Ինքնասպանությունը` սուիցիդ/տերմինը ծագել է լատիներեն sui - ինքն իրեն և caedare - սպանել բառերից/, իբրև երևույթ, իբրև անձի ինքնարտահայտման ձև, վարքային դրսևորում, ախտաբանական վիճակ, գոյություն ունի այնքան ժամանակ, որքան որ երկրի վրա ապրում է մարդը: Ինքնասպանության հիմնահարցն ուսումնասիրել է սուիցիդոլոգիա  գիտությունը:
Սուիցիդը, ըստ էության, զուտ մարդուն բնորոշ երևույթ է:

Սարդը սովորել է զրկել իրեն կյանքից նախքան անիվի գյուտը և կրակի սանձահարումը, հետևապես ինքնասպանության առաջին դեպքերը վերաբերում են նախապատմական ժամանակներին: Ոչ կարիճը, որը գրգռված վիճակում կարող է խայթել ինքն իրեն, և ոչ էլ վանդակում ապրող կենդանին, որ հրաժարվում է կերից ու իրեն դատապարտում մահվան, չեն գործում գիտակցորեն, և դա էլ մարդու և կենդանիների վարքի գլխավոր տարբերություներից մեկն է:

 Ժան-Պոլ Սարտրը նշել է. «Սարդը կենդանիներից տարբերվում է նրանով, որ կարող է  ընդհատել իր կյանքն ինքնասպանությամբ»: Գիտակցված սուիցիդը ակնհայտ է և չի կարող հւսմարվել միայն ժամանակակից հասարակությանը բնորոշ երևույթ:

Հայտնի է, որ նախապատմական ժամանակներում, երբ նոր էին միայն ձևավորվում խոշոր համայնքային-ցեղային միությունները, ինքնասպանությունը զուտ պրագմատիկ, սոցիալական բնույթ ուներ և նպաստում էր ցեղի գոյատևմանը:

Պատմության մեջ առաջին սուիցիդալ ակտերը նախնադարյան հասարակության մեջ սովի տարիներին երեխաների և ծերերի ինքնասպանություններն էին:
Մարդկության պատմության ընթացքում ինքնասպանության հանդեպ մոտեցումները միանշանակ չեն եղել:

Հռոմեացի անտիկ փիլիսոփաներ Սենեկան, Սոկրատը, էպիկուրը գտնում էին, որ քանի դեռ մարդն ի զորու չէ ազդել իր կյանքի վրա, ապա կարող է իշխել իր մահվանը և իր կյանքը գիտակցորեն ավարտել իմաստավորված և վեհ:
Ինքնասպանությունը երկար ժամանակ կրել է ավանդույթի բնույթ:
Ծերացած վեստգոթերն իրենց նետում էին «Նախնյաց լեռից», էսկիմոսները, զգալով մոտալուտ մահը, հեռանում էին սառչելու տունդրայում:

Մի շարք դարերի ընթացքում Հնդկաստանում այրի կնոջ ինքնահրկիզումը մեռած ամուսնու հետ ոչ ոքի չէր զարմացնում /սաթի/: Անտիկ շրջանում տարածված էր աստվածներին զոհ մատուցելու ծեսը և այստեղ կարևորվում էր, որ անձը ինքնակամ ընտրի ինքնազոհողությունը:

Պատերազմական պայմաններում ինքնասպանությունը նույնպես ընդունված է եղել: Դրանով մարդիկ հասել են իրենց կենսական նպատակներին և նման գործողությունները կապված են եղել ապագա կյանքի հետ:
Իսկապես, ինքնազոհողության հիմքում ընկած էին իդեալների ուժը, հավատը, իսկ երբեմն էլ խորը անձնական դրդապատճառները ցանկանալով հերոսությսւն միջոցով մնալ պատմության մեջ:
 
ՈՒրարտական արձանագրության մեջ նշված է, որ երբ Ասորեստանի թագավոր Սարգոն երկրորդը թալանում է Մուսասիրի (Մուծածիր) տաճարը, առևանգում Խալդ աստծո և Ուրուբանի աստվածուհու արձանները, Վանի թագավոր Ռուսա առաջինը (մ.թ.ա. 713թ.) չկարողանալով ետ բերել այդ արձանները ինքնասպան է լինում:
Հայտնի է, որ Պոնտոսի արքա Միհրդատ Եվպատորը (հայոց Տիգրան 1-ին թագավորի աները), Հայաստանում աճող տարբեր բույսերից թույներ է պատրաստել: Հետաքրքիր են պատմիչների տվյալներն այն մասին, որ Միհրդատը (63 թվականին մեր թվարկությունից առաջ) չցանկանալով գերի ընկնել հռոմեացիներին, թունավորել է իր դստերը, հարեմի բոլոր կանանց և ինքն ընդունել մահացու քանակի թույն: Ամիանոս Մարկելինոսը փաստում էր, որ Արշակ Երկրորդը պարսկական բանտում չդիմանալով կտտանքներին, ինքնասպան եղավ:
Մտաբերենք պատմական փաստը. 1920թ. թուրքական արշավանքի ժամանակ հայոց բանակի ձախորդություններից հուսահատ՝ զորավար ՄազմանյանըԿարսում ինքնասպանություն գործեց զորքի առջև:

Ավանդույթի ուժով սուիցիդի են դիմել հռոմեական կայսրերը և պաշտոնավորները՝ իշխանության համար մղված պայքարում: Այդպիսի պատիվ է բաժին ընկնել Օտոնին, Ներոնին, Մարկ Անտոնիոսին և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրային:
Հին Հռոմում հանցագործները կարող էին ընտրել կամ մահապատիժ, կամ ինքնասպանություն: Այդ նպատակով հատուկ թույն էր պահվում:
Այլ բարոյականություն էր տիրում Ապարտայում: Այնտեղ հարգում էին ինքնասպան Լիկուրգի հիշատակը: Սակայն իրենց կյանքը կարող էին տնօրինել միայն ազատ հռոմեացիները. ստրուկները զուրկ էին այդ իրավունքից:

Մարդասիրության զարգացման զուգընթաց սուիցիդալ ակտերը դրվատանքի են արժանացել, այն ընդունվել և ըմբռնվել է որպես մարդկային կամքի ազատ դրսևորում:
Թ.Մորը գտնում էր, որ ինքնասպանությունը չի հակասում մարդու բնական իրավունքին և հոգևորականությանն ու արդարադատությանը կոչ էր անում չքննադատել այն:

Եթե Ճապոնիայում իկեբանան ծաղկեփնջերի ձևավորման արվեստ է, տյանոյուն թեյ խմելու, ապա խարակիրին ինքնոչնչացման արվեստ է: Անձը, ով որոշել է խարակիրի կատարել, պետք է վեր կենա արևածագին, լվացվի, ոչինչ չպետք է ուտի կամ խմի: Նա պետք է հագնի տոնական սպիտակ կիմանո (սպիտակը ճապոնիայում համարվում է մահվան գույն) և այցելի այն վայրը, որտեղ պետք է կատարվի ինքնազոհողությունը:   Ընտրված վայրում հողի վրա փռում էին ծղոտ, այնուհետև սպիտակ, իսկ հետո ալ կարմիր կտոր, որպեսզի հոսող արյունը չնկատվի և դիտորդների ուշադրությունը չշեղի խորհրդավոր մահվան տեսարանից: Հանելով կոշիկները և իջեցնելով կիմանոն գոտկատեղից ներքև ինքնասպանը սամուրայի թուրը մխրճում էր սեփական որովայնը: Անգամ հրատարակվել է անատոմիական ատլաս որովայնի այն մասերի մասին, որտեղ պետք է սուրը մխրճել:
ճապոնիայում առաջին ավանդույթային ինքնասպանությունն իրականացվել է 1170 թվականին, երբ թշնամիներով շրջապատված սամուրայ Տամետիմո Աինամոտոն դաշյունով պատռեց սեփական որովայնը, համոզված լինելով, որ իր հոգին կմնա միշտ ազատ /դարեր շարունակ Ճապոնիայում գտնում էին, որ հոգին գտնվում է որովայնում/: Դա համարվեց հարգանքի արժանի արարք, ճապոնական զինվորներին բնորոշ պատվավոր մահ, հետագայում սա դարձավ օրենք զինվորական կաստայի համար:
Այսօր էլ ճապոնիայում, Ֆուձիյամա լեռան ստորոտում գտնվող Աոկիգախարա անտառն ինքնասպանությւսն առումով շատ տխուր համբավ է վայելում:

Պարզվում է, որ սուիցիդն ընդունված ավանդույթ էր նաև անտիկ Հայաստանում:
Մ.Խորենացին իր "Հայոց պատմություն" աշխատության մեջ նշում է. "թե որքան բազմություն մեռավ Արտաշեսի մահվան ժամանակ նրա սիրելի կանայք, հարճերը և մտերիմ ծառաները, և ինչպես բազմատեսակ շքեղ պատիվներ մատուցեցին դիակին, քաղաքակիրթ (ազգերի) կարգով, և ոչ թե բարբարոսների նման" :

Ընդունված միջոց է քաղաքական հայացքներից դրդված սովամահության միջոցով բանտում ինքնասպանությունը: Սուիցիդը պետական գործիչների, հետախույզների, դերասանների և տարբեր կրոնական ուղղությունների ներկայացուցիչների համար իրավիճակից դուրս գալու ելք էր:  

 

 

"Ինքնասպանի հոգեբանական առանձնահատկությունները"
  Կամո Վարդանյան