Սուիցիդը գիտակցված կամ իմպուլսիվ ձևով անձի կողմից իրականացվող գործողություն է, որը հանգեցնում է մահվան:
Է.Շնեյդմանը ինքնասպանությունը սահմանում է որպես կանխամտածված մահ, այսինքն իրեն կյանքից զրկելուն ուղղված նպատակադրված և գիտակցված գործողության արդյունք: Այս սահմանման շնորհիվ մենք տեսնում ենք երևույթի արմատական տարբերությունը սպանությունից (որի մեջ բացակայում է ինքնուրույնության տարրը) և դժբախտ պատահարից (որտեղ դոմինանտում է պատահականությունը):

Ադլերը գւոնում էր, որ ինքնասպանությունն անձնային հիմնախնդիր է, սակայն ունի սոցիալական պատճառներ և հետևանքներ: Միլովանովիչը ինքնասպանությունը սահմանում է որպես սեփական կյանքի գիտակցված և նպատակաուղղված ոչնչացում: իրավաբաններն ինքնասպանությունը դիտարկում են որպես մեղսունակ վիճակում սեփական կյանքի ընդհատում:

Է.Դյուրկհեյմը տվել է ինքնասպանության հետևյալ սահմանումը. "Ինքնասպանություն անվանումը մենք օգտագործում ենք բոլոր այն մահվան դեպքերի համար, որը հանդիսանում է ուղղակի կամ անուղղակի հետևանքը զոհի կողմից պոզիտիվ կամ նեգատիվ գործողության արդյունքի, ով նախապես գիտի իր գործողությսւն հետևանքը": Համաձայն այս տարբերակման՝ ինքնասպանը պետք է գիտակցի իր գործողութիւնը և նրա հետևանքները: Այսպիսի սահմանման ոչ լիարժեքությունն ակնհայտ է, քանի որ հաշվի չի առնում անձի անգիտակցականի ազդեցությունը: Ըստ առողջապահության միջազգային կւսզմակերպության՝ սուիցիդը լետալ ավարտով ինքնասպանության գործողություն է: Ինչպես տեսնում ենք, այստեղ միայն առկա է այդպիսի գործողության հաստատումը և ո չ ավելին:

Ելնելով սուիցիդի վերը նշված բազմաթիվ սահմանումներից կարելի է ընդհանրացնել, որ ինքնասպանությունը սեփական կյանքի կանխամտածված ընդհատումն է արտաքին տեսանելի կամ ներքին խորհրդավոր դրդապատճառների ազդեցության տակ: Քանի որ հաճախ այն իրականացվում է գիտակցության զգայապես նեղացած վիճակում կամ էլ իմպերատիվ հալյուցինացիաների, զառանցական մտքերի ազդեցության տակ, ուստի սուիցիդի նշված բնորոշումը լիարժեք ևճիշտ համարվելչի կարող: Այն միաժամանակ կամքի ազատության գիտակցված սահմանափակման կամ ոտնահարման դրսևորում է:
Ուստի և ինքնասպանությունը պետք է բնորոշվի ավելի լայն իմաստով՝ որպես հոգեբանական, հոգեախտաբանական և փիլիսոփայական հասկացություն: Այս սահմանումն անկատար է այն պատճառով, որ սուիցիդի շարքին պետք է դասել նաև օբյեկտիվ խոչնդոտներով չիրականացված ինքնասպանությունը:

Հոգեբանները գտնում ենք, որ ինքնասպանությունը հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է, երբ անձը հոգեկանի ախտաբանական կամ սահմանային վիճակում ինքնակամ/ներծին կամ արտածին ազդակներից դրդված/ դիմում է լետալ ավարտով աուտոդեստրուկտիվ գործողությունների: Աա ինքնասպանության ընդհանրացված սահմանումն է, որն իր մեջ ամփոփում է և հոգեկան հիվանդների, և հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունները: Հոգեպես առողջ անձանց ինքնասպանությունը  սահմանում են, որպես շարունակական դեզադապտացիայի կամ աֆեկտի արդյունքում, անձի սահմանային հոգեվիճակում, լետալ ավարտով այնպիսի աուտոդեստրուկտիվ գործողություն, որի դեպքում այն դիտարկվում է որպես իրավիճակից դուրս գալու ելք, դիմացինին պատմելու միջոց, ուշադրություն գրավելու եղանակ..., սակայն ոչ անգիտակից և անվերապահ ձգտում դեպի մահը:

Սուիցիդալ վարքն առավել լայն հասկացություն է, որն իր մեջ ներառում է սուիցիդալ փորձերը, մտքերն ու որոշումները: Սուիցիդալ փորձ են համարվում նաև բոլոր սուիցիդալ ակտերը, որոնք չեն ունեցել լետալ (մահացու ավարտ անկախ սուիցիդենտի կամքից
Վերջին տարիներին գործածական են դարձել նաև "պրեսուիցիդ" և "պոստսուիցիդ" հասկացությունները: Հեղինակների մեծ մասը պրեսուիցիդ ասելով նկատի ունեին այն ժամանակահատվածը, որը նախորդում է սուիցիդալ ակտին, մյուսները այն հոգեկան վիճակը, որն ունենում է սուիցիդենտը սուիցիդալ ակտի ժամանակ: Սուիցիդոլոգների մեծ մասը, պրեսուիցիդ ասելով հասկանում են անձի այն վիճակը, որը պայմանավորում է սուիցիդալ ակտի իրականացման բարձր հավանականությունը :
Յուրաքանչյուր վարք, որը կրճատում է մարդու կյանքը, բացի վերոնշյալից, սահմանվում է որպես "մասնակի", "կիսամտածված", "թաքնված" ինքնասպանություն, "անգիտակցական սուիցիդալ վարք" կամ "սուիցիդալ համարժեք" :
 
Հիասթափված մարդիկ, անհաղթահարելի թվացող դժվարությունների պատճառով, իրենց կյանքը կարող են համարել անտանելի և նույնիսկ անգիտակցաբար կարող են ձգտել մահվան: Մարդիկ հաճախ սպանում են իրենց չգիտակցելով արարքների լետալ բնույթը:   Աուտոդեստրուկտիվ վարքի առավել հաճախակի դրսևորվող տեսակներից են ավտոտրանսպորտային միջոցների արագ վարումը, հարբեցողությունն ու թմրամոլությունը, որոնց ժամանակ սուիցիդալ ռիսկը շատ մեծ է: Այս երևույթը հոգեբանության մեջ հայտնի է որպես սուիցիդալ էռոզիա: Ավտովթարային դժբախտ պատահարների մոտավորապես 40%-ը իրենից ներկայացնում են դիմակավորված ինքնասպանություններ (ավտոցիդ), քանի որ մեքենան ինքնաոչնչացման հիանալի գործիք կարող է դառնալ: ՈԻսումնասիրված դժբախտ պատահարների զոհերի մոտավորապես 25%-ը գտնվել են ճնշված վիճակում կամ ունեցել են օտարվածության, անօգնականության զգացում, որը բնորոշ է սուիցիդ կատարող անձանց: Մինչև դժբախտ պատահարը նրանք ունեցել են մահվան կամ ինքնաոչնչացման մասին երևակայական մտքեր: Որպես ինքնաոչնչացման միջոց՝ ավտոտրանսպորտի օգտագործումը շատ դժվար է ենթարկվում դինամիկ հետազոտության, վիճակագրական հաշվառման և վերլուծության:

Սուիցիդալ վարքի հավանականությունը շատ բարձր է նաև հարբեցողների մոտ, ընդանուր հարբեցողությունը կազմում է ինքնասպանության պատճառների 25-30%-ը, անչափահասների մոտ այն կարող է հասնել մինչև 50%: Ալկոհոլի երկարատև օգտագործումը նպաստում է դեպրեսիայի, մեղքի զգացմանը, հոգեկան ցավի խորացմանը, որոնք, ինչպես հայտնի է, նախասուիցիդալ վիճակներ են: Ալկոհոլն ուժեղսւցնում է նաև ագրեսիվությունը, որը նույնպես կարող է հասցնել ինքնաքայքայման: Հարբեցողները հաճախ մահվան են ձգտում ոչ գիտակցաբար, սակայն նրանց խրոնիկական հարբեցողությունն արդեն իսկ հանդիսանամ է կյանքը կրճատող վարքագիծ:   Թմրւսմոլությունն ու ինքնասպանությունը սերտորեն կապված են միմյանց հետ: Հոգեբաններն ուսումնասիրել են թմրամոլության, դեպրեսիվ վիճակների և տագնապի միջև եղած կապը: Հոգեվերլուծության մեջ այս երևույթի ուսունասիրությունները հանգեցրին նրան, որ 1933թ-ին Շ.Ռադոն ներմուծեց "Ֆարմոկոթեմիա" ֆենոմենը նկարագրելու համար մի վիճակ, երբ թմրանյութերը օգտագործվում են տառապանքներից ազատվելու, հոգեկան ցավը փարատելու համար: Ռադոն նշում էր, որ այդպիսի դեպքերում թմրանյութին վերագրվում են գերբնական հատկություններ, որոնց շնորհիվ կարող է բարձրանալ թմրամոլների ինքնագնահատականը, մելանխոլիկ տրամադրությունը, վստահությունը սեփական ուժերի հանդեպ:
Վերջին ժամանակներում կատարված հետազոտությունները հաստատում են այն փաստը, որ թմրանյութերը հանդիսանում են սուիցիդի իրագործման լայնորեն տարածված միջոցներից մեկը, որոնց դիմում են անբուժելի հիվանդները, կյանքից հիասթափված մարդիկ:

Այսպիսով, սուիցիդալ վարք անվանում են հոգեբանական ակտերի այն բոլոր արտաքին և ներքին ձևերը, որոնց հիմքում ընկած են ինքնաոչնչացման մասին պատկերացումներն ու գործողությունները:
Ընդհանրապես հոգեբանության մեջ վարք ասելով (ըստ Ս.Լ.Ռուբինշտեյնի) նկատի ունենք մարդու գործողության, գործունեության արտաքին դրսևորումը, շրջապատող միջավայրի հետ նրա փոխներգործության պրոցեսը, որը միջնորդավորված է անձի արտաքին (շարժողական) և ներքին (հոգեկան) ակտիվությամբ: Վարքի մեջ արտահայտվում է մարդու վերաբերմունքը հասարակության ընդունված բարոյական, իրավական նորմերի, ավանդույթների նկատմամբ: Վարքից ելնելով դատում են անձի անհատական առանձնահատկությունների մասին:



"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
Կամո Վարդանյան