Ուռուցքներից մահացությունը աշխարհում երկրորդ տեղում է: Միայն 2000 թ. արձանագրվել է ուռուցքի 10 մլն. նոր դեպք և 6 մլն. մահ: Ըստ կանխատեսումների` 2000-2020 թթ. ընթացքում հիվանդացությունն ուռուցքային հիվանդությունից կաճի 73%-ով զարգացող և 30%-ով զարգացած երկրներում:

Ուռուցքների առաջացման գենեզում հայտնի գործոններն են ծխելը, ալկոհոլը, ինֆեկցիաները, ճառագայթումը, անհաշվեկշռված սնունդը: Ընդ որում, ուռուցքային պաթոգենեզում ալիմենտար գործոնը կազմում է 30%՝ զիջելով միայն ծխելուն:

Ուռուցքային հիվանդությունների զարգացման գործոնները (ԱՀՀ, 2003)

Հաստատված

Հավելյալ քաշ և ճարպակալում (կերակրափող, հաստ աղի, կրծքագեղձ` հետմենոպաուզայի շրջանում, երիկամներ, շականակագեղձ), ալկոհոլի չարաշահում (բերանի խոռոչ, ըմպան, կոկորդ, կերակրափող, լյարդ, կրծքագեղձ), աֆլատոքսին (լյարդ):

Բարձր հավանական

Երկար պահված մսամթերք (հաստ աղի), աղ դրած մթերք (ստամոքս), շատ տաք օգտագործվող ըմպելիքներ և մթերք (բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող):

Հավանական (տարբեր տեղակայման ուռուցքներ)

Կենդանական ճարպեր, նիտրոզամիններ, պոլիցիկլիկ արոմատիկ ածխաջրածիններ, պոլիքլորիֆիկացված բիֆենիլներ:

Բերանի խոռոչի, ըմպանի և կերակրափողի քաղցկեղի զարգացման մեջ (զարգացած երկրներում) հիմնական դերը պատկանում է ծխախոտին և ալկոհոլին, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենայի խախտմանը: Հավելյալ քաշը կարող է գրգռիչ լինել հիմնականում կերակրափողի ադենոկարցինոմայի համար, իսկ զարգացող երկրներում սպիտակուցային անբավարարության հետևանքով՝ միկրոնուտրիենտների դեֆիցիտի համար:

Որոշակի դեր ունի նաև շատ տաք սնունդ ընդունելու սովորությունը: Հարավ-արևելյան Ասիայում նազոֆարինգալ ուռուցքի տարածվածությունը կապում են աղ դրած (չինական ձևով) ձկան ոչ չափավոր օգտագործման հետ:

Ստամոքսի քաղցկեղի առաջացման ռիսկը մեծանում է ռացիոնում աղի-ծխացրած մթերքների չարաշահման և միրգ, բանջարեղեն քիչ օգտագործման դեպքում: Շատ լուրջ ուսումնասիրվում է նաև ստամոքսի ուռուցքի և Helicobacter pylori-ի կապը:

Հաստ աղու քաղցկեղը 10 անգամ ավելի հաճախ արձանագրվում է զարգացած երկրներում քան նոր զարգացողներում, և ամենայն հավանականությամբ կապված է միջին Եվրոպական սննդի ռացիոնի հետ՝ բարձր կենդանական ճարպային և սպիտակուցային և ավելի քիչ բուսական սնունդ: Այստեղ հատկապես նեգատիվ դեր ունի երկար պահված կարմիր միսը (այդ թվում աղ դրած և ծխացրած):

Կարևոր դեր ունի նաև աղիների միկրոֆլորան, որը պայմանավորվում է լեղաթթուների դեգրադացիան, աղիների էպիթելի նորմալ ֆունկցիան:

Լյարդի քաղցկեղն ընդհակառակը, զարգացող երկրներում 20 անգամ ավելի հաճախ է հանդիպում (Աֆրիկա, Հարավ արևելյան Ասիա): Հեպատոցելլյուլյար կարցինոմայի առաջացման հիմնական պատճառը հեպատիտի վիրուսի (B և C) կոմբիսացաված ազդեցությունն է և միկոտոքսինները: Զարգացող երկրում, պատճառների մեջ առաջնային դերը ալկոհոլինն է:

Հավելյալ քաշը և ճարպակալումը որպես ռիսկի ֆակտոր ընդունվում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղների գենեզում: Աշխարհում չարորակ ուռուցքների մեջ ամենահաճախ հանդիպում է թոքերի քաղցկեղը, որի հիմնական կանխարգելման միջոցը ծխելուց հրաժարվելն է: Ճիշտ է, անտիօքսիդանտ վիտամինների օգտագործումը քաղցկեղի զարգացման կանխարգելման գործում կասկած չի հարուցում, սակայն ծխելու մեծ ստաժ ունեցողների մոտ այն նույնիսկ կարող է ունենալ հակադարձ էֆեկտ: β-կարոտինի օրը 25 մգ ավելացնելը 10-15 տարիների ընթացքում բերեց քաղցկեղից մահացության աճի (մինչև 10%):

Ճարպակալումը հատկապես մեծացնում է կրծքագեղձի և էնդոմետրիայի քաղցկեղի զարգացման ռիսկը: Ամենայն հավանականությամբ ուռուցքը առաջացմանը նպաստում է արյան մեջ ազատ էստրադիոլի կոնցենտրացիայի բարձրացումը: Այդ քաղցկեղի առաջացմանը նպաստում է (10%-ով բարձրանում է ) նաև ալկոհոլի ամենօրյա օգտագործումը, թեկուզ և 1 բաժակ:

Շականագեղձի քաղցկեղի առաջացմանը նպաստում է անհավասարակշռված սնունդը հատկապես կենդանական ճարպի ավելացումը: Որպես կանխարգելիչ միջոց էֆեկտիվ է վիտամին E-ն, սելենը, կարոտինոիդները:

30% դեպքերում երիկամների քաղցկեղի առաջացմանը նպաստում են հավելյալ քաշը և ճարպակալումը:

Պետք է նշել, որ շատ որոշակի դեր քաղցկեղի առաջացման մեջ ունի նաև սննդի մեջ տարբեր քիմիական և միկրոբիոլոգիական կոմպոնենտների առկայությունը, որը կարող է հայտնվել սննդի մեջ ինչպես արտաքին միջավայրից, այսպես տեխնոլոգիական մշակումների ժամանակ: Միջավայրային կոնցերոգենները կարող են լինել ինչպես բիոգեն (բույսեր, սնկերի միկրոօրգանիզմների մետաբոլիտներ), այնպես էլ աբիոգեն (հրաբուխների արտանետումները, ռադիոակտիվ նյութերը, ՈւՄ ճառագայթումները): Եթե բիոգեն կանցերոգեն նյութերի բեռնվածությունը օրգանիզմը էվոլյուցիայի ընթացքում որոշակի աստիճանով հարմարված է, ապա աբիոգեն կանցերոգենները հիմնականում քիմիական ծագման (անտրոպոգեն) շատ լուրջ նեգատիվ ազդեցություն ունեն (հատկապես թունաքիմիկատները, կենդանիների համար օգտագործվող հորմոնալ պրեպարատները):

Հաստասւված է, որ հնարավոր է մսի և ձկնամթերքների մեջ նրանց ծխեցման ժամանակ քիչ պոլիարոմատիկ ածխաջրածինների և նիտրոզոամինների առաջացումը: Այսօր սննդամթերքներում պաշտոնապես նորմավորվում են քսենոբիոտիկները, որոնք ունեն պոտենցիալ կանցերոգեն ակտիվություն: