Օրգանիզմն ունի խոլեստերինի պարունակության կարգավորման մեխանիզմներ: Եթե օրգանիզմում բարձր է խոլեստերինի մուտքը, ապա էնդոգեն խոլեստերին քիչ է սինթեզվում և հակառակը: Այս մեխանիզմը, սակայն, գործում է երիտասարդ տարիքում: Մեծ տարիքում խոլեստերինային հոմեոստազը խախտվում է, հատկապես մեծ քանակությամբ ՀՃ-րի և պարզ շաքարների ընդունման ժամանակ: Կանխարգելման համար կարևոր դեր ունեն բջջաթելերը և պեկտինը, որոնք նպաստում են ադիներից խոլեստերինի հեռացմանը:

Աթերոսկլերոզի աթերոգեն և հակաաթերոգեն գործոնները

Աթերոգեն գործոններ

1. Հավելյալ կալորիականությունը (նպաստում է էնդոգեն խոլեստեոինի սինթեզին):

2. Խոլեստերինով հարուստ սննդամթերքները (այն մարդկանց մոտ, ովքեր ունեն աթերոսկլերոզի նկատմամբ նախատրամադրվածություն, նույնիսկ խոլեստերինի քիչ քանակները (0,3 գ) կարող են բերել հիպերխոլեստիեմիայի):

3. ՀՃԹ-րով հարուստ սնունդը (խոլեստերինի հետ կազմում են եթերներ, որոնք մտնում են ցախր խտության լիպոպրոտեինների կազմի մեջ):

4. Հեշտ յուրացվող ածխաջրատները (նրանցից օրգանիզմում սինթեզվում է խոլեստերին ՀՉԹ-ր):

5. Ռաֆինացված սննդամթերքի ոչ չափավոր օգտագործումը:

Հակաաթերոգեն գործոններ

1. ԳՉՃԹ-ի քանակների ավելացումը նպաստում է օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը (կենդանական ճարպերի որոշակի քանակի փոխարինումը բուսական ճարպերով):

2. Ֆոսֆոլիպիդները (լեցիտին)պարունակում են լիպոտոտրոպխոլին, ԳՉՃԹ արյան մեջ խոլեստերին (լեցիտին հարաբերությունը՝ 1:1):

3. Վիտամին C-ն, B6-ը, B12-ը, նիացինը, A-ն (C-ն նպաստում է խոլեստերինից լեղաթթուների առաջացմանը):

4. Կոպիտ բջջաթելերով հարուստ սնունդը (բջջանյութ և պեկտին պարունակող):

Բջջաթելերի հիպոխոլեստերինային էֆեկտի մեխանիզմը պայմանավորված է նրանով, որ նրանք աբսորբում են ճարպաթթուներին և նպաստում աղիներից նրանց էքսկրեցիային՝ նախազգուշացնելով նաև նրանց օրգանիզմ հետադարձ ընդունումը, ինչն իր հերթին նպաստում է լյարդում լեղաթթուների սինթեզի ակտիվացմանը: