Աֆեկտը (  հուզական անհանգստություն, կիրք) բռնկուն տիպի կարճաժամկետ հուզական վիճակ է, որն ընդգրկում, պարուրում է մարդուն, բնորոշվում է բուռն ընթացքով՝ գիտակցության զգալի փոփոխություններով, կամային հսկողության մասնակի անկումով։

Աֆեկտի ախտորոշիչ նախանշաններն են.


. աֆեկտիվ գրգռվածության առաջացման սուբյեկտիվ հանկարծակիությունը


. հուզական լիցքաթափման կարճաժամկետ, բռնկուն բնույթը


. հուզական ապրումների ինտենսիվությունը, լարվածությունը


. գիտակցության յուրահատուկ խաթարումները, նրա նեղացումը, մտածողական կենտրոնացումը աֆեկտիվ երանգավորմամբ ապրումների վրա


. հոգեկան գործընթացների խանգարումներ


. նյարդային համակարգի գործունեության խաթարումների արտաքուստ դիտվող նախանշաններ (դեմքի գույնի փոփոխություն, աֆեկտիվ երանգավորված դիմախաղ)


. վարքի հուզակամային կարգավորման մակարդակի իջեցում


. նյարդային համակարգի հետաֆեկտային խաթարումներ, ուժերի կորուստ, ակտիվության իջեցում, արգելակում։


Դժվար իրավիճակներում անձի տարածված հակազդումնեյփց է համարվում հիստերիան։  Սա նևրոզի ամենահին և հայտնի տեսակն է: 
 

Ըստ հանրագիտարանային բնորոշման հիստերիկ անձը հատկանշվում է չազատողներին դուր գալու պահանջմունքի գերակայությամբ։ Դա արտահայտվում է անդադար ակտիվության, ողբերգացման, կեղծության, գայթակղող, իսկ հաճախ նաև՝ ակնհայտ սեռական սադրիչ գործողությունների:


Հիստերիկները մեծ էներգիա են ծախսում և իրենց ներկայացնում են գունավոր լույսի ներքո։ Սակայն նրանք հաճախ պատրաստակամությամբ են խոսում  իրենց ապրումների մասին, որոնք հաճախ չափազանցված են լինում։ Առավել խոր վերլուծությունները ցույց են տվել, որ հիստերիկները այնքան էլ հուզականորեն   չեն։ Հիստերիկ վարքի բնորոշ գծերից է նաև իրեն որպես անօգնական էակի ներկայացնելը, որն ուշադրության և հոգատար վերաբերմունքի կարիք է զգում։


Հիստերիկ կանայք հակված են մրցակցության, և մյուս կանանց դիտում են իբրև մրցակիցներ շրջապատողների ուշադրությունը գրավելու մրցավազքում։   Հիստերիկներն առավել հաճախ դիմում են ընտանեկան հարաբերությունների և սեռական կյանքի հետ կապված հարցերով։ Կանայք սովորաբար գանգատվում են ֆրիգիդությունից, իսկ տղամարդիկ սեռական անկարողության և իմպոտենցիայի խնդիրներից, հաճախ նաև՝ համասեռական հակումներից։ Նրանք օգտագործում են հոգեբանական պաշտպանական   մեխանիզմներ, որոնցից են սեռականության արտամղումը, ֆանտազիան (առավելապես սեռական բնույթի), ռեգրեսիան և անտեսումը, որը հնարավորություն է տալիս իմաստ տեսնել սեփական վարքագծում։ Նրանց մեծամասնությանը բնորոշ է լինում տարբեր բժիշկների մոտ բուժումը։


 Հաճախ հիստերիկ անձանց վարքը հոգեբանի մոտ կասկած է առաջացնում, թե այցելուն անկեղծ չէ և սիմուլյացիայի է դիմում։ Ուստի այստեղ հարկ է հենվել սեփական ինտուիցիայի վրա և խուսափել տարատեսակ ծուղակներից, որոնք հանդիպում են այս անձանց հետ աշխատանքում։