Սիմվոլդրաման կամ կատատիմ իմագինատիվ հոգեթերապիան խորքային հոգեբանական կոդմնորոշվածությամբ մեթոդ է, որը աչքի է ընկնում բարձր արղյունավետությամբ հոգեմարմնական պրոբլեմների և նևորտիկ ախտանիշների հետ հոգեկարգավորիչ աշխատանքում։
Սա հոգեկարգավորման պատկերային մեթոդ է, որն ունի կուռ մեթոդաբանական հիմքեր, որոնցից են դասական հոգեվերլուծությունը, հարաբերությունների տեսությունը, էգոհոգեբանությունը։
Սիմվոլդրաման որոշակի ընդհանրություններ ունի նաև փսիխոդրամայի, գեշտալտ թերապիայի հետ: 
Այն շատ արդյունավետ է հատկապես դեռահասների և պատանիների հետ աշխատանքում։


Մեթոդը ստեղծվել է հայտնի գերմանացի հոգեթերապևտ Հ. Լյոյների կողմից, և նրա հիմքում ազատ երաևակայումն է պատկերների ձևով, որոնք տրվում են հոգեբանի կողմից՝ ըստ որոշակի մոտիվների կամ թեմաների։ Հոգեբանն այս ընթացքում կատարում է վերահսկող, ուղղորդող դեր։


Սեթոդի էությունը նրանում է, որ բազմոցին հանգիստ պառկած կամ բազկաթոռին նստած մարդուն թուլացած, հանգիստ վիճակում, որը ձեռք է բերվում աուտոգեն մարզմանը շատ մոտ վարժություն, իսկ երեխաների աշխատանքում հաճախ բավական է լինում խնդրել հանգստանալ։


Շատ կարևոր է մինչև տեխնիկայի կիրառումը երկու կամ երեք սեանսերի ընթացքում որոշակի տեղեկատվություն հավաքել այցելուի և նրա խնդիրների մասին, ինչպես նաև վստահելի հարաբերություններ ստեղծել նրա հետ։ Թուլացած վիճակին հասնելուց հետո, որը կարելի նկատել շնչառությունից, ձեռքերի դիրքից, դողացող քունքերից, նրան առաջարկվում է պատկերացնել հոգեբանի կողմից տրվող ստանդարտ թեմայի (մոտիվի) շուրջ պատկերներ։ Պատկերացնելով այդ տեսարանները՝ այցելուն պատմում է կողքին նստած հոգեբանին իր ապրումների մասին։ Հոգեբանը կարծես ուղեկցում է նրան, իսկ անհրաժեշտության դեպքում ուղղորդում է կարգավորմանը համապատասխան ուղղությամբ։ Առավել ամբողջական և խոր ինքնաբացահայտման համար անհրաժեշտ է նվազագույնի հասցնել հոգեբանի սուգեստիվ ներգործությունը, և նա պետք է պարզապես "այո", "ըհը", "ահա թե ինչ" արտահայտություններով հակազդի, ինչպես նաև հարցերի միջոցով հետևի պատկերների զարգացմանը։

Պատկերների տևողությանը կախված է պատկերվող մոտիվի և այցելուի տարիքային և հոգեբանական առանձնահատկություններից։
Դեռահասների և հասուն այցելուների համար այն տևում է մոտ 20 րոպե, սակայն չպետք է գերազանցի 35-40 րոպեն։ Երեխաների համար՝ 5-20րոպե։ Աշխատանքը մոտավորապես տևում է 8-15 սեանս, իսկ առանձնահատուկ բարդ դեպքերում հասնում է 30-35 սենասի։ Հանդիպումների հաճախականությունը շաբաթական մեկից երեք հանդիպում է։ 


Սիմվոլդրամայի հիմնական մոտիվներն են  .


1. դաշտը, որը ելակետային պատկեր է յուրաքանչյուր սեանսի համար


2. լեռ բարձրանալը, բարձունքից տեսարանը դիտելու համար


3. գետի հունով գնալը


4. տան հետազոտումը


5. որնէ նշանակալից մարդու հետ հանդիպումը (հայր, մայր, քույր, եղբայր, ուսուցիչ և այլն) իրական կամ երևակայական կերպարանքով


6. անտառին հետևելը և սպասումն այն կենդանուն, որը դուրս կգա մութ անտառից


7. լճակի ափին հայտնվող նավակը, որի վրա երեխան պետք է գնա զբոսանքի


8. քարանձավ, որին պետք է սկզբում հետևել կողքից, որից դուրս կգա որևէ սիմվոլիկ կենդանի, և ուր ցանկության դեպքում կարելի է գնալ՝ ուսումնասիրելու համար նրա խորությունը։


Կիրառվում են նաև հետևյալ մոտիվները՝ կենդանիների ընտանիքին հետևելը,   որևէ բան կառուցելու համար, ինքն իրեն մոտ 10 տարով մեծ պատկերացնելը։
Բավականին արդյունավետ են նաև ծառի, երեք ծառերի, ծաղկի մոտիվները, ինչպես նաև իրական իրավիճակի պատկերացումը, հիշողությունները, գիշերային երազի վերջին տեսարանի պատկերացումը դրա շարունակությունը արթուն վիճակում հոգեբանի հսկողությամբ։