Օստեոպորոզը շատ տարածված հիվանդություն է, հատկապես զարգացած երկրներում և բնութագրվում է ոսկրային հյուսվածքի քաշի կորստով և միկրոկառուցվածքային վատացմամբ, որը կարող է բերել ոսկրի խտության իջեցման: Այս դեպքում մեծանում է կոտրվածքների ռիսկը:

Ամեն տարի արձանագրվում է ազդրի կոտրվածքի 1,5 մլն դեպք, որից 75%-ը հետմենոպաուզայի շրջանի կանանց մոտ, ինչը բացատրվում է հորմոնալ գործոնի կարևոր դերով: Սննդի գործոնն այս դեպքում որոշիչ չէ, բայց կարևոր է: Հատկապես այն կապված է Ca-ի փոխանակության խանգարման և վիտամին-հորմոնալ կարգավորման էֆեկտիվության իջեցման հետ: Այդ գործոնը կարևոր նշանակություն ունի հատկապես Ca-ի և վիտամին D-ի երկարատև ընթացող դեֆիցիտի ժամանակ: Կանխարգելման համար օրեկան պետք է ընդունել 800-1000 մգ Ca և 5-10 մկգ վիտամին D՝ ի հաշիվ կաթի և կաթնամթերքի: