Կարիեսը ստոմատոլոգիական հիվանդություններից ամենատարածվածն է, հատկապես զարգացած երկրներում: Այն բազմապատճառ ախտահարում է, որտեղ որոշակի դեր ունի նաև սննդամթերքը, հատկապես ռացիոնում F-ի, Ca-ի, վիտամին A-ի, D-ի և C-ի առկայությունը, ինչպես նաև բերանի խոռոչի միկրոֆլորայի կարգավորումը մոնո և դիսախարիդների և օրգանական թթուների միջոցով:

Կարիեսն առաջանում է թթուներով ատամի էմալի դեմիներիլիզացիայի հետևանքով: Ավելի մեծ ացիդոգեն պոտենցյալ է հայտնաբերված սախարոզայի, գլյուկոզայի և ֆրուկտոզայի (պայմանավորված հատկապես հյութերով և սառը ըմպելիքով) ինչպես նաև streptococcus mutans բակտերիայի մոտ: Ավելի քիչ կարիես հայտնաբերված է այն պոպուլյացիայում, որտեղ 1 տարում շաքարի օգտագործումը չի գերազանցում 20 կգ-ը (օրը մոտ 60գ, որը էկվիվալենտ է շաքարի հաշվին ռացիոնի կալորիականության 10%-ին): Շատ կարևոր է նաև F-ի դերը: Օրինակ միայն կերակրի աղի ֆտորացումը բերում է կարիեզի 50-% իջեցման, շատ դրական ազդեցություն է թողնում նաև թեյը, որը պարունակում է ֆտորիդներ: