II տիպի շաքարային դիաբետը համարվում է շատ արագ տարածում ստացող հիվանդություն` ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Դիաբետի ֆոնի վրա կարող են զարգանալ այնպիսի բարդություններ, ինչպիսիք են ռետինոպատիան, նեֆրիտը, աթերոսկլերոզը սիրտ-անոթային ախտահարումները: Դիաբետի ալիմենտար ռիսկի գործոններն են ճարպի (հատկապես հագեցած ճարպաթթուների) և ճարպաթթուների տրանս-իզոմերների հավելյալ օգտագործումը: