Քանի որ այսօր մեծ խնդիր է անչափահասների ինքնասպանությունը, ոաումնասիրողները փորձել են պարզել այդ տարիքային շրջանում սուիցիդալ վարքի հիմքում ընկած պատճառներն ու մոտիվները:
Ինչպես գիտենք, անձի կենսական շարժիչ ուժերը հանդիսանում են պահանջմունքները և դրդապատճառները, որոնք վերածվելով նպատակի պայմանավորում են անձի ակտիվությունը, մարդու կողմից իրականացվող գործողության բովանդակությունն ու սուբյեկտիվ նշանակությունը:
Բանական մարդը չի կարող ապրել առանց նպատակի: Անչափահասների սուիցիդալ վարքը հաճախ բացատրվում է նրանով, որ վերջիններս չունենալով բավարար չափով կենսական փորձ, չեն կարողանում ճիշտ որոշել իրենց կյանքի նպատակը և դրա ձեռք բերման ուղիները:

Դեռևս Ի.Պ.Պավլովը սուիցիդի հիմնական պատճառ համարում էր "նպատակի ռեֆլեքսի" սպառումը: Այս առիթով նա գրել է. "Նպատակի ռեֆլեքսը" ունի մեծ նշանակություն, այն մեզանից յուրաքանչյուրի կենսական էներգիայի հիմնական ձևն է: Կյանքը գեղեցիկ է և իմաստավորված միայն այն մարդու համար, ով մշտապես ձգտում է որևէ ցանկալի նպատակի և ամբողջ կյանքում փորձում է հասնել դրան: Եթե այդ նպատակը վերանում է, կյանքը դադարում է մարդուն կապել իր հետ":

Մարդը հասարակական էակ է, ևքանի որ դա այդպես է, ապա մեկոաացվածությունը անձի համար ամենածանր պատիժն է: Միայնակ սւնձնավորությունը կյանքի իմաստը տեսնում է աղոտ և ոչ իրական, և եթե այդպիսի անձիք չեն դիմում սուիցիդի, ապա կյանքի իմաստը նրանք գտնում են ալկոհոլի կամ նարկոտիկների մեջ, կամ էլ խմբավորվում ագրեսիվ խմբերում, ովքեր հակված են անկանխատեսելի գործողությունների և մինչև անգամ խմբային ինքնասպանությունների:

Ինքնասպանությունը անձի վերջնական բաժանումն է հասարակությունից, այն հասարակությունից, որտեղ նա ապրում է: Այդ առումով հոգեբանության մեջ ներմուծվել է "անանունություն ամբոխում" հասկացությունը, որը նշանակում է ունենալով անսահման բարեկամներ, ծանոթներ, գործընկերներ սարսափելի միայնակության զգացում ունենալ:
Ջ.Յանգը միայնակության զգացումը համարում է դեպրեսիայի փոքր քույրը: Ոչ բոլոր միայնակ անձինք են տառապում դեպրեսիայով, սակայն եթե անձին պատում է դեպրեսիան, ապա նա միայնակ է: Իսկ դեպրեսիայից մինչև ինքնասպանութիւն, ճանապարհը երբեմն շատ կարճ է: Մեր ոաումնասիրությունները ցույց են տվել, որ հետազոտվողների մոտ ինքնասպանության մտքերը ծագել են հենց միայնակության պատճառով:

Հոգեվերլուծության հիմնադիր Զ. Ֆրեյդը գտնում էր, որ սուիցիդը հանդես է գալիս որպես անձի հոգեսեռական զարգացման խաթարման հետևանք: Նրա կարծիքով անչափահասների մոտ ինքնասպանության մղումը զարգանում է աուտոէրոտիզմի հետ կապված, որը բավարարվում է օնանիստական էկսցեսներով: Վերջինս միաժամանակ դիտարկվում է որպես ստորացուցիչ ակտ՝ լի վտանգավոր հետևանքներով: Այստեղից էլ առաջանում են սահմանափակող բարդույթներն ու ինքնասպանության մղումը :

Ա.Յ. Լիչկոյի կարծիքով գոյություն ունի անչափահասների սուիցիդալ վարքի 3 տեսակներ.

1.    դեմոնստրատիվ (ցուցադրական) - սուիցիդը հանդես է գալիս որպես սեփական անձի նկատմամբ ուշադրություն գրավելու միջոց

2.    աֆեկտիվ- գերակայում է հուզական պահը

3.    իրական - դոմինանտում է մեռնելու ցանկությունը


Նա գտնում է, որ իրական սուիցիդը բնորոշ է արական սեռին, իսկ 2-րդ և 3-րդ տեսակները իգական սեռին:

U.3. Լիչկոն սուիցիդալ գործողությունների հիմքում ընկած առավել հաճախակի դրսևորվոդ պատճառների թվին դասում է.

ա) սիրած էակի կորոատը

բ) գերհոգնածության վիճակը

գ) սեփական արժանապատվության սրված զգացումը

դ) ալկոհոլի, թմրանյութի, ծխախոտի օգտագործման արդյունքում պաշտպանական մեխանիզմների խաթարումը

ե) իր անձի նույնացումը սուիցիդենտի հետ

զ) տարատեսակ պատճառներով վախի, զայրույթի, տխրության տարբեր ձևերը:


Ե.Շիրը առանձնացնում է անչափահասների սուիցիդալ վարքի հետևյալ տիպերը կանխամտածված, անհադթահարելի, ամբիվալենտ, իմպուլսիվ և դեմոնստրատիվ:

Ա.Ա.Ալեքսանդրովը, ոաումնասիրելով 14-18 տ. դեռահասների և պատանիների մի խումբ, հայտնաբերել է, որ 49%-ի մոտ սուիցիդալ գործողությունները կատարվել են սուր աֆեկտիվ հակազդման ֆոնի վրա (սուիցիդալ գործողությունների աֆեկտիվ տիպ), որը զարգանամ է "կարճ միացման" մեխանիզմով, երբ աննշան առիթը խաղում է, "վերջին կաթիլի դեր" և մղում սուիցիդալ վարքի:
Ընդ որում, այդպիսի պահերին սուիցիդալ գործողություններն արտաքինից ունենում են դեմոնստրատիվ տեսք: Այդպիսի սուիցիդալ ակտերը կատարվում են "մեղավորի" աչքի առաջ, ուղեկցվում են հիստերիկ լացով կամ, ընդհակառակը, սահմռկեցուցիչ հանգստությամբ:
Սակայն այդ "սուիցիդալ խաղը" հաճախ շատ հեռու է գնում և կարող է ողբերգական ավարտ ունենալ: Հեղինակների մեծ մասը գտնում է, որ անչափահասների շրջանում հիմնականում դոմինանտում են դեմոնստրատիվ ինքնասպանությունները:

Բ.Ն.Ալմազովը ոաումնասիրել է 14-18 տ. անչափահասների, որոնք գիտակցաբար իրենց ձեռքերին կտրվածքներ էին արել: Նա պարզեց, որ ոաումնասիրվածների միայն 4%-ն է այդ գործողութիւնը կատարելու ժամանակ մտածել մահվան մասին: 30%-ը կատարել է հասակակիցների հետ վեճերից հետո, 20%-ը եղբայրական երդում տալու համար, 46%-ը ցուցադրական նպատակներով ընդդեմ իրենց հակառակորդի: Հետագա ստացիոնար հետազոտությունների ժամանակ նրանցից 15%-ը ճանաչվել է հոգեպես առողջ, մյոաների մոտ նկատվել են տարատեսակ բնույթի անոմալիաներ, 50%-ի մոտ բնավորության շեշտվածություն:

Շիրը ևս գտնում է, որ անչափահասների շրջանում սուիցիդալ գործողությունները հիմնականում ցուցադրական են: Դրանք, լինելով միկրոսոցիալապես պայմանավորված, ուղղված են ոչ թե ինքնաոչնչացմանը, այլ խաթարված սոցիալական կապերի վերականգնմանը: "Այդ իսկ պատճառով, - ասում է նա, - անչափահասության շրջանում հաճախ խոսքը գնում է ոչ թե իրական սուիցիդալ փորձի մասին, այլ սուիցիդալ տեխնիկայի, որը կիրառվում է այս կամ այն նպատակին հասնելու համար":

Երբեմն անչափահասները դիմում են սուիցիդալ վարքի՝ իրավիճակից ժամանակավորապես կտրվելու ցանկությամբ: Սակայն հարկ է նշել, որ շատ դժվար է անչափահասների դեմոնստրատիվ սուիցիդալ փործերը տարբերել իրական սուիցիդից: Վերը նշված դեպքերում, չնայած սուիցիդալ մտադրությունների բացակայությանը, պոտենցիալ վտանգը բավականին մեծ է: Հեղինակների մեծ մասը գտնում է, որ անչափահասության շրջանում նման վարքը հաճախ կապված է լինում նաև դեպրեսիվ վիճակների հետ:

Ամբրումովան, ինչպես արդեն նշել ենք, սուիցիդի հիմնական պատճառ համարում է սոցիալ-հոգեբանական դեզադապտացիան, որը հատկապես բնորոշ է անչափահասներին ելնելով նրանց տարիքային անհատական հոգեբանական առանձնահատկություններից:

Դ.Ժ.Ֆեդոտովը և նրա կողմնակիցները նշում են, որ անչափահասների սուիցիդալ վարքի հիմքում ընկած են հետևյալ պատճառները

ա) մշտական բանավոր վիրավորանքները

բ) մտերիմների, հասակակիցների կողմից նրանց կարծիքի տնտեսումը

գ) ալկոհոլի և թմրանյութի արդյունքում առաջացած կոնֆլիկտները

դ) տվյալ տարիքին բնորոշ սեռական պրոբլեմները:

Ա.Ա.Սուլթանովը, ոաումնասիրելով առողջ դեռահասների և երիտասարդների սուիցիդալ վարքի պատճառները առանձնացրել է գործոնների 3 հիմնական խումբ.


1)    դեզադապտացիա կապված սոցիալականացման խաթարման հետ - երբ սոցիալական կառույցում տվյալ երիտասարդի ունեցած տեղը չի համապատասխանում նրա հավակնությունների մակարդակին:

2)    բախումներն ընտանիքի անդամների հետ, որոնք հաճախ պայմանավորված են ավագ սերնդի արժեքային համակարգերը մերժելու հետ:

3)    ալկոհոլի և թմրանյութերի կիրառումը որպես սուիցիդալ իրավիճակի ծագման հիմք և վերջինիս արագ իրականացման նախադրյալ:


Վերոնշյալ պատճառներին Վ.Տ.Կոնդրաշենկոն ավելացնում է նաև սահմանային վիճակները, կատարած հանցավոր արարքի համար վախը և ամոթը:
Անչափահասության շրջանում սուիցիդալ վարքի հաճախակի ււրսևորվող պատճառ է հանդիսանում նաև կուռքին նմանակումը:
Պատահական չէ, որ Եսենինի, Հեմինգուեյի ինքնասպանությունները երիտասարդության շրջանում առաջացրեցին սուիցիդալ համաճարակ:
Հոգեբանների ճնշող մեծամասնությունն անչափահասների սուիցիդի հիմնական պատճառ համարում են ընտանիքում ծնողների հետ ունեցած պրոբլեմները, հատկապես բաժանումները:

Ի տարբերություն մեծահասակների անչափահասներն ամեն ինչ ավելի սուր և ողբերգական են ընկալում: Նրանց դժվար է հարմարվել մեծ վշտի հետ, կարգավորել իրենց պոռթկուն հույզերը:


Ամփոփելով սուիցիդի հոգեբանական վերլուծութիւնը՝ պետք է նշենք, որ անլուծելի թվացող պրոբլեմների հետ բախվելով նույնիսկ ամենաուժեղ մարդը երբեմն ցանկանում է փախչել Տանատոսի իշխանություն: Այդպիսի դեպքերում մարդու գիտակցությունը մթագնում է, թուլանում է կամային հսկողությունը և անգիտակցականը սկսում է զբաղեցնել գիտակցական դաշտը:
Հոգեկան ճգնաժամը, որով լի է մարդկային կյանքը և որի ընթացքում յուրաքանչյուր աֆեկտ լիովին տիրում է մարդուն, հեշտությամբ գցում է նրան ինքնաոչնչացման բնազդի ճիրանները:
Ի վերջո, ինքնասպանությունը կարելի է որակել որպես ուժերը դրսևորելու և փորձությունը հաղթահարելու մերժում:




"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
Կամո Վարդանյան