Հաճախ, որպես մսամթերք, գնում ենք ոչ թե զուտ միս, ինչն ինքնին կարող է կասկած առաջացնել իր որակային հատկություններով, այլ երշիկեղեն, կիսաֆաբրիկատներ և այլն:

Քանի որ միսն արագ փչացող ու թանկ մթերք է, ուստի նրանից պատրաստված ապրանքները  զերծ չեն սննդային հավելումներից: Իսկ ի՞նչ են սննդային  հավելումները և ինչի՞ համար են:

Կոնսերվանտները քիմիական նյութեր են, որոնք կանխում են միկրոօրգանիզմների զարգացումը մթերքում: Քանի որ մսամթերքը հնարավոր է երկարատև  փոխադրումների  և պահեստում  որոշ ժամանակ մնալու պատճառով փչանա, օգտագործում են կոնսերվանտներ, որոնք երկարացնում են մթերքի «կյանքը» և կանխում տհաճ հոտի առաջացումը: Իսկ երկարում է մթերքի կյանքը  այն բանի հաշվին, որ  այս նյութը չի թողնում միկրոօրգանիզմների սպիտակուցային սինթեզը: Իսկ վնասում է մեր օրգանիզմին հենց այդ նույն պատճառով, որ խանգարում է սպիտակուցային սինթեզին ու կարող է առաջացնել հիվանդություններ: Սրանք փաթեթի վրա նշվում են E200-E299 համարներով:

Ներկանյութերը օգտագործվում են մսին ախորժելի տեսք հաղորդելու և վերամշակման արդյունքում գույնի կորուստը վերականգնելու համար: Սրանցից շատերը քաղցկեղածին են: Ներկանյութերը փաթեթի վրա նշվում են E100-ից  E190 համարներով:

Կայունացուցիչներից(Стабилизаторы) մի մասը թեև անվնաս են, սակայն մի որոշ քանակ համարվում է վնասակար: Մասնավորապես E430-ը համարվում է քաղցկեղածին, իսկ E451, E452, E461, E462, E463, E465, E466 համարներով նշվող կարգավորիչները առաջացնում են ստամոքսի խանգարումներ: Կարգավորիչների հիմնական ֆունկցիան մթերքի թթվայնությունը, ձևը, խոնավությունը պահպանելու համար է, որոշ դեպքերում նաև քաշ ավելացնելու համար են օգտագործում: Կարգավորիչները, խտացուցիչները նշվում են E400-E499 համարներով:

Էմուլգատորներից առողջության համար վնասակար են E503-ը  և E576-ը: Վերջինս կարող է առաջացնել կախվածություն: Իսկ E520-ը ընդհանրապես համարվում է արգելված հավելում: Սրանք նշվում են որպես E500-599:

Ուժեղացուցիչները նշվում են E600-E699 համարներով, և նրանք ունեն ինչպես համի ու հոտի ուժեղացնելու, այնպես էլ տհաճ հոտերը ճնշելու «կոչում»: Ինչով և բթացնում են համային զգայարանների նորմալ գործունեութունը: E627-E635 համարների բոլոր հավելումները ունեն զարկերակային նորմալ ճնշումը խաթարելու հատկություն:

Հրուշակեղենի արտադրության մեջ էլ շատ են սննդային հավելումները , որոնք խիստ վնասակար են առողջության  համար: Դրանք ավելացվում են քաղցրացնելու, համն ուժեղացնելու, ավելի փքուն դարձնելու նպատակներով: E906, E924b, E940, E945, E946, E958 հավելումները ընդհանրապես արգելված են շատ երկրներում: E954-ը ունի քաղցկեղածին հատկություն, իսկ E951-ը (ասպարտամ), որը մոտ 200 անգամ քաղցր է շաքարից, ավելի քան 5000 մթերքներում օգտագործվում է և վնասակար է մաշկի համար:

Հիշեցնենք, որ հատկապես ամռանը խորհուրդ է տրվում խուսափել կասկածելի ծագման սնունդ օգտագործելուց. մշտապես հետևեք սննդային փաթեթի վրա նշված ժամկետին, աշխատեք ուտել առավելապես թարմ բանջարեղեն և մրգեր, մի մոռացեք օգտագործել անհրաժեշտ քանակությամբ ջուր: