Ֆրեյդը գտնում էր, որ խաղը հանդես է գալիս որպես երեխայի հետ հուզական շփում հաստատելու կարևորագույն գործոն և ծառայում է իբրև երեխայի ազատ ինքնարտահայտման միջոց։
Ըստ կազմակերպման ձևի՝ խաղաթերապիան լինում է անհատական և խմբային։
Խմբային թերապիայի առավելության գլխավոր չափանիշ է հանդես է գալիս այն հանգամանքը, որ երեխան հաղորդակցվելու սոցիալական պահանջմունք ունի, որը նրա մոտ ձևավորվում է զարգացման վաղ փուլերում։
Այն դեպքում, երբ երեխայի մոտ սոցիալական պահանջմունքը բացակայում է առաջնային խնդիր է դառնում սոցիալական շփման պահանջմունքի ձևավորումը, որը կարող է լավագույն ձևով լուծվել անհատական խաղաթերապիայում։


Եթե անհատկան խաղաթերապիան հակացուցված է խոր մտավոր հետամնացությամբ երեխաներին, ապա խմբային խաղաթերապիայի հակացուցումների շրջանակը ընդլայնվում է։


1.    վառ դրսևորված մանկական խանդը, որն արտահայտվում է մյուսների հետ մրցակցության ձևով


2.    վառ դրսևորված հակասոցիալական վարք, որը վտանգ է ներկայացնում խմբի անդամների համար


3.    արագացված սեռական զարգացում


4.    ծայրահեղ ագրեսիվություն


5.    ակտուալ սթրեսային վիճակ։


Այս բոլոր դեպքերում խմբային խաղաթերապիային պետք է նախորդի անհատական ձևը, ինչը կապահովի սուր համախտանիշների հաղթահարումը։
Խմբային խաղաթերապիան հոգեբանական և սոցիալական գործընթաց է, որում երեխաները բնական ձևով համագործակցում են. ձեռք բերում նոր գիտելիքներ ոչ միայն ուրիշների, այլև իրենց մասին։ Այս մեթոդը խաղը դարձնում է թերապևտիկ գործընթաց և հանդես գալիս որպես նյարադա-հոգեկան խանգարումների, հոգեմարմնային հիվանդությունների կարգավորման, շտկման, կանխարգելման արդյունավետ միջոց։


Խմբային խաղաթերապիան կոչված է օգնելու երեխային՝ գիտակցելու իր "Ես"-ը, բարձրացնելու նրա ինքնագնահաաականր և զարգացնելու պոտենցիալ հնարավորությունները՝ հաղթահարելու ներքին կոնֆլիկտները, վախերը, ագրեսիվ մղումներր, ցածրացնելու անհանգստությունր և մեղքի զգացումը։
Փոխհարաբերությունների գործընթացում երեխաները օգնում են իրար պատասխանատու լինել միջանձնային հարաբերությունների կառուցման համար։ Հետևելով այլ երեխաներին՝ երեխան ձեռք է բերում համարձակություն, անհրաժեշտ այն բանի համար, որ նա կատարի այն ամենը ինչ ինք ն է ուզում։
Յուրաքանչյուր երեխա խմբում պետք է ունենա ազատ ինքնարտահայտման հնարավորություն, առանց սպառնալիքների, ծաղրանքների, անհաջողությունների և ժխտումների։ Խմբում չպետք է լինի հինգից ավել մարդ, և ցանկալի չէ ներառել երեխաների, որոնք չեն ընդգրկվելու խաղային թերապիայի մեջ։ Խումբը պետք է ներառի մեկ դելինկվենտ, մեկ հավասարակշռված, մեկ չեզոք վարքով երեխայի։ Երեխաների տարիքային տարբերությունը պետք է 12 ամսից ավելի չլինի։ Նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խմբերը պետք է տարասեռ լինեն։


Խաղաթերապևտի գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ թե ընդհանուր խմբին, այլև նրա առանձին անդամներին։ Խաղաթերապիայի խնդիրների մեջ չի մտնում խմբի՝ որպես սոցիալական միավորի շտկումը։


Խումբ հավաքելիս պետք է առաջնորդվել հետևյալ չափանիշներով.


1.    Խումբը պետք կազմված լինի տարբեր շեղումներ ունեցող երեխաներից։


2.    Երեխաներին պետք ե այնպիսի խումբ, որտեղ նրանք լրացուցիչ հոգեբանական տրավմա չեն ստանա։


3.    Խմբի անդամները մինչև խաղաթերապիան պետք է ծանոթ չլինեն։


4.    Տարիքային տարբերությունը մեկ տարուց ավել չպետք է լինի։


Նման խմբերում կարող են մասնակցել 5-12 տարեկան երեխաներ։
Այս բոլոր թվերը պայմանական են և կախված են մասնակիցների առանձնահատկություններից ու աշխատանքի օբյեկտիվ պայմաններից։   Կնոջ և տղամարդու առկայությունը խմբում թույլ է տալիս երեխաներին գնահատել իրենց սպասումները և դիրքորոշումները՝ կապված առնական և իգական վարքի ստերեոտիպների հետ, խաղի միջոցով վերջ դնել իրենց վախերին և պրոբլեմներին՝ կապված հոր ու մոր կերպարների հետ։


Այսպիսով, խաղաթերապիան կոչված է՝


1. օգնելու երեխային զարգացնելու առավել դրական "Ես-կոնցեպցիան"


2. դառնալ առավել պատասխանատու իր գործողություններում և արարքներում, դառնալ առավել ինքնակառավարվող, ավելի շատ սեփական ուժերին ապավինող


3. մշակել ինքնաընդունման և ինքնուրույն որոշումներ կայացնելու ընդունակություն


4. զարգացնել ինքնավստահությունը։


Խաղաթերապիայում կիրառվում են ինչպես ստրուկտուրավորված, այնպես Էլ չստրուկտուրավորված խաղեր։


Ստրուկտուրավորված խաղերի ժամանակ երեխան խաղում է ընտանիքի հետ կապված խաղեր, տիկնիկային թատրոն, շինարարական, կոնստրուկտիվ և դեստրուկտիվ մտադրություններ ունեցող խաղեր։
Ստրուկտուրավորված նյութը հրահրում Է ագրեսիայի արտահայտման՝ սառը զենք, կերպարների հետ, նաև կոմունիկատիվ գործողություններ՝ հեռախոս, համակարգիչ, գնացք, մեքենա։


Չստրուկտուրավորված խաղերին են պատկանում շարժողական խաղերը և վարժությունները՝ թռչկոտում,  խաղերը ջրի, ավազի, կավի հետ, որոնք պատկանում են արտթերապիայի ոլորտին (նկարչությունը վրձնով, գունավոր մատիտներով, մատերով)։


Համապատասխանաբար ոչ կառուցվածքային նյութերից են ջուրը, ավազը, կավը, պլաստիլինը, որոնց օգնությմաբ երեխան կարող Է միջնորդավորված ձևով արտահայտել իր ցանկությունները։
Այս մեթոդը նպաստում Է նաև սուբլիմացիայի զարգացմանը։ Մասնավորապես, որ կառուցվածքային նյութերով խաղալը կարևոր Է խաղաթերապիայի սկզբնական փուլերում, երբ երեխայի զգացմունքները դեռ տարբերակված և գիտակցված չեն:
 Հաճախ ջրի, ներկերի, կավի հետ խաղերը թույլ են տալիս արտահայտել իր զգացմունքները ոչ նպատակաուղղված ձևով ե ապրել հաջողության զգացումը։