Աթերոսկլերոզը անոթների պատի լիպիդային ինֆիլտրացիայի հետևանքով առաջացած և շատ տարածված հիվանդություն է: Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների 75%-ը (այդ թվում միոկարդի ինֆարկտը, ինսուլտը) այս կամ այն չափով պայմանավորված են աթերոսկլերոզով (Չազով Ե.Ն.):

Աթերոսկլերոզը բազմապատճառ հիվանդություն է և պայմանավորված է հիմնականում 3 գործոններով` ժառանգական ինֆորմացիայով, շրջակա միջավայրի պայմաններով և սննդով: Որոշակի դեր ունեն նաև այլ գործոններ՝ ծխելը, նյարդահուզական լարվածությունը, հիպոկինեզիան, մարմնի հավելյալ քաշը:

Աթերոսկլերոզը ալիմենտար պաթոլոգիա չի, բայց սննդի դերը շատ մեծ է որպես ռիսկի գործոն, հատկապես խոլեստերինային փոխանակության (լիպոպրոտեիդ տեսություն) կապակցությամբ:

Խոլեստերինը (ճիշտ անունը խոլեստերոլ, ունի OH խումբ), մտնում է բջիջների թադանրների կազմի մեջ, նրանից սինթեզվում է վիւոամին D3, ստերոիդ հորմոններ, լեդւսթթուներ:

Օրգանիզմի օրական պահանջը խոլեստերինի նկատմամբ 1.5 գ է (պահանջն ավելի շատ է, քան նորմալ ռացիոնով ընդունվում է): Սննդով օրգանիզմ է մտնում 0.5 գ (30%) խոլեստերին, իսկ մնացած 1 գ-ը (70%) սինթեզվում է օրգանիզմում ածխաջրատներից, ճարպաթթուներից և ամինաթթուներից՝ հիմանականում լյարդում, որոշ քանակով սպիներում և այլ օրգաններում:

Խոլեստերինի մոտ 90%-ը գտնվում է բջիջների թաղանթներում ազատ վիճակում, իսկ 10%-ը՝ հյուսվածքային հեղուկում: Օրգանիզմից այն հինականում հեռանում է ստամոքս-աղիքայյին տրակտով՝ 80 % լեղաթթուներով, իսկ մնացած մասը՝ անփոփոխ ձևով:

Խոլեստերին պարունակում են միայն կենդանական ծագման մթերքները: Ամենաշատը այն ձվի մեջ է՝ 570 մգ/%, այնուհետև հոլանդական պանրում՝ 510 մգ/%, ձկներում՝ 50-350 մգ/%, կարագում՝ 180 մգ/%, մսում՝ 70 մգ/%, կաթում 10մգ/%:

Մաքուր վիճակում խոլեսւոերինը աթերոգեն հատկությամբ օժտված չէ: Այն աթերոգեն հատկություն ձեռք է բերում էսթերիֆիկացիայի հետևանքով: Իր կազմի մեջ ունենալով հիդրօքսիլ խմբեր, խոլեստերինը մտնում է ճարպաթթուների հետ ռեակցիայի մեջ, առաջացնելով եթերներ, որոնց ճակատագիրը կախված է ճարպաթթուներից. ԳՉՃԹ-րը նպաստում են օրգանիզմից խոլեստերինի հեռացմանը, ՄՉՀՃ-րը անտարբեր են` ըստ իրենց աթերոգեն հատկության, իսկ ՀՃԹ-ները` ունենալով հալման բարձր ջերմաստիճան, խոլեստերինի հետ առաջացնում են եթերներ և ունեն աթերոգեն էֆեկտ:

Աթերոգեն սկզբի հիմնական կրողը լիպոպրոտիդային մասնիկն է (ցածր և շատ ցածր խտության լիպոպրոտեիդներ), որը ճարպային կաթիլ է՝ շրջապատված թաղանթով: Վերջինս կազմված է սպիտակուցներից և լիպիդներից, իսկ շարունակությունը՝ ճարպաթթուներից և խոլեստերինային եթերներից: Այսինքն` աթերոգեն լիպիդները դրանք հագեցած թթուներն են և նրանց խոլեստերինի հետ միացած եթերները: