկնեք այդ վարժությունը 3-4 անգամ։

Մտաշարժողական հնարքները կատարելուց անմիջապես հետո (անկախ նրանից՝ դրանք ստացվելեն ձեզ մոտ, թե ոչ), նստեք կամ պառկեք։ Հենց այդ պահից սկսվում Է ցանկայի արդյունքը՝ թեթևության զգացումը, ներքին ազատության զգացումը։
Դուք ազատ եք, սթրեսը հանվել է, դուք թարմացած եք և ուժով լի։

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am